Jump to content

Ռոդրիգո Էռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդրիգո Էռնանդես
Rodrigo Hernández
Ռոդրին Իսպանիայի հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rodrigo Hernández Cascante
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1996(1996-06-22) (27 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 191 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 16
Պատանեկան կարիերա
2006-2007 Իսպանիա Ռայո Մախադահոնդա
2007-2013 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
2013-2015 Իսպանիա Վիլյառեալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Իսպանիա Վիլյառեալ B 41 (2)
2015-2018 Իսպանիա Վիլյառեալ 63 (1)
2018-2019 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 34 (3)
2019-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 18 (2)
Ազգային հավաքական
2012 Իսպանիա Իսպանիա Մ16 2 (0)
2015 Իսպանիա Իսպանիա Մ19 8 (0)
2017 Իսպանիա Իսպանիա Մ21 6 (1)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 31-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 31-ի, 2019

Ռոդրիգո Էռնանդես Կասկանտե (իսպ.՝ Rodrigo Hernández Cascante, հունիսի 22, 1996(1996-06-22), Մադրիդ, Իսպանիա), առավել հայտնի որպես Ռոդրի կամ Ռոդրիգո, իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Սիթիի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Ռոդրին սկսել է Ատլետիկո Մադրիդում, սակայն 2013 թվականին նա հեռացվեց Ատլետիկոյի ակադեմիայից թույլ ֆիզիկական տվյալների պատճառով, ինչից հետո իսպանացին միացավ Վիլյառեալին[2][3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ռոդրին նշեց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Իսպանիայի գավաթի Հուեսկայի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2016 թվականի ապրիլի 17-ին՝ փոխարինելով Դենիս Սուարեսին Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի նոյեմբերի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի Անկարասպորի դեմ խաղում[6]։

2017-18 մրցաշրջանում Ռոդրին դարձավ Վիլյառեալի հիմնական թիմի խաղացող։ 2017 թվականի դեկտեմբերի 4-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[7][8]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2018 թվականի փետրվարի 18-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[9]։ Վիլյառեալի առաջին թիմի կազմում Ռոդրին անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 24-ին Ռոդրին 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[10][11]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո և ևս 5 միլիոն բոնուսների տեսքով[12][13]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[14]՝ օգնելով իր նոր թիմին հաղթել ավելացված ժամանակում և նվաճելով իր առաջին գավաթը ակումբային մակարդակում[15][16][17]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Ռոդրին անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մոնակոյի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը Ատլետիկոյի կազմում խփեց նոյեմբերի 10-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[19]։ 2019 թվականի մայիսի 18-ին իսպանացին գոլ խփեց Լևանտեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[20]։ Ատլետիկո Մադրիդի կազմում Ռոդրին անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 3-ին Ռոդրին 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[21][22][23]։ Ակումբը ակտիվացրեց նրա հրաժարագինը՝ տրանսֆերի համար վճարելով 62.8 միլիոն ֆունտ ստերլինգ[24][25][26]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրին ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա մինչև 19 հավաքականի կազմում հաղթեց Եվրոպայի առաջնությունը[27]՝ մասնակցելով թիմի բոլոր 5 հանդիպումներին[28] և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[29]։ 2017 թվականին Ռոդրին Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[30], սակայն Իսպանիան եզրափակչում 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[31][32]։

Իսպանիայի ազգային հավաքական Ռոդրին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտի 16-ին՝ Գերմանիայի և Արգենտինայի դեմ ընկերական խաղերի համար[33][34][35]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ փոխարինելով Տիագո Ալկանտարային Գերմանիայի դեմ խաղում[36]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիլյառեալ 2015–16 Լա Լիգա 3 0 3 0 0 0 6 0
2016–17 23 0 4 0 4 1 31 1
2017–18 37 1 4 0 6 0 47 1
Ընդհանուր 63 1 11 0 10 1 0 0 84 2
Ատլետիկո Մադրիդ 2018–19 Լա Լիգա 34 3 4 0 8 0 1 0 47 3
Մանչեսթեր Սիթի 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 97 4 15 0 18 1 1 0 131 5

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[37]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 0
2019 3 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մադրիդ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2015[27]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2015[29]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Spain - Rodri Hernández - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  2. «El Busquets que se le escapó al Atlético VS. el nuevo 'kaiser' rojiblanco». Mundo Deportivo. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  3. User, Super. «Web oficial del Villarreal CF - Rodri, el apagafuegos del Juvenil». www.villarrealcf.es (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  4. «Villarreal CF - SD Huesca, Dec 17, 2015 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  5. «Rayo Vallecano - Villarreal CF, Apr 17, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  6. «Villarreal CF - Osmanlispor FK, Nov 3, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  7. Segovia, Fran. «Web oficial del Villarreal CF - El Villarreal CF renueva a Barbosa y Rodrigo». www.villarrealcf.es (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  8. «Rodrigo and Barbosa extend their contracts». Villarreal USA. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  9. «RCD Espanyol Barcelona - Villarreal CF, Feb 18, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  10. AS, Diario (2018 թ․ մայիսի 24). «Official: Rodri signs for Atlético Madrid». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  11. «Transfer news: Rodri completes Atletico Madrid move from Villarreal | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  12. «OFFICIAL: Rodrigo Hernández signs for Atlético Madrid». Into the Calderon. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  13. «Transfer Market: Atletico Madrid make the signing of Rodri official - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  14. «Real Madrid - Atlético Madrid, Aug 15, 2018 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  15. 15,0 15,1 UEFA.com. «Real Madrid-Atlético - UEFA Super Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  16. sport, Guardian (2018 թ․ օգոստոսի 15). «Diego Costa double helps Atlético beat Real Madrid 4-2 in Uefa Super Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  17. «Atletico beat rivals Real Madrid to win Uefa Super Cup». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  18. «AS Monaco - Atlético Madrid, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  19. «Atlético Madrid - Athletic Bilbao, Nov 10, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  20. «Levante UD - Atlético Madrid, May 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  21. «City complete Rodri deal». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  22. «Official: Rodri joins Manchester City from Atletico Madrid». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  23. Simpson, Christopher. «Manchester City Sign Atletico Madrid Midfielder Rodri on 5-Year Contract». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  24. «Rodri: Manchester City pay £62.8m release clause for Atletico Madrid's Spain midfielder» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  25. Wilson, Paul; Jackson, Jamie (2019 թ․ հուլիսի 4). «City's new £62.8m signing Rodri says Manchester may be getting 'more blue'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  26. «Manchester City sign Rodri from Atletico Madrid in £62m deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  27. 27,0 27,1 UEFA.com. «Under-19 - Spain in seventh heaven with Greece triumph». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  28. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  29. 29,0 29,1 uefa.com (2015 թ․ հուլիսի 20). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  30. uefa.com. «Under-21 2017 - History - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  31. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  32. uefa.com. «Under-21 2017 - History - Germany-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  33. «Spain squad 2018 for Argentina Germany friendlies- No Morata, Sergio Roberto in Spanish roster». Soccer Blog|Football News, Reviews, Quizzes. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  34. AP. «Morata out, Costa in Spain squad to face Germany, Argentina». chicagotribune.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  35. Torres, Diego (2018 թ․ մարտի 16). «Parejo, Marcos Alonso y Rodri, novedades en la lista de la selección española». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  36. «Germany - Spain, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  37. 37,0 37,1 «Rodri». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Էռնանդես» հոդվածին։