Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամ
պատկերանիշ Խմբագրել Wikidata
Կենսաթոշակային հիմնադրամ Խմբագրել Wikidata
Ստեղծում1990 Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էE-Government of Russia, Կենսաթոշակ Խմբագրել Wikidata
Աշխատակիցներ109 000 Խմբագրել Wikidata
Բաշխիչ ընկերությունGoogle Play, App Store Խմբագրել Wikidata
Լուծարման ամսաթիվ1 հունվարի 2023 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքpfr.gov.ru Խմբագրել Wikidata

Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամ, պետական հաստատություն է, որը գոյություն է ունեցել մինչև 2023 թվականի հունվարի 1–ը և զբաղվել պարտադիր սոցիալական ապահովությամբ։ Հիմնադրվել է 1990 թվականի դեկտեմբերի 22–ին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի «ՌԽՖՍՀ կենսաթոշակային ֆոնդի կազմակերպման մասին» թիվ 442–1 որոշմամբ[1]։ Որպես Ռուսաստանի Դաշնության պետական արտաբյուջետային հիմնադրամ, Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամը ստեղծվել է կենսաթոշակային համակարգի միջոցների պետական կառավարման և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կենսաթոշակային իրավունքներն ապահովելու համար։ Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային ֆոնդի բյուջեն հաստատվել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դյումայի կողմից առանձին օրենքով, Ռուսաստանի Դաշնության Դաշնային բյուջեի ընդունման հետ մեկտեղ։ Կենսաթոշակային հիմնադրամի բյուջեի մասնաբաժինը Ռուսաստանի ՀՆԱ–ում եկամուտների մասով կազմում է 10,8%, ծախսերի մասով՝ 10,2%։ Կենսաթոշակային հիմնադրամը կենսաթոշակներ է վճարել ավելի քան 40 միլիոն թոշակաթուների[2] և 20 միլիոն շահառուների սոցիալական նպաստները, վարել է ապահովագրված անձանց կենսաթոշակային իրավունքների անհատական հաշվառում ավելի քան 128 միլիոն քաղաքացիների համար[3]։

2005 թվականից կենսաթոշակային համակարգում առկա է դեֆիցիտ, որը ծածկվում է բյուջեից տրանսֆերտներով։ Սակայն կենսաթոշակային համակարգի դեֆիցիտը զգալիորեն պակաս է կենսաթոշակային ֆոնդի դեֆիցիտից՝ կենսաթոշակների վճարման հետ չկապված սոցիալական պարտավորությունների կենսաթոշակային հիմնադրամներին փոխանցումներ կատարելու պատճառով։ Ըստ Նիկիտա Կրիչևսկու մինչև 2005 թվականը ռուսական կենսաթոշակային ֆոնդն ուներ բյուջեի ավելցուկ՝ 2003 թվականին 100 միլիարդ, 2004 թվականին՝ ավելի քան 66 միլիարդ ռուբլի[4][5]։

Կենսաթոշակային հիմնադրամին վճարված կենսաթոշակների և նպաստների ընդհանուր ծավալը 2020 թվականի ապրիլին ամսվա կտրվածքով կազմել է 469,2 միլիարդ ռուբլի, ինչը զգալիորեն պակաս է մինչ բարեփոխումներն արված վճարումներից (664,7 միլիարդ ռուբլի /ամսեկան՝ 2017 թվականին)[6]։

2022 թվականի հուլիսի 14–ին Պետդուման որոշեց միավորել Ռուսաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամը և կենսաթոշակային հիմնադրամը մինչև 2023 թվականի հունվարի 1–ը՝ ստեղծելով Ռուսաստանի Դաշնության մեկ կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության հիմնադրամ (Ռուսաստանի սոցիալական հիմնադրամ՝ SFR)[7]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաթոշակային հիմնադրամի կառուցվածքը ներառում է 84 կենսաթոշակային ֆոնդի մասնաճյուղեր Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սյուբեկտներում (Ղազախստան), ինչպես նաև 2460 հաճախորդների ծառայություններ Կենսաթոշակային ֆոնդի տարածքային մարմիններում։ Կենսաթոշակային ֆոնդի համակարգում աշխատում է ավելի քան 100000 մասնագետ։ Բարձրագույն մարմինը Կենսաթոշակային ֆոնդի խորհուրդն է։ Կենսաթոշակային հիմնադրամի գործադիր տնօրինությունը պատասխանատու է նրա գործադիր գործառույթների համար[8]։

