Jump to content

Ռուհնու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուհնու (այլ կիրառումներ)
Ռուհնու կղզին Ռիգայի ծոցում
Ռուհնու կղզու քարտեզը Լյուդվիգ Աուգուստ վոն Մելինի, Լիիվիմաա ատլասում 1798

Ռուհնու (շվեդ.՝ Runö; լատիշ․՝ Roņu sala), կղզի Բալթիկ ծովի Ռիգայի ծոցում։ Պատկանում է Էստոնիային և վարչական առումով մտնում է Սաարեմաա նահանգի մեջ։ Կղզու մակերեսը կազմում է 11,9 կմ2։

Այստեղ բնակվում են 100-ից քիչ բնակիչներ, հիմնականում էթնիկ էստոնացիներ։ Մինչև 1944 թվականը կղզին դարերով բնակեցված է եղել էստոնական շվեդներով և այստեղ կիրառվում էր Շվեդիական օրենքները։

1944 թվականից հետո կղզին բնակեցվել է էստոնացիներով, ինչպես նաև այստեղ է տեղակայվել փոքր ռազմական կայազոր։ Բնակիչների թիվը երբևիցե չի գերազանցել 400-ը, և 1970-ականներին տեղի ունեցած փոթորիկից հետո Ռուհնույի բնակչության մեծ մասը վերաբնակեցվել է։

Էստոնիայի անկախության վերահաստատումից հետո, 1991 թվականին, շինությունները, հողը և ունեցվածքը Ռուհնույի վրա հանձնվել է Էստոնիա վերադարձած մարդկանց, ովքեր ներկայացրել էին ունեցվածքի պահանջներ։ Ռուհնույի դեպքում դրանք հիմնականում Շվեդիայում ապաստան ստացած մարդիկ էին։

Ռուհնույի վրա աշխատում է օդանավակայանը, որտեղից իրականացվում են շաբաթական թռիչքներ դեպի Պյառնու և Կուռեսաառե։ Ամռանը այս թռիչքները կատարվում են շաբաթը երկու անգամ։

Կղզու վրա գտնվում է քառանկյուն աշտարակով փարոս, որը տեղակայված է կղզու ամենաբարձր կետում, Հաունյեռե բլուրի վրա։ Այն պատրաստվել է Ֆրանսիայում և տեղափոխվել և տեղադրվել է Ռուհնու կղզու վրա 1877 թվականին։ Փարոսի նախագծողն է եղել Գուստավ Էյֆելը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]