Ռուսաստանի լճեր
Ռուսաստանի տարածքում կան երկու միլիոնից ավելի լճեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 350 հազ. կմ² (առանց Կասպից ծովի)։ Լճերի ջրի ընդհանուր պաշարը հասնում է մինչև 26 հազ. կմ³.: Լճերի մեծ մասն ունի սառցային ծագում։
Ռուսաստանի եվրոպական մասում (տեղակայված են երկրի հիմնականում հյուսիս-արևմուտքում) գտնվող ամենամեծ լճերն են Լադոգան ու Օնեգան (նրանց մակերեսները՝ 17 680 և 9720 կմ² համապատասխանաբար), Էստոնիայի հետ սահմանին գտնվող Պեյպսի լիճը (3550 կմ²), Իլմենը (շուրջ 1000 կմ², մակերեսը փոխվում է՝ կապված ջրի մակարդակի հետ), ինչպես նաև Տոպոզերոն, Վիգոզերոն և այլն։
Սիբիրի ու Ռուսաստանի ամենամեծ լիճը (առանց հաշվի առնելու Կասպից ծովը) Բայկալն է, որ աշխարհի ամենախոր լիճն է։ Բայկալում և պարունակվում Ռուսաստանի քաղցրահամ ջրի պաշարի 85 %-ը և աշխարհի քաղցրահամ ջրի պաշարի 22 %-ը։ Լճի երկարությունը կազմում է 636 կմ[1], միջին լայնությունը՝ 48 կմ, ընդհանուր մակերեսը՝ 31,7 հազ. կմ²[2], ամենամեծ խորությունը՝ 1620 մ (մեծ խորություն ունեն նաև Ալթայում գտնվող Տելեցկոյե լիճը (325 մ) և Տայմիր թերակղզում գտնվող Խանտայկայի լիճը (520 մ)։ Բայկալը տեղակայված է խորխորատային իջվածքում և ձևավորվել է ավելի քան 25-30 միլիոն տարի առաջ։
Ռուսաստանի լճերի մեծ մասը դասվում են ոչ մեծ լճերի շարքում։ Երկրի եվրոպական մասի հյուսիս-արևմուտքում (հատկապես Կարելիայում) և Արևմտասիբիրական հարթավայրում գտնվում են բազմաթիվ լճեր։ Լճերի շարքում գերակշռում են քաղցրահամ ջուր ունեցողները, սակայն կան նաև աղի լճեր, որոնցից ամենամեծը (1990 կմ²) հարավարևմտյան Սիբիրում տեղակայված Չանի լիճն է[3]։
Լճերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցանկում ներկայացված են Ռուսաստանի՝ 200 քառ. կիլոմետրից ավելի մակերես ունեցող լճերը (նվազման կարգով)[4]։
Լիճ | Տարածաշրջան | Մակերես, կմ² | Բարձ. ծովի մակ., մ | Խորություն, մ | Արտահոսող գետ |
---|---|---|---|---|---|
Կասպից ծով | Դաղստան, Կալմիկիա, Աստրախանի մարզ | 371 000 | −28 | 1025 | անջրթող |
Բայկալ | Բուրյաթիա, Իրկուտսկի մարզ | 31 500 | 456 | 1637 | Անգարա |
Լադոգա լիճ | Կարելիայի Հանրապետություն, Լենինգրադի մարզ | 17 703 | 4 | 225 | Նևա |
Օնեգա լիճ | Կարելիայի Հանրապետություն, Լենինգրադի մարզ, Վոլոգդայի մարզ | 9 616 | 32 | 124 | Սվիր |
Տայմիր | Կրասնոյարսկի երկրամաս | 4 560 | 6 | 26 | Տայմիրա |
Խանկա | Պրիմորիեի երկրամաս | 4 190 | 68 | 10 | Սունգաչա |
Պեյպսի | Պսկովի մարզ | 3 555 | 30 | 15 | Նարվա |
Ուբսու Նուր | Տիվա | 3 350 | 753 | 15 | անջրթող |
Չանի | Նովոսիբիրսկի մարզ | 1 990 | 105 | 12 | անջրթող |
Սպիտակ լիճ | Վոլոգդայի մարզ | 1 290 | 113 | 20 | Շեկսնա |
Տոպոզերո | Կարելիայի Հանրապետություն | 986 | 110 | 56 | Կովդա |
Իլմեն | Նովգորոդի մարզ | 982 | 18 | 10 | Վոլխով |
Խանտայկայի լիճ | Կրասնոյարսկի երկրամաս | 822 | 65 | 420 | ջրուղով միացած է Փոքր Խանտայկայի լճին |
Սեգոզերո | Կարելիայի Հանրապետություն | 815 | 120 | 103 | Սեգեժա |
Իմանդրա | Մուրմանսկի մարզ | 812 | 128 | 67 | Նիվա |
Պյասինո | Կրասնոյարսկի երկրամաս | 735 | 28 | 10 | Պյասինա |
Կուլունդինսկոե լիճ | Ալթայի երկրամաս | 728 | 98 | 4 | անջրթող |
Պյաոզերո | Կարելիայի Հանրապետություն | 659 | 110 | 49 | Կովդա |
Վիգօզերո | Կարելիայի Հանրապետություն | 560 | 89 | 24 | Ներքին Վիգ |
Ներպիչե | Կամչատկայի մարզ | 552 | 0,4 | 12 | Օզյորնայա |
Լաբազ | Կրասնոյարսկի երկրամաս | 470 | 47 | ? | Բոգանիդա |
