Ռինդի միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռինդի միջնակարգ դպրոց
Տեսակմիջնակարգ
Հիմնադրված է1969[1]
ՏնօրենԱշոտ Թադևոսյան
Դասարաններ12
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հասցեգյուղ Ռինդ
Կայքrind.schoolsite.am

Ռինդի միջնակարգ դպրոց, միջնակարգ դպրոց Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինդում գործող դպրոց եղել է 1916 թվականին[2]։ Մինչ այդ Ռինդի դպրոցն ունեցել է մասնավոր և տոհմային բնույթ։ 1925-1935 թվականներին գյուղում գործել է մեծահասակների համար դպրոց, որը կոչվել է լիկկայան։ Այդ տարիներին գյուղում գործում էր նաև տարրական դպրոց, որն ուներ 15-20 աշակերտ և 2-3 ուսուցիչ։ Դասավանդվող առարկաներն էին հայոց լեզուն, թվաբանությունը, պատմությունը և աշխարհագրությունը։ 1938-39 ուսումնական տարում տարրական դպրոցը դարձել է յոթնամյա, որը գործել է մինչ 1964-65 ուսումնական տարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ դպրոցն ունեցել է 35 աշակերտ և 4 դասասենյակ։ 1950 թվականին այն դարձել է երկհերթ։ Յոթնամյա դպրոցը բարձր գնահատականներով ավարտած աշակերտներն ուսումը շարունակում էին հարևան Աղավնաձոր կամ Արենի գյուղերի դպրոցներում[3]։ Դասասենյակների քչության պատճառով անհրաժեշտություն էր առաջացել կառուցել նոր շենք, որը պետք է ունենար միջնակարգ կրթություն, սակայն այդ տարիներին գյուղը սողանքի հետևանքով ավերվեց և վերաբնակեցվեց 3 կմ արևմուտք։

Դպրոցը միջնակարգ է դարձել 1965-66 ուսումնական տարում։ Ներկայիս շենքում դպրոցը տեղակայվել է 1969 թվականին[1]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նապոլյոն Բաբայան (Վերնաշենից), 1947-1954թթ․,
  • Խորեն Մաթևոսյան (Աղավնաձորից), 1954-1962 թթ․,
  • Վորոնցով Թորոսյան (Երևանից), բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանի հայրը, 1962-1964 թթ․,
  • Ռազմիկ Մինասյան (Ռինդից), 1964-1980 թթ․,
  • Ժորժիկ Գրիգորյան (Ռինդից), 1980-1987 թթ․,
  • Մամիկոն Կարապետյան (Գլաձորից), 1987-1989 թթ․,
  • Խաչատուր Խաչատրյան (Ռինդից), 1989-1996 թթ․,
  • Փափազ Ստեփանյան (Ռինդից), 1996-1999 թթ․,
  • Ժիրայր Գասպարյան (Արենիից), 1999-2002 թթ․,
  • Մարգարիտա Գրիգորյան (Ռինդից), 2002-2003 թթ․,
  • Խաչատուր Խաչատրյան (Ռինդից), 2003.09-2004.01 թթ․,
  • Վարդան Խաչատրյան (Ռինդից), 2004.01-2004.02 թթ․,
  • Աշոտ Թադևոսյան (Ռինդից), 2004.02-ից մինչ այժմ։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Վայոց ձորի կրթական կազմակերպություններ».
  2. Արեվելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Սուրեն Խուդոյան, էջ 247
  3. Ռինդ դպրոցի պատմությունը, Վասիլ Կյուրեղյան, 1990 թվական, գ․ Ռինդ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]