Jump to content

Ռեթեոս Պերպերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռեթեոս Պերպերյան
արմտ. հայ.՝ Ռեթէոս Պէրպէրեան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1848(1848-10-10)[1]
ԾննդավայրHasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել էապրիլի 7, 1907(1907-04-07)[1] (58 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս[1]
Մասնագիտությունբանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս և տնտեսագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՆերսեսյան վարժարան (1866)[1]
ԱշխատավայրՊերպերյան վարժարան[1] և Երկրագունտ
ԶավակներՕննիկ Պերպերյան, Շահան Պերպերյան և Մաննիկ Պերպերյան
Ռեթեոս Պերպերյան Վիքիդարանում
 Reteos Berberian Վիքիպահեստում

Ռեթեոս Հակոբի Պերպերյան (հոկտեմբերի 10, 1848(1848-10-10)[1], Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] - ապրիլի 7, 1907(1907-04-07)[1], Կոստանդնուպոլիս[1]), հայ բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ։

Օննիկ և Շահան Պերպերյանների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեթեոս Պերպերյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում։ 1866 թվականին ավարտել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ 1876 թվականին հիմնել է Պերպերյան վարժարանը։ Պերպերյանի «Առաջին տերեւք» (1877), «Խոհք եւ յուշք» (1904) ժողովածուները կրում են ֆրանսիական ռոմանտիզմի, մասնավորապես Լամարթինի ազդեցությունը։ Վերջինիս մի շարք բանաստեղծությունները թարգմանել է հայերեն՝ «Մահ Սոկրատա», «Լիճ» և այլն։ Անդրանիկ բանաստեղծությունները սիրո և բնության երգեր են, վերջին շրջանի գործերում իշխում է փիլիսոփայական խոհը։

Պերպերյանի մանկավարժական-բարոյագիտական հայացքները («Դաստիարակի մը խօսքերը», 1901, «Դպրոց եւ Դպրութիւն», 1907[3]) հիմնված են գեղեցիկի, բարու և ճշմարիտի սկզբունքների վրա։ Կարևորել է կնոջ դերը հասարակության մեջ։ Ըստ նրա՝ բարոյական դաստիարակության ամենազորեղ միջոցը դաստիարակի անձնական օրինակն է։

Պերպերյանը գրել է նաև հրապարակախոսական-փիլիսոփայական աշխատություններ։ Տնտեսագիտության հիմնական խնդիրներին մոտեցել է դասական քաղաքատնտեսության դիրքերից։ Հարստության ստեղծման, ապրանքի արժեքի, փողի մասին դատել է՝ ելնելով արժեքի աշխատանքային տեսության սկզբունքներից։ Վերլուծելով աշխատավարձի էությունը՝ աշխատավորի համար գլխավորը համարել է իրական աշխատավարձը և այն անմիջականորեն կապել կենսամիջոցների գների հետ։ Կապիտալը բնորոշել է որպես «խնայված» հարստություն և ոչ թե շահագործման արդյունք։

Հանդես է եկել նաև Հրաչյա կեղծանունով[4]։ Մահացել է Սկյուտարում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու բանախօսութիւնք, ԿՊ, 1880
  • Համառօտ քաղաքական տնտեսութիւն...ԿՊ, 1883
  • Դրամ, ԿՊ, 1886

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարապետյան Պ, Մեծ դաստիարական և ուսոցչապետ Ռեթէոս Յ. Պէրպէրյան, ԿՊ, 1933։
  • Թևոսյան Ա. Ռեթեոս Պերպերյան։ Փիլիսոփայական և հասարակական-քաղաքական հայացքները, Երևան, 1989։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 279.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1049775554 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ռեթէոս Յ. Պէրպէրեան
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեթեոս Պերպերյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեթեոս Պերպերյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 279