Կրասնոե | Չուկոտկայի ԻՕ | 458 | 0 | 4 | ջրուղով միացած է Անադիր գետին |
Կետա | Կրասնոյարսկի երկրամաս | 452 | 93 | 180 | Ռիբնայա |
Ուբինսկոե | Նովոսիբիրսկի մարզ | 440 | 134 | 4 | Ուբին |
Պեկուլնեյսկոե | Չուկոտկայի ԻՕ | 435 | 0,7 | ? | Մայնա |
Ումբոզերո | Մուրմանսկի մարզ | 422 | 149 | 115 | Ումբա |
Վոժե | Վոլոգդայի մարզ | 416 | 120 | 4 | Սվիդ |
Կուբենսկոե | Վոլոգդայի մարզ | 407 | 109 | 13 | Սուխոնա |
Չուկչագիրսկոե | Խաբարովսկի երկրամաս | 366 | 70 | 6 | Օլջիկան |
Պորտնյագինո | Կրասնոյարսկի երկրամաս | 360 | 62 | ? | Գուսիխա |
Մանիչ Գուդիլո | Կալմիկիա, Ստավրոպոլի երկրամաս, Ռոստովի մարզ | 344 | 10 | 1 | Մանիչ |
Բոլոն | Խաբարովսկի երկրամաս | 338 | ? | 3 | ջրուղով միացած է Ամուր գետին |
Լաչա | Արխանգելսկի մարզ | 334 | ? | 6 | Օնեգա |
Ուդիլ | Խաբարովսկի երկրամաս | 330 | ? | 5 | Ուխտա |
Մոգոտիևո | Յակուտիա | 323 | ? | ? | ? |
Վոդլոզերո | Կարելիայի Հանրապետություն | 322 | 136 | 4 | Վոդլա |
Լամա | Կրասնոյարսկի երկրամաս | 318 | ? | 300-ից ավելի | Լամա |
Օրել | Խաբարովսկի երկրամաս | 314 | ? | 4 | ջրուղով միացած է Ամուր գետին |
Կիզի | Խաբարովսկի երկրամաս | 280 | ? | 4 | ջրուղով միացած է Ամուր գետին |
Մելկոե | Կրասնոյարսկի երկրամաս | 270 | ? | 22 | Տալայա |
Կունգասալախ | Կրասնոյարսկի երկրամաս | 270 | 76 | ? | Նովայա |
Սյամոզերո | Կարելիայի Հանրապետություն | 266 | ? | 24 | Սյապսյա |
Միջին Կույտո | Կարելիայի Հանրապետություն | 257 | 101 | ? | Կեմ |
Պյուխյայարվի | Կարելիայի Հանրապետություն | 255 | 80 | 32 | ջրուղով միացած է Սայմա լճին |
Բուստախ | Յակուտիա | 249 | ? | ? | Սուրուկտախ |
Յարրոտո Առաջին | Տյումենի մարզ | 247 | ? | 8 | Աջ Յուրիբեյ |
Սարտլան | Նովոսիբիրսկի մարզ | 238 | ? | 6 | անջրթող |
Եսսեյ | Կրասնոյարսկի երկրամաս | 238 | 266 | ? | Սիկեյ Սեեն |
Ներպիչյե | Յակուտիա | 237 | ? | ? | Ներպիչյա |
Վիվի | Կրասնոյարսկի երկրամաս | 229 | ? | ? | Վիվի |
Կովդոզերո | Մուրմանսկի մարզ | 224 | 37 | 63 | Կովդա |
Կերետ | Կարելիայի Հանրապետություն | 223 | 91 | 5 | Կերետ |
Տելեցկոյե լիճ | Ալթայի Հանրապետություն | 223 | 434 | 325 | Բիա |
Սելիգեր | Նովգորոդի մարզ, Տվերի մարզ | 222 | 205 | 24 | Սելիժարովկա |
Նյուկ | Կարելիայի Հանրապետություն | 214 | 134 | 40 | Ռաստաս և Խյամե |
Լովոզերո | Մուրմանսկի մարզ | 209 | ? | 35 | Վորոնյա |
Բոլշոե Մորսկոե | Յակուտիա | 205 | ? | ? | Անկավաամ |
Կրոնոցկոե | Կամչատկայի մարզ | 200 | 372 | 148 | Կրոնոցկայա |
Յանիսյարվի | Կարելիայի Հանրապետություն | 200 | ? | 51 | Յանիսյոկի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Бухаров А. А. Байкал в цифрах (краткий справочник). — Иркутск: Изд-во ИП «Макаров С. Е.», 2001. — 72 с. Выборочные данные из этого справочника Արխիվացված 2009-01-06 Wayback Machine
- ↑ A new bathymetric map of Lake Baikal. Արխիվացված 2018-12-25 Wayback Machine INTAS Project 99-1669. Ghent University, Ghent, Belgium; Consolidated Research Group on Marine Geosciences (CRG-MG), University of Barcelona, Spain; Limnological Institute of the Siberian Branch of the Russian Academy of Sciences, Irkutsk, Russian Federation; State Science Research Navigation-Hydrographic Institute of the Ministry of Defense, St. Petersburg, Russian Federation. Morphometric data.
- ↑ А. Д. Некипелов и др. Новая Российская Энциклопедия, т. 1. — М.: Энциклопедия, 2003. — 969 с. — ISBN 5-94802-003-7
- ↑ Данные Государственного водного реестра