Ռիչարդ Կարպ
Ռիչարդ Կարպ (անգլ.՝ Richard Manning Karp հունվարի 3, 1935[1][2], Բոստոն, ԱՄՆ[1]), ամերիկացի գիտնական՝ հաշվիչ համակարգերի տեսության ոլորտում, Թյուրինգի մրցանակի դափնեկիր, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1980), ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ (1992)[14], Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ (2002)[15]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչարդ Կարպը ծնվել է 1935 թվականին Մասաչուսեթս (անգլ.՝ Massachusetts) նահանգի Բոստոն քաղաքում։ Հայրը՝ Էյբրահամ Լուիս Կարպը (1908-1981), միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ և տնօրեն է եղել, մայրը՝ Ռոզա Կարպը (1912-2000), Ռուսական կայսրությունից[16] գաղթած հրեա ընտանիքից էր։ Նա ունի իրենից փոքր մեկ քույր՝ Քերոլինը և երկու եղբայր՝ Ռոբերտը և Դեյվիդը (անգլ.՝ David A. Karp): Դեյվիդը ծնվել է 1944 թվականին, մասնագիտությամբ սոցիոլոգ է։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցն ավարտելուց հետո Ռիչարդն ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ 1955 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1956 թվականին՝ գիտությունների մագիստրոսի աստիճան, և վերջապես, 1959 թվականին՝ կիրառական մաթեմատիկայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Ուսումը ավարտելուց հետո Ռիչարդ Կարպը 9 տարի աշխատել է IBM (անգլ.՝ IBM (International Business Machines) հետազոտական կենտրոնում (Թոմաս Վաթսոն կրտսերի գլխավորած հետազոտական կենտրոնում անգլ.՝ Thomas J. Watson Research Center): 1968 թվականից նա Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և գործողությունների հետազոտության (գործողությունների հետազոտման մաթեմատիկական մեթոդներ) պրոֆեսոր է, որտեղ և աշխատում է մինչև հիմա։ Այդ ընթացում չորս տարի աշխատել է Սիեթլի Վաշինգտոնի համալսարանում։
Ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին Կարպը Ջեկ Էդմոնդսի հետ մշակել է տրանսպորտային ցանցում առավելագույն հոսքը գտնելու ալգորիթմ, որը նրանց անունով անվանվել է «Էդմոնդս-Կարպ ալգորիթմ» (Edmonds–Karp algorithm): Մեկ տարի հետո Կարպը հրատարակել է իր՝ «Կոմբինատորային խնդիրների նվազողականություն» («Reducibility Among Combinatorial Problems»)[17] աշխատանքը, որտեղ նա ապացուցել է 21 լուծելիության խնդիրների NP ամբողջականությունը (Karp's 21 NP-complete problems):
1973 թվականին Կարպը և Ջոն Հոպքրոֆտը հրատարակել են Հապքրոֆտ-Կարպ ալգորիթմը, որը երկկողմ գրաֆներում տարրերի քանակի առավելագույն համապատասխանությունը գտնելու հայտնի ամենաարագ մեթոդն է[18]։
1980 թվականին Կարպը Ջոն Լիպտոնի հետ ապացուցել է Կարպ-Լիպտոնի թեորեմը (անգլ.՝ Karp–Lipton theorem):
1987 թվականին Ռիչարդը Մայքլ Ռաբինի հետ մշակել է ինֆորմացիայի որոնման ենթատող գտնելու ալգորիթմը (String-searching algorithm), որն անվանվել է նրանց պատվին[18]։
Ռիչարդ Կարպը շատ այլ կարևոր հայտագործություններ է արել ինֆորմատիկայում, օպերացիոն հետազոտություններ է կատարել համակցված արգորիթմների ոլորտում։ Այժմ նա զբաղվում է կենսաինֆորմատիկայի ոլորտի հետազոտություններով[18]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականի վերջին Ռոբերտ Կարպը զբաղեցրել է 35-րդ տեղը CiteSeer[19] նախագծի առավել մեջբերված հեղինակների ցանկում
- 1977 թվականին՝ Ֆրեդերիկ Լանչեստերի մրցանակ (անգլ.՝ Frederick W. Lanchester Prize), ORSA
- 1979 թվականին՝ Ֆալկերսոնի մրցանակ, Ամերիկայի մաթեմատիկական համայնքի մրցանակ
- 1985 թվականին՝ Թյուրինգի մրցանակ՝ ալգորիթմների տեսության մեջ շարունակական ներդրումների համար, այդ թվում նաև ցանցային հոսքերում արդյունավետ ալգորիթմների և այլ համակցված օպտիմիզացման խնդիրների մշակման համար, բազմանոմիալ բարդության հաշվարկների և արդյունավետության ինտուիտիվ հասկացության համադրման համար, և, ամենագլխավորը՝ NP ամբողջականության տեսության մեջ ներդրումների համար։
- 1987 թվականին «Ջոն ֆոն Նեյմանի լեկցիա» կիրառական մաթեմատիկայի ոլորտում ունեցած ներդրումների համար
- 1990 թվական՝ Ֆոն Նեյմանի Տեսության մրցանակ, ORSA
- 1994 թվական՝ ACM Պատվավոր անդամություն
- 1995 թվական՝ Չարլզ Բեբբիջի մրցանակ
- 1996 թվական՝ ԱՄՆ Ազգային գիտական մեդալ
- 1998 թվական՝ Հարվի մրցանակ, Իսրայելի տեխնիկական ինստիտուտ
- 2004 թվական՝ Բենջամին Ֆրանկլինի մեդալ
- 2008 թվական՝ Կիոտոյի մրցանակ
- 2008 թվական՝ Դիքսոնի մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #170367800 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://amturing.acm.org/award_winners/karp_3256708.cfm
- ↑ https://awards.acm.org/award_winners/karp_3256708#140
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=17
- ↑ https://www.kyotoprize.org/en/laureates/
- ↑ https://awards.acm.org/award_winners/karp_3256708#158
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=2
- ↑ https://inf.ethz.ch/de/departement/auszeichnungen-und-rankings/ehrendoktoren.html
- ↑ Dr. Richard M. Karp(անգլ.)
- ↑ Richard Karp(ֆր.)
- ↑ Ռիչարդի մոր ընտանիքը եկել էր Ռուսական կայսրության Գրոդնենսկի նահանգից
- ↑ «Reducibility Among Combinatorial Problems» Արխիվացված 2011-06-29 Wayback Machine, Р. Карп, 1972 год(անգլ.)
- ↑ 18,0 18,1 18,2 «Richard M. Karp» (անգլերեն) — Биография.
- ↑ Statistics — Most Cited Authors in Computer Science
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Richard M. Karp Պաշտոնական կայք, Բերկլիի համալսարան (անգլ.)
- «A day in the life of Richard Karp», Կենսագրություն Հաշվողական տեխնիկայի միության կայքում
- «Inamori Foundation» (անգլերեն) — Information Science. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Կարպ» հոդվածին։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Թյուրինգի մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գիտնականներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- IBM աշխատակիցներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ինֆորմատիկայի տեսաբաններ
- Հրեա գիտնականներ