1962 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1970-1982 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ սպեկտրոսկոպիայի ինստիտուտի գրգռված վիճակների սպեկտրոսկոպիայի լաբորատորիայի վարիչ, 1982 թվականից՝ ՌԴ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի լազերային վիրաբուժության լաբորատորիայի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են քվանտային ռադիոֆիզիկային, լազերային սպեկտրոսկոպիային, քիմֆիզիկային։ Ավանդ ունի իզոտոպների լազերային բաժանման հետազոտությունների, բջիջներում և օրգանիզմներում լուսաքիմիական պրոցեսների ուսումնասիրման բնագավառում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 108)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։