Jump to content

Ջուդիթ Բաթլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուդիթ Բաթլեր
անգլ.՝ Judith Pamela Butler
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1956(1956-02-24)[1][2][3][…] (68 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ազդվել էՄիշել Ֆուկո
ԵրկերVulnerability in Resistance?[4] և Torture and the Ethics of Phiolosophy?
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, գրական քննադատ, կանանց իրավունքների պաշտպան, լրագրող, արվեստի տեսաբան և gender theorist
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Եվրոպական բարձրագույն դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բրիտանական ակադեմիա[6]
 Judith Butler Վիքիպահեստում

Ջուդիթ Բաթլեր (անգլ.՝ Judith Butler, փետրվարի 24, 1956(1956-02-24)[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի փիլիսոփա, գրականագետ[8], պոստստրուկտուրալիզմի ներկայացուցիչն է։ Մեծ ներդրում է ունեցել ֆեմինիզմի, քաղաքական փիլիսոփայության, քվիր տեսության և բարոյագիտության ուսումնասիրման մեջ[9][10]։ 1993 թվականից նա դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում[11]։ Բաթլերն ավելի հայտնի իր «Սեռի խնդիր. ֆեմինիզմ և ինքնության տապալում» և «Մարմիններ, որոնք իմաստ ունեն» գրքերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Բաթլերը ծնվել է 1956 թվականի փետրվարի 24-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում[12], ռուս և հունգարացու ծագմամբ հրեաների ընտանիքում[13]։ Նրա մայրական տատի ընտանիքի մեծ մասը զոհվել էին Հոլոքոստի ժամանակ[14]։ Որպես երեխա և դեռահաս, նա հաճախել է և՛ Հրեական դպրոց, և՛ հրեական էթիկայի հատուկ դասընթացների, որտեղ նա ստացել է իր «առաջին փիլիսոփայության մարզումը»։ Բաթլերը 2010 թվականին Haaretz հարցազրույցում ասել է, որ ինքը հրեական էթիկայի դասերի է սկսել հաճախ 14 տարեկանից, և դրանք իր Հրեական դպրոցի կողմից ստեղծված էին նրա համար որպես պատժատեսակ, քանի որ նա դասարում «չափազանց շատախոս էր»[14]։ Բաթլերը նաև նշեց, որ նա «ոգևորված էր» այդ դաստիարակչական մտահղացումների համար, և երբ նրան հարցրեցին, թե ինչ է ուզում սովորել այդ հատուկ դասընթացների ժամանակ, նա պատասխանում է երեք հարցով, որոնք այդ ժամանակ շատ կարևոր էին վերջինիս համար. «Ինչո՞ւ է Սպինոզան հեռացվել սինագոգից, Կարո՞ղ էր գերմանական իդեալիզմը  պատասխանատվության ենթարկեն նացիզմին, և Ինչպե՞ս պետք է մեկ հասկանա գոյաբանական աստվածաբանությունը, ներառյալ Մարտին Բաբերի աշխատությունները[15]։ Սովորել է Բենինգտոնյան քոլեջում, այնուհետև Յեյլի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, այնտեղ էլ 1978 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1984 թվականին՝ դոկտորի աստիճան[16]։ Նա մի ուսումնական տարի է անցկացրել Հայդելբերգի համալսարանում որպես Ֆուլբրայթի ծրագիր սովորող[17]։

Նա դասավանդել է Ուեսլեյան համալսարանում, Ջորջ Վաշինգտոնի համալսարանում և նախքան 1993 թվականին կմիանար Կալիֆոռնիայի համալսարանին՝ դասավանդել է Ջոն Հոփկինսի համալսարանում[12]։ 2002 թվականին Ամստերդամի համալսարանում նա զբաղեցրել է Փիլիսոփայության Սպինոզայի ամբիոնը[18]։ Բացի այդ, նա Կոլումբիայի համալսարանում անդամակցվեց անգլերենի և համեմատական գրականության ֆակուլտետին, որպես Wun Tsun Tam Mellon հումանիտար գիտությունների այցելու պրոֆեսոր[19][20][21][22]։

1993 թվականից՝ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հռետորիկայի և համեմատական գրականության պրոֆեսոր է։ Հետազոտության հիմնական առարկան հետստրուկտուրալիսմն էր արևմտյան ֆեմինիստական տեսության, փիլիսոփայական ֆանտաստիկայի և սեքսուալության շրջանակներում։ Նրա վերջին աշխատանքն ուղղված է հրեական փիլիսոփայության ուսումնասիրությանը։

