Jump to content

Ռոբեր Գերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբեր Գերեն
(ֆր.՝ Robert Guérin
Դիմանկար
Ծնվել է1876 հունիսի 28
ԾննդավայրՖրանսիա Ֆրանսիա
Մահացել էմարտի 19, 1952(1952-03-19) (տարիքը 75)
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիացի
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունլրագրող
ԱշխատանքՖիֆա նախագահ, Ֆրանսիայի ազգային հավաքականի մենեջեր
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի նախագահ

Ռոբեր Գերեն (ֆր.՝ Robert Guérin, հունիսի 28, 1876(1876-06-28), Ֆրանսիա - մարտի 19, 1952(1952-03-19))՝ ֆրանսիացի լրագրող և սպորտային ասպարեզի գործիչ, ՖԻՖԱ առաջին նախագահ, նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1904 թվականի մայիսի 23-ից մինչև 1906 թվականի հունիսի 4-ը։ 1904 -1906 թվականներին եղել է Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ։

Մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է ֆրանսիական Լե Մատե հրատարակչությունում, ինչպես նաև եղել է Ֆրանսիական հասարակության սպորտային միության անդամ։ Հենց այնտեղ նա առաջ քաշեց ֆուտբոլի միավորման գաղափարը։

1904 թվականի մայիսի 1-ին Բելգիան և Ֆրանսիան կազմակերպեցին առաջին միջազգային մրցումները, Գերենը օգտագործեց տվյալ առիթը, որպեսզի հանդիպի ֆուտբոլային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և խոսի ֆուտբոլի միավորման մասին։ 1904 թվականի մայիսի 21-ին ստեղծվեց ՖԻՖԱ կազմակերպությունը, իսկ այդ կազմակերպությունը առաջին նիստի ժամանակ՝ մայիսի 23-ին, 28 ամյա Գերենը ընտրվեց նախագահ։ Եվրոպական կազմակերպությունները ընդունեցին այդ գաղափաևը և սկսեցին միանա ՖԻՖԱ կազմակերպությանը, իսկ դրանից 1 տարի անց Գերենը վերընտրվեց ՖԻՖԱ նախագահ։

Սակայն ՖԻՖԱ-ին չհաջողվեց կազմակերպել միջազգային մրցախաղեր, ֆրանսիական ֆուտբոլային միությունը լուծարվեց, և Գերենը հրաժարվեց ինչպես ՖԻՖԱ նախագահի պաշտոնից, այնպես էլ ազգային հավաքականից՝ իր ձայնը տալով Վիկտոր Շնայդերին։ Նա նույնիսկ չմասնակցեց 1906 թվականին Շվեյցարիայի մայրաքաղաք Բերնում կայացած ՖԻՖԱ 3-րդ կոնգրեսին այն ժամանակ, երբ նրա փոխարեն նախագահ ընտրվեց Դենիել Վուլֆոը։