Jump to content

Ռուբինա Փիրումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբինա Փիրումյան
Ծնվել է1936
ԾննդավայրԹավրիզ, Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան (1960)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան

Ռուբինա Բաղդիկի Փիրումյան (Մինասյան, 1936, Թավրիզ, Իրան), գրականագետ (ԱՄՆ)։ Հայոց լեզվի և գրականության դոկտոր (1989):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբինա Փիրումյանը ծնվել է 1936 թվականին Թավրիզում։ 1960 թվականին ավարտել է Թեհրանի պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը։ 1978 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Հայոց լեզվի և գրականության դոկտոր, դասավանդում է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) միջին-արևելյան լեզուների ֆակուլտետում։ Գրել է սփյուռքահայ գրականության պատմությանը նվիրված աշխատություններ, մասնավորապես ուսումնասիրել է հայերի ցեղասպանության արտացոլումը 1920-1930-ական (նաև հետագա տարիների) գրականության մեջ։

Հեղինակ է «Աղետին հայ գրական արձագանքները հրեական գրականության համեմատությամբ» (1993, անգլերեն) գրքի, նաև հայկական հարցի ու ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ի, [[Կանադայի և այլ երկրների մամուլում ու գիտական ժողովածուներում (հայերեն և անգլերեն)։ Մասնակցել է հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք միջազգային գիտաժողովների (Նյու Օռլեան, 1985, Լոս Անջելես, 1986, 1988, Տորոնտո, 1989, Երևան, 1990)։ Գործուն մասնակցություն ունի Կալիֆոռնիայի հայ գաղութի ազգային և կուսակցական կառույցների ղեկավարության, ինչպես նաև Հայ դատն ու հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու ասպարեզում։

Պատրաստել և հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը, 1915-1923։ Ուղեցույց աշակերտների և ուսուցիչների համար» (1988) դասագիրքը Կալիֆոռնիայի պետական դպրոցների, «Հայ դատ» ձեռնարկը՝ հայկական դպրոցների բարձր դասարանների (10, 11 և 12) աշակերտության համար[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մեսրոպ Մաշտոց շքանշան (1999)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Armenian Literary Responses to Catastrophe. Competed to the Jewish Experience, L A, 1993
  • Հայ դատ, Լոս Անճելըս, 1990, 198 էջ, 1994, 190 էջ։
  • Հայաստանը Հ. Յ. Դ. - բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում (1917-1921 թթ.), Երեւան, 1997, 421 էջ։
  • Հայկական հարցի պատմութիւն, Երեւան, 2002, 264 էջ։
  • Գրականութեան դերը հայոց ազգային ազատագրական պայքարում, Մոնթրէալ, 2003, 134 էջ։
  • Թաւրիզից ստալինեան Գուլագ (ընդհատուած պատմութիւն), Երեւան, 2019, 309 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուբինա Փիրումյանը փորձել է հեքիաթների, առակների միջոցով Ցեղասպանության խնդիրը լուսաբանել. «Հայկական ժամանակ»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  2. ««Հայոց Ցեղասպանութիւնը Գրականութեան Մէջ» (Հեղինակ` Ռուբինա Փիրումեան)». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 8. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։