Ռուապեհու
Ռուապեհու | |
---|---|
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | Նոր Զելանդիա |
Վարչատարածքային միավոր | Ruapehu District? |
Աշխարհագրական տեղադրություն | Հյուսիսային կղզի |
Լեռնաշղթա | North Island Volcanic Plateau? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2797 մետր |
Հարաբերական բարձրություն | 2797 մետր |
Բարձրագույն գագաթ | Tahurangi? |
Սմիթսոնիան կոդ | 241100 |
Ռուապեհու (անգլ.՝ Mount Ruapehu, մաորի՝ Ruapehu բառից, նշանակում է որոտացող անդունդ), գործող հրաբուխ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում՝ Թոնգարիրո ազգային պարկում, Օհակունե քաղաքից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Թաուպո լճի հարավային ափից շուրջ 40 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։
Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուապեհուի լանջերին՝ ծովի մակերևույթից 1700-2000 մետրի սահմանագծից վեր, գտնվում են ձնածածկ հատվածներ և շուրջ երկու տասնյակ, թեև ոչ մեծ, բայց յուրօրինակ սառցադաշտեր[1] և գլխավորապես դահուկավազքի սիրահարների ու դահուկորդ մարզիկների համար նախատեսված հանգստյան հանգրվաններ։ Ռուապեհուն Նոր Զելանդիայի խոշորագույն հրաբուխն է և Հյուսիսային կղզու ամենաբարձր լեռը՝ իր երեք գագաթներով, որոնցից Թահուրանգին ծովի մակերևույթից բարձր է 2.797, Թե Հեուհեուն՝ 2.755, Փարետետայիտոնգան՝ 2.751 մետր։ Այդ գագաթների միջև ընկած է խոր, գործող խառնարանը, որը հրաբխային մեծ ժայթքումների միջակայքում լցված է լինում ջրով։
Ուսումնասիրողների կարծիքով՝ Ռուապեհուն, որ հիմնականում կազմված է անդեզիտից, հրաբխային ակտիվություն սկսել է դրսևորել մոտավորապես 250.000 տարի առաջ։ Նոր ժամանակներում, երբ սկսել են գրանցել հրաբխային ժայթքումները, նկատել են, որ մեծ ժայթքումներ տեղի են ունենում հիսուն տարին մեկ անգամ[2], իսկ փոքրերի թիվը, 1945 թվականից այս կողմ, արդեն անցել է վաթսունից։ 1970 թվականին տեղի ունեցած նման ոչ մեծ ժայթքումներից մեկի ժամանակ արտանետված մոխիրն ու խարամը որոշակի վնաս են պատճառել հանգստյան տներին ու դահուկուղիներին[3]։
Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուապեհուի լանջերին են նկարահանվել կինոռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» հանրահայտ կինոնկարի որոշ տեսարաններ[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տեսքը արբանյակից
-
Խառնարանային լիճը
-
Լեռը ամռանը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ |title=Glaciers in New Zealand|url=http://www.teara.govt.nz/en/glaciers-and-glaciation/1 |publisher=Te Ara: Encyclopaedia of New Zealand|accessdate=24 November 2012}}
- ↑ | title=Crater Lake| url=http://www.doc.govt.nz/parks-and-recreation/tracks-and-walks/central-north-island/ruapehu/mount-ruapehu-crater-climb/ | author=New Zealand Department of Conservation | accessdate=2006-10-23}}
- ↑ |title=Central North Island Volcanoes| url=http://www.doc.govt.nz/parks-and-recreation/national-parks/tongariro/features/central-north-island-volcanoes/ | author=New Zealand Department of Conservation|accessdate=2006-10-23}}
- ↑ Sibley, Brian. The Making of the Movie Trilogy The Lord of the Rings, Houghton Mifflin (2002).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Опасности од вулканот Руапеху — GNS Science (անգլերեն)
- Вулканска камера на Руапеху Արխիվացված 2005-01-29 Wayback Machine — секојчасовни слики од GeoNet (անգլերեն)
- Блог за сите избиви на Руапеху од 1995 до денес (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուապեհու» հոդվածին։ |
|
- ↑ http://www.gns.cri.nz/content/download/6186/33930/file/VolcanoFactSheets%20Ruapehu.pdf | title=Volcano Fact Sheet: Ruapehu Volcano|publisher=GNS Science|access-date=31 December 2013}}