Ապահովադիրների, ապահովագրված անձանց և կենսաթոշակառուների հետ հարաբերություններում Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդի տարածքային բաժինները համարվում են առանձին իրավաբանական անձիք[9]։

2019 թվականի մայիսին հայտարարվել է Կենսաթոշակային ֆոնդի հանրային ընկերությանը կարգավիճակ տալու պլանների մասին։ Հանրային իրավական ձևի անցումը հնարավորություն կտա կառավարումը տեղափոխել եռակողմ հիմքի՝ պետության, միությունների ներկայացուցիչների և գործատուների մասնակցությամբ։ Վերակազմավորումից հետո Կենսաթոշակային հիմնադրամը կարող է լրացուցիչ շահույթ ստանալ ներդրումների միջոցով։ Նույն կազմակերպաիրավական ձևը նախատեսվում է տրամադրել նաև Պարտադիր առողջության ապահովագրության դաշնային հիմնադրամին (MHIF) և Սոցիալական ապահովագրության հիմնադրամին (SIF): Արտաբյուջետային միջոցների իրավական կարգավիճակի փոփոխությունը հնարավորություն կստեղծի ապագայում միաձուլել Կենսաթոշակային ֆոնդը, Պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամը և Սոցիալական ապահովագրության հիմնադրամը մեկ պետական սոցիալական հիմնադրամի մեջ։ Արդյունքում կարող է ստեղծվել « մեգակարգավորիչ », որը կտիրի Ռուսաստանի սոցիալական ապահովագրության ողջ համալիրին[10][11]։

2022 թվականի հուլիսին Պետդուման որոշեց միավորել Սոցիալական ապահովագրության հիմնադրամը և Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը մինչև 2023 թվականի հունվարի 1–ը՝ ստեղծելով « Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության հիմնադրամ » (համառոտ՝ Ռուսաստանի սոցիալական հիմնադրամ SFR):

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի սոցիալապես նշանակալի գործառույթների շարքուը․[8]

  • կենսաթոշակների նշանակում և վճարում
  • պարտադիր կենսաթոշակային ապահովագրությամբ ստացված ապահովագրական միջոցների հաշվառում
  • Սոցիալական վճարների նշանակում և իրականացում քաղաքացիների որոշակի կատեգորիաների՝ վետերաններ, հաշմանդամներ, մարտական տրավմայի հետևանքով հաշմանդամներ, Խորհրդային Միության հերոսներ, Ռուսաստանի Դաշնության հերոսներ և այլն
  • Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի մասնակիցների անհատականացված հաշվառում
  • Փոխներգործություն ապահովադիրների հետ, սպառողների հավաքագրում
  • Մայրության (ընտանեկան) կապիտալի ստացման վկայագրերի տրամադրում
  • Մայրության կապիտալի միջոցների վճարում
  • Կենսաթոշակային համակարգի ֆոնդերի կառավարում
  • Կամավոր կենսաթոշակային խնայողությունների պետական համաֆինանսավորման ծրագրի իրականացում (2008 թվականի ապրիլի 30–ից, որը հայտնի է որպես « հազարը հազարի դիմաց » ծրագիր)
  • 2010 թվականից՝ պարտադիր կենսաթոշակային և պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակներում ստացված ապահովագրական միջոցների կառավարում
  • 2010 թվականից սոցիալական կենսաթոշակների դաշնային սոցիալական հավելյալի ստեղծում՝ կենսաթոշակառուի ընդհանուր եկամուտը կենսաապահովման մակարդակին հասցնելու համար։
Անհատականացված հաշվառում պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում

Ապահովադիրների (գործատուների) կողմից աշխատողի համար պարտադիր ապահովավճարների վճարման մասին տվյալները, ապահովագրության (աշխատանքային փորձի ) մասին տեղեկությունները արտացոլվում են ապահովագրված անձի անհատական հաշվի վրա, որը Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդի կողմից յուրաքանչյուր պաշտոնապես աշխատողի համար պահպանվում է անհատապես։ Այս անձնական հաշվի պահպանման կարգը կարգավորվում է 1996 թվականի ապրիլի 1–ի դաշնային օրենքով «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման մասին» (փոփոխվել է 2015 թվականի դեկտեմբերի 29–ին)[3]։ Ռուսաստանի Դաշնության ցանկացած քաղաքացի, ով ունի SNILS, կարող է ստուգել իր գործատուի կողմից պարտադիր ապահովագրական վճարների վճարման մասին տեղեկությունը կենսաթոշակային ֆոնդի իր անհատական հաշվի միջոցով՝ օգտագործելով «Gosuslug» ինտերնետային պորտալը[12]։

