Jump to content

Ռիկի Ջերվեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկի Ջերվեյս
Ricky Gervais
Դիմանկար
Ջերվեյսը 2005 թվականին
Ծնվել էհունիսի 25, 1961 (62 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա Ուիթլի, Բերքշիր, Անգլիա
ՔաղաքացիությունԱնգլիա
ԱզգությունԱնգլիա Անգլիացի
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
Կրոնաթեիզմ[1]
ԿրթությունԼոնդոնի համալսարանի քոլեջ
Ազդվել էԳրաուչո Մարքս
Մասնագիտությունդերասան, գրող, երաժիշտ, կատակերգու, սցենարիստ, ռադիոհաղորդավար, հնչյունավորող, կինոռեժիսոր, կինոդերասան, ստենդ ափ երգիծաբան, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱշխատանքԴերասան, կատակերգու, հնչյունավորող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, երաժիշտ, սցենարիստ, ռադիոհաղորդավար
Գործունեություն1982-այժմ
ԱմուսինՋեյն Ֆելոն
(1982-այժմ)
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrickygervais.com
 Ricky Gervais Վիքիպահեստում
(աուդիո)
(աուդիո)
Ռիկի Ջերվեյսի ձայնը

Ռիկի Դին Ջերվեյս (անգլ.՝ Ricky Dene Gervais, հունիսի 25, 1961(1961-06-25)[2][3], Ռեդինգ), անգլիացի կատակերգու, դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, գրող, սցենարիստ, հնչյունավորող և երաժիշտ։ Առավել հայտնի է «Օֆիս» և «Էքստրաս» անգլիական սերալներից։ Սթիվեն Մերչանտի հետ եղել է բոլոր սերիաների ռեժիսորն ու սցենարիստը, բացի այդ, Ջերվեյսը երկու հեռուստասերալներում էլ նկարահանվել է գլխավոր դերում։

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ BAFTA-ի յոթ, «British Comedy Awards»-ի չորս, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

2010, 2011 և 2012 թթ. եղել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության հաղորդավարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մանկությունն անցկացրել է երկու եղբոր և քրոջ հետ Ռեդինգի արվարձան Ուիթլիում (Անգլիա)։ Ջերվեյսի խոսքերով, նա լավ է դաստիարակվել ծնողների կողմից, ընտանիքում հարաբերությունները հիմնվում էին վստահության, ազնվության և պարզության վրա։ Ջերվեյսի պնդմամբ, հայրական կողմն ունեցել է իրոկեզյան արմատներ[4]։

Հաճախել է «Ուիթլի Փարք Ինֆանթս» և «Ջունյոր» դպրոցները և երկրորդ կրթույթունը ստացել է Էշմիդ դպրոցում։ 1979 թ. ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ։ Սկզբնապես ուսումնասիրել է կենսաբանություն, սակայն երկու շաբաթ անց որոշել է զբաղվել փիլիսոփայությամբ։ Ուսանողական տարիներին ծանոթացել է Ջեյն Ֆելոնի հետ, որի հետ հանդիպել է 1982 թ.-ից և հիմա ապրում է նրա հետ։

1982-1984 թթ. երգել է «Seona Dancing» դուետում։ 2001 թ.-ից վարում է «The Ricky Gervais Show»-ն և կատակերգական այլ շոուներ ռադիոյով՝ Սթիվեն Մերչանտի և Կառլ Փիլքինգթոնի հետ։ Մերչանտի հետ միասին 2001 թ. ստեղծել է «Օֆիս» հեռուստասերալը, 2005 թ.՝ «Էքստրաս» հեռուստասերալը։ 2008 թ. իր դերն է տարել «GTA IV» համակարգչային խաղում։

Ջերվեյսն աթեիստ[5] է և կենդանիների պաշտպանության մոլեգին ջատագով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.wsj.com/articles/BL-SEB-56643
  2. Encyclopædia Britannica
  3. Discogs — 2000.
  4. «Some people think I'm joking about my roots. An Iroquois woman married a French Canadian lad in Ontario many moons ago, on my dad's side». Twitter. 2013 թ․ սեպտեմբերի 22.
  5. «BBC Radio 4 – Factual — Desert Island Discs — Ricky Gervais».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկի Ջերվեյս» հոդվածին։