Ռաֆայել Ալագյոզյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալագյոզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Ալագյոզյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1934[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 21, 1981[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1974) |
Մասնագիտություն | գիտնական |
Ռաֆայել Գրիգորի Ալագյոզյան (հոկտեմբերի 3, 1934[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 1981[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի հայ գիտնական։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974)[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայել Ալագյոզյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 3-ին, Լենինական քաղաքում։ 1969-1981 թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի տեխնոլոգիայի հիմնախնդրային լաբորատորիայում։ 1971-1981 թվականներին եղել է սանիտարիայի և հիգիենայի բաժանմունքի հիմնադիր-վարիչ[3]։
Աշխատանքները վերաբերում են խմելու պաստերացված կաթի հոսքային գծի տեխնոլոգիական սարքավորումների լվացման և վարակազերծման արդյունավետ եղանակների որոնման և սանիտարական մշակման բակտերիաբանական գնահատման խնդիրներին։ Առաջարկել է ձեռքերի սանիտարական մշակման, պաստերացման սարքավորումներում կաթնային քարերի վերացման միջոցներ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алагёзян Р. Г., Моющие и дезинфицирующие средтва в молочной промышленности, Москва, 1981.