Եկամուտ (ապահովագրավճարներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտադիր ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաթոշակային հիմնադրամ փոխանցումների ստանդարտ դրույքաչափը կազմել է կազմակերպության աշփատավարձի 22%–ը, ընդ որում փոխանցումները ներառված չեն առանձին աշխատողների աշխատավարձերի մեջ, սակայն հաշվի են առնվել կենսաթոշակային ֆոնդի կողմից նրանց հաշիվները վարելիս։ Այս վճարումները բաժանվում են ապահովագրական կենսաթոշակի և կուտակային կենսաթոշակի[13]։

  • Մինչև 2010 թվականի վերջ վճարները միասնական սոցիալական հարկի մաս էին կազմում։
  • 2010 թվականից հետո վերացվել է միասնական սոցիալական հարկը, փոխարենը սահմանվել են գործատուների (ապահովագրողների) ուղղակի ապահովագրական վճարները Ռուսասըանի Դաշնության Կենսաթոշակային հիմնադրամին և այլ հիմնադրամների։

2010 թվականին ապահովագրական վճարների ընդհանուր ծավալը մնացել է միասնական սոցիալական հարկի դրույքաչափի մակարդակում՝ 26%, որից 20%–ը ուղղվել է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամին (պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համար)։ Այս դեպքում վճարումները կվճարվեն տարեկան հասույթից մինչև 415 հազար ռուբլի։ Եթե տարեկան եկամուտը գերազանցում է 415 ռուբլին, ապա 415 ռուբլուց ավել հարկեր չեն հավաքվում, բայց այս գումարից ավելի կենսաթոշակային իրավունքներ չեն ձևավորվում։ 2011 թվականից ընդհանուր վճարումների չափը ավելացել է մինչև 34%, որից 26%–ը կազմում է կենսաթոշակային ապահովագրության վճարները։ Այս համակարգը հնարավորություն է տալիս էապես բարձրացնել կենսաթոշակների մակարդակը երկրում։ Անձանց համար, ովքեր ամբողջությամբ ապահովագրական համակարգի ազդեցության տակ են գտնվում, աշփատավարձի փոխարինման գործակիցը, որով ապահովագրավճարները վճարվել են կենսաթոշակով, կկազմի առնվազն 40%՝ ապահովգրական դեպքի առաջացման պարագայում այդ վճարները վճարելուց 30 տարի հետո ( այսինքն օրենսդրությամբ սահմանված ծերության տարիքը լրացած քաղաքացու՝ կանանց համար 60, տղամարդկանց համար 65)։

Կամավոր ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից քաղաքացիները հնարավորություն ունեն կամավոր մուծումներ կատարել իրենց կենսաթոշակի կուտակային մասում։ Օրենքը նախատեսում է երկու կողմի քաղաքացիների վճարումները համաֆինանսավորել, պետությանը՝ (որը կրկնապատկում է գումարը առնվազն մինչև 2 հազար, բայց ոչ ավելի, քան 12 հազար ռուբլի) և գործատուին (որը հարկային նվազեցում է ստանում աշխատողների վճարումները համաֆինանսավորելու համար՝ մինչև 12 հազար ռուբլի )[14]։

Այլ եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների երկարաժամկետ կենսաթոշակային ապահովման մեխանիզմի մի մասը կազմակերպում է Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամը[15]։ 2017 թվականի ապրիլի դրությամբ, Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով, հիմնադրամի ընդհանուր ծավալը կազմել է 4 134,27 միլիարդ ռուբլի (73,33 միլիարդ ԱՄՆ դոլար)[16]։

Մինչև կառավարվող ընկերություններին և ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներին միջոցներ փոխանցելը Կենսաթոշակային հիմնադրամը դրանք ժամանակավոր տեղավորել է առևտրային բանկերում։ Այսպես, 2016 թվականի արդյունքներով այն նման ներդրումներից 2,97 միլարդ ռուբլու չափով եկամուտ է ստացել, որը կազմում է տարեկան 10,58%։

[17]

Հիմնական ցուցանիշների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանիշ 2010[18] 2011[19] 2012[20] 2013[21] 2014[22] 2015[23] 2016[24] 2017[25] 2018[26] 2021[27] 2022[28]
թոշակառուների թիվը, մլն․ մարդ 39,7 40,2 40,6 41,1 41,46 42,7 42,9 43,5 43,9 42,0 41,8
Կենսաթոշակային հիմն․ եկամուտներ

