Գտնվում է Բենտոն շրջանի տարածքում։ Կենևիկ և Պասկո հարևան քաղաքների հետ միասին մտնում է Թրի-Սիթիս քաղաքային ագլոմերացիայի կազմի մեջ։ Գտնվում է Յակիմա և Կոլումբիա գետերի խառնատեղիում։ Քաղաքի մակերեսը կազմում է 101,29 կմ², որից 92,51 կմ²-ն ցամաք է, իսկ 8,78 կմ²-ն՝ բաց ջրային տարաքծներ։
2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռիչլենդի բնակչությունը կազմում է 48 058 մարդ[3], իսկ 2012 թվականի ապրիլի 1-ի տվյալներով՝ 49 890 մարդ[4]։
2010 թվականի տվյալներով՝ ռասայական կազմը կազմված է սպիտակամաշկ ամերիկացիներից (87,0 %), ասիացիներից (4,7 %), աֆրոամերիկացիներից (1,4 %), բնիկ ամերիկացիներից (0,8 %), Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակչությունից (0,1 %) և ուրիշ ռասաների ներկայացուցիչներից (5,9 %)։ Ցանկացած ռասայում լատինոամերիկացիները կազմում են 7,8 %։
Բնակչության միջին տարիքը 39,4 տարեկանն է։ 18 տարեկանից ցածր անձանց բաժինը 24,2 % է, 18-ից մինչև 24 տարեկան անձանց բաժինը՝ 8,1 %, 25-ից մինչև 44 տարեկան անձանց բաժինը՝ 24,7 %, 45-ից մինչև 64 տարեկան անձանց բաժինը՝ 28,4 %, իսկ 65-ից բարձր տարիքի անձանց բաժինը՝ 14,6 %։ Քաղաքի բնակչության 49 %-ը տղամարդիկ են, սիկ 51 %-ը՝ կանայք։
Քաղաքը սպասարկվում է Ռիչլենդ օդանավակայանի կողմից։ Հարևան Պասկո քաղաքում գտնվում է Թրի-Սիթիսի օդանավակայանը։ Այդ երկու օդանավակայանները սպասարկում են միայն տեղական չվերթները։