Բնակչությունը կազմում է 16 611 հազար մարդ (2012 թվական)։ Տեղակայված է Պրահայից 50 կմ դեպի արևմուտք՝ ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։ Երկաթուղային հանգույց է։
Քաղաքի տնտեսության հիմքը կազմում է խեցեգործական գործարանը (սալիկների արտադրություն)։ Քաղաքում կա գարեջրի գործարան, որ հիմնադրվել է 1454 թվականին և արտադրում է Bakalář ապրանքանիշի գարեջուր։ Այդ ապրանքանիշը ամենահինն է Չեխիայում[2][3]։
Քաղաքում պահպանվել են հին գոթական դարպասներ (XV դարի 70-ական թվականներ), կաթոլիկական եկեղեցի։ Գործում է քաղաքային թանգարան։ Ամեն տարի անցկացվում է վոկալ երաժշտության «Rakovnik of Urnan Brothers» փառատոն։
Ռակովնիկի մոտ է գտնվում Կրշիվոկլատ ամրոցը (XV դարի վերջ)։
XVI դարի սկզբում Ռակովնիկում ծնվել է չեխ հումանիստ Սիքս Օտերսդորֆսցին, ով եղել է 1547 թվականին տեղի ունեցած չեխական ապստամբության ակնառու գործչներից, գրել է այդ ապստամբության ժամանակ տեղի ունեցած դեպքերի ժամանակագրությունը։
1884 թվականին Ռակովնիկի արվարձանում ծնվել է Էդվարդ Բենեշը, ով եղել է Չեխոսլովակիայի երկրորդ նախագահը։
Ռակովնիկում է բնակվել ու ստեղծագործել Սիգիզմունդ Վինտերը (1846—1912), չեխ գրող ու պատմաբան։