մլդ․ ռուբլի

4 600 5 256 5 890 6 388 6 159 7 127 7 626 8 260 8 270 9 794 12 478
պարտադիր կենս․ ապահովագրության անդորագիր

մլդ․ ռուբլի

1 900 2 815 3 026 3 459 3 694 3 864 4 132 4 482 4 948 5 962 6 189
Դաշնային բյուջեից մուտքեր/ մլդ․ ռուբլի 2 640 2 400 2 800 2 840 2 410 3 100 3 355 3 677 3 229
կենսաթոշ․ ֆենդի բյուջեի ծախսերը, մլդ․ ռուբլի 4 200 4 922 5 451 6 379 6 190 7 670 7 830 8 319 8 429 10 125 11 374
ծախսերը կենսաթոշակների վրա/ մլդ. ռուբլի 3 700 4 081 4 524 5 250 5 406 6 201 6 430 7 167 7 312 8 780 9 599
հիմնադրամի ծախսերը մայրության կապիտալի վրա

մլդ․ ռուբլի

97,1 171,3 212,4 270,7 365 312 302 399 382

Խորհրդի նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կուրտին Ալեքսանդր Վլադիմիրովիչ ( 1991 հունվարի 15 — 1993 սեպտեմբերի 24)
  • Բարչուկ Վաիլի Վասիլևիչ ( 1999 սեպտեմբերի 24 / 1993 հոկտեմբերի 25 — 1999 ապրիլի10 )
  • Զուրաբով Միխայիլ Յուրիևիչ (1999 մարտի 27 — 2004 մարտի 9)
  • Բատանով Գենադի Նիկոլաևիչ (2004 մարտի 25 — 2007 դեկտեմբերի 28)
  • Դրոզդով Անտոն Վիկտորովիչ (2008 հուլիսի 17 — 2020 հունվարի 22)
  • Տոպլիմ Մաքսիմ Անտոլիևիչ (2020 հունվարի 22 — 2021 փետրվարի 12)[29]
  • Կիգիմ անդրեյ Ստեփանովիչ (2021 փետրվարի 12— 2022 հուլիսի 31)[30][31]
  • Չիրկով Սերգեյ Ալեքսանդրովիչ (դերակատար) ( 2022 հուլիսի 31 — 2022 դեկտեմբերի 14)[31][32]

Գործունեության գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարին Յաբլոկո կուսակցության հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնը հայտնաբերեց պայմանագիր, համաձայն որի Կենսաթոշակային հիմադրամը 2017 թվականին առանց հայտի գործուղումների վրա ծախսել 27 միլիոն ռուբլի[33]։ 2017 թվականի մայիսին FAS–ը հաստատեց խախտումներ, որ հիմնադրամը 150 միլիոն ռուբլի է ծախսել աշխատակիցների գործուղումների վրա[34]։

2017 թվականի կեսերից Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդը իր ներքին գրության հիման վրա,( որը ստորագրել է խորհրդի նախագահի տեղակալ Լիլիա Իվանովնա Չիժիկը), հրաժարվում է ամսեկան լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրել (սոցիալական կենսաթոշակի 330%) Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարներին, ովքեր թոշակի են անցնում և դադարում են աշխատել։ Արդյունքում նրանք նյութապես շատ ավելի վատ պայմաններում են հայտնվում, քան այն դափնեկիրները, որոնք ավելի վաղ դիմել են պարգևավճարի համար և դեռ ստանում են այն։ Դատարանում տուժած թոշակառուների կողմից հարուցվել են մեղադրանքներ։ Նրանցից շատերը շահել են դատավարությունը[35][36]։

2019 թվականի հուլիսին իրավապահ մարմինները ձերբակալել էին Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային հիմնադրամի փոխնախագահ Ալեքսեյ Իվանովին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ընդունելու կասկածանքով։ Նույն թվականի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռացավ պաշտոնից վստահության կորստի պատճառով[37]։

Արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատակիցների թվաքանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը աշխատակիցների թվաքանակով աշխարհում առաջինն է՝ ավելի քան 100000 մարդ։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ–ում սոցիալական ծառայության աշխատողների թիվը ավելի քան երկու անգամ քիչ է, իսկ ԱՄՆ–ի բնակչությունը երկու անգամ գերազանցում է Ռուսաստանի բնակչությանը, իսկ կենսաթոշակների և սոցիալական նպաստների ծավալը գրեթե ինը անգամ ավելի մեծ է։ Ռուսաստանին համադրելի բնակչությամբ Ճապոնիայում համապատասծան ճապոնական ծառայություններում աշխատում է 27000 մարդ, որոնցից միայն 15000 աշխատակիցն է մշտական հիմունքներով[38]։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի գործառույթները շատ ավելի լայն են, քան վերը նշված հաստատություններինը և ներառում են ոչ միայն կենսաթոշակային ապահովումը, այլև հաշմանդամների դաշնային ռեգիստրի և սոցիալական ապահովության միասնական պետական տեղեկատվական համակարգի կառավարումը[39][40]։

Գործունեության քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսատանի տնտեսական համալսարանի ֆինանսների և արժեքների ամբիոնի պրոֆեսոր Գ․Վ Պլեխանովա Յուլիա Ֆինոգենովան նշեց, որ Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային հիմադրամը չափազանց սահմանափակ պարտավորություններ ունի իր մասնակիցներին տեղեկացնելու համար, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդը պարտավորություն չի ունեցել հաճախորդներին տեղեկացնել ներդրումային եկամուտների հնարավոր կորուստների մասին ապահովագրողներին փոխելիս, արդյունքում որոշ տարիների ընթացքում անցումների մինչև 90%–ը վաղաժամ են եղել, հետևաբար՝ ոչ եկամտաբեր[41]։ Ապահովագրված անձիք, նույնիսկ նրանք, ովքեր որոշել էին Ռուսաստանի Կենսաթոշակային ֆոնդից փոխանցում կատարել ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներ, ներդրումային եկամտի կորստի մասին լիարժեք տեղեկատվության բացակայության պատճառով կորցրել են վաղ անցումային ժամանակահատվածը, քանի որ դա կարող էին անել եկամուտների պահպանմամբ 2020 թվականից ոչ շուտ[42][43]։

Սեփական պահպանման ծափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին Ռուսաստանի կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի նախագծի քննարկման ֆոնին, որը ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում, Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հանձնակատար Բորիս Տիտովը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանում կենսաթոշակների վճարման համար միջոցների բացակայության հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդի պահպանման համար չափազանց մեծ և անիմաստ ծախսերն են։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համատեքստում Տիտովը հիմնադրամի ենթակառուցվածքը համարել է ծախսատար և անհարկի՝ առաջարկելով Կենսաթոշակային ֆոնդի գործառույթները փոխանցել Ռուսաստանի գանձապետարանին և բազմաֆունկցիոնալ կենտրոններին (MFC): 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդը աշխատանքի է ընդունել ավելի քան 110 հազար աշխատողների՝ ռուսների կենսաթոշակային հաշիվները վարելու համար։ Նրա շենքերը ամենաշքեղն են հանրապետական բոլոր քաղաքներում ու տարածաշրջանային կենտրոններում և տարեկան ծախսվում է բոլոր կենսաթոշակային խնայողությունների մոտ 1,5%–ը Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային ֆոնդի սպասարկման վրա (սա տասնյակ միլիարդ ռուբլի է)։ Կենսաթոշակային ֆոնդի բազմաթիվ շենքեր ամբողջ Ռուսաստանում, այս գործողությունների ծրագրի համաձայն պետք է փոխանցվեն Դաշնության հիմնադիր սյուբեկտների սեփականությանը՝ տարեցների համար նոր մասնագիտությունների ուսուցման կենտրոններ ստեղծելու նպատակով։ Այս միջոցները պետությանը թույլ կտան զգալի միջոցներ ազատել կենսաթոշակները վճարելու համար՝ առանց կենսաթոշակային տարիքը բարձրացնելու։ Քանի որ Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդը պետական հաստատություն է, ներկայումս PFR–ի բոլոր շենքերը պատկանում են գույքի կառավարման դաշնային գործակալությանը[44][45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Верховного Совета РСФСР № 442-1 «Об организации Пенсионного фонда РСФСР» Արխիվացված 2013-01-20 Wayback Machine
  2. «В 2010 году сбоев в выплате пенсий и пособий не было». www.pfrf.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 «Федеральный закон от 01.04.1996 N 27-ФЗ (ред. от 01.04.2019) "Об индивидуальном (персонифицированном) учете в системе обязательного пенсионного страхования"». www.pfrf.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Никита Кричевский: Заявления о том, что у ПФР нет дефицита бюджета - лицемерие». www.nakanune.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «О Никите Исаеве и дефиците бюджета ПФР». nkrichevsky.livejournal.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. РИА Новости, 27 марта 2020. ПФР досрочно профинансировал выплату пенсий и пособий за апрель Արխիվացված է Մարտ 28, 2020 Wayback Machine-ի միջոցով:; о выплатах ПФР в 2017 г. см. в конце материала Արխիվացված է Մարտ 29, 2020 Wayback Machine-ի միջոցով: (сумму выплат всех типов делить на 12).
  7. «Путин подписал закон об объединении ПФР и Фонда социального страхования». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. 8,0 8,1 «О Пенсионном фонде России». www.pfrf.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. «Участники правоотношений по обязательному пенсионному страхованию». base.garant.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  10. Ю. Старостина, В. Дергачёв (2019 թ․ մայիսի 23). «Минтруд начал подготовку к реформе Пенсионного фонда». РБК. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  11. «Преобразование Пенсионного фонда в публично-правовую компанию могут обсудить 31 мая». ТАСС. 2019 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  12. «Статья 16. Права и обязанности органов Пенсионного фонда Российской Федерации, связанные с осуществлением индивидуального (персонифицированного) учета». base.garant.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. «Федеральный закон от 15.12.2001 N 167-ФЗ (ред. от 11.12.2018) "Об обязательном пенсионном страховании в Российской Федерации"». www.pfrf.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  14. «Федеральный закон от 30.04.2008 N 56-ФЗ "О дополнительных страховых взносах на накопительную пенсию и государственной поддержке формирования пенсионных накоплений" (с изменениями и дополнениями)». base.garant.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. «Предназначение ФНБ». minfin.gov.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. «Статистика ФНБ». minfin.gov.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. «По итогам 2016 года ПФР приумножил пенсионные накопления россиян на 2,97 млрд рублей». www.pfrf.ru. 2017 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  18. «Годовой отчёт ПФР за 2010 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. «Годовой отчёт ПФР за 2011 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  20. «Годовой отчёт ПФР за 2012 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  21. «Годовой отчёт ПФР за 2013 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  22. «Годовой отчёт ПФР за 2014 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  23. «Годовой отчёт ПФР за 2015 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  24. «Годовой отчёт ПФР за 2016 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  25. «Годовой отчёт ПФР за 2017 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  26. «Годовой отчёт ПФР за 2018 год» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  27. «Годовой отчёт ПФР за 2021 год» (PDF). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  28. «Годовой отчёт ПФР за 2022 год» (PDF). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  29. «Распоряжение о председателе правления Пенсионного фонда Российской Федерации» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  30. «Пенсионный фонд России возглавит Андрей Кигим». Коммерсантъ. 2021 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  31. 31,0 31,1 «Михаил Мишустин назначил Сергея Чиркова временно исполняющим обязанности главы ПФР». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  32. «Распоряжение Правительства Российской Федерации от 14.12.2022 № 3907-р «О председателе Фонда пенсионного и социального страхования Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  33. Inc., TV Rain,. ««Яблоко» узнало о планах Пенсионного фонда потратить 27 млн рублей на командировки сотрудников». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  34. Inc., TV Rain,. «ФАС нашла нарушения при трате Пенсионным фондом 150 млн рублей на командировки сотрудников». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  35. КПРФ Москва. «Игорь Поляков. Расплата с лауреатами» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  36. «Пенсионный фонд околпачивает лауреатов премии Правительства РФ». trv-science.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  37. «Медведев уволил замглавы ПФР Иванова в связи с утратой доверия». РИА Новости (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  38. Фонд с лишним // Коммерсантъ. Архивировано из первоисточника 26 հունվարի 2018.
  39. «О Федеральном реестре инвалидов». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  40. «Портал ЕГИССО». egisso.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  41. «Почему пенсионные накопления теряются при переходе из фонда в фонд». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  42. «Пенсионные фонды не отпускают граждан». Ведомости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  43. Пенсии растерялись на переходе // Коммерсантъ. Архивировано из первоисточника 20 Մարտի 2018.
  44. «Бизнес-омбудсмен предложил "докупать" трудовой стаж, а за досрочный выход на пенсию - доплачивать». NEWSru.com. 2018 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  45. «Глава ПФР рассказал об использовании зданий фонда» (ռուսերեն). РИА Новости. 20180925T1319+0300Z. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամ» հոդվածին։