Ակնարկ գլխավոր ստեղծագործություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարողական ակտեր և Գենդերային սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս էսսեում Ջուդիթ Բաթլերը գերդերային պերֆորմատիվության համար առաջարկում է իր տեսությունը։ Նա սկսում է  գենդերային պերֆորմատիվության իր տեսությունը ֆեմինիստական ֆենոմենոլոգիական տեսանկյունից։ Նա ենթադրում էր, որ և՛ ֆենոմենոլոգիայի, և՛ ֆեմինիզմի տեսությունները հիմնավել են «ապրելու փորձ»-ից[23]։ Բացի այդ, ի համեմատիտություն ֆենոմենոլոգիստ Մորիս Մերսլո-Պոնտի և ֆեմինիստ Սիմոն դե Բովուարի, Բաթլերը պնդում էր, որ երկու տեսություններն էլ դիտում են սեքսուալ մարմինը որպես պատմական գաղափար կամ իրավիճակ. նա ընդունում է այս հասկացությունը "սեռերի միւև տարբերությունը, ինչպիսին է փաստացի կենսաբանականը, և գենդերը, որպես մշակութային մեկնություն"[23]: Տեսությունների նման համադրությունը կարևոր դեր ունի Բաթլերի «թատերական» կամ կատարողական սեռերը հասարակության մեջ կարծիքի համար։

Քաղաքական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթլերի վաղ քաղաքական ակտիվությունը հիմնականում կենտրոնացված էր կասկածելի և ֆեմինիստական խնդիրների շուրջը, մի ժամանակ ծառայել նաև որպես Միջազգային հոմոսքեսուալների և լեսբուհիների իրավունքների հանձնաժողովի ակտիվիստ։ Տարիների ընթացքում նա հատկապես ակտիվ է եղել գեյերի և լեսբուհիների իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հակապատերազմական շարժումների նկատմամբ[24]։ Նաև նաև գրել և խոսել է խնդիրների մասին սկսած գեյերի ամուսնության դրական կողմերի մինչև Իրաքի և Աֆղանստանի պատերազմների, Գուանտանամո Բեյում ձերբակալված բանտարկյալների մասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Բաթլերը ներկայումս ապրում է Բերկլի շրջանում իր կնոջ Վենդի Բրաունի և իր որդու հետ[25]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Duignan B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Internet Philosophy Ontology project
  4. https://www.dukeupress.edu/vulnerability-in-resistance
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. 6,0 6,1 6,2 https://amp.phil-fak.uni-koeln.de/professorinnen/2016-judith-butler
  7. https://www.ccma.cat/324/la-filosofa-i-feminista-nord-americana-judith-butler-premi-internacional-catalunya/noticia/3141352/
  8. Kearns, Gerry (2013). «The Butler affair and the geopolitics of identity». Environment and Planning D: Society and Space. 31: 191–207. doi:10.1068/d1713.
  9. Halberstam, Jack. «An audio overview of queer theory in English and Turkish by Jack Halberstam». Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  10. «Judith Butler».
  11. «Judith Butler, European Graduate School». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  12. 12,0 12,1 Maclay, Kathleen (2009 թ․ մարտի 19). «Judith Butler wins Mellon Award». UC Berkeley News. Media Relations. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  13. Regina Michalik (2001 թ․ մայիս). «Interview with Judith Butler». Lola Press. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  14. 14,0 14,1 Udi, Aloni (2010 թ․ փետրվարի 24). «Judith Butler: As a Jew, I was taught it was ethically imperative to speak up». Haaretz. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. «Judith Butler and Michael Roth: A Conversation at Wesleyan University's Center for Humanities». Wesleyan University.
  16. «Tanner Lecture on Human Values: 2004–2005 Lecture Series». UC Berkeley. 2005 թ․ մարտ. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  17. Eva von Redecker: Zur Aktualität von Judith Butler. Einleitung in ihr Werk. Wiesbaden 2011, S. 22.
  18. http://www.uva.nl/en/disciplines/philosophy/home/components-centrecolumn/the-spinoza-chair.html
  19. «Judith Butler to Join Columbia U. as a Visiting Professor». Chronicle of Higher Education. 2010 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  20. Woolfe, Zachary (2010 թ․ հոկտեմբերի 10). «Professor trouble! Post-structuralist star Judith Butler headed to Columbia». New York, New York: Capital New York. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  22. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  23. 23,0 23,1 Butler, Judith (1988). «Performative Acts and Gender Constitution: An Essay in Phenomenology and Feminist Theory». Theatre Journal Vol. 40 No. 4, pp.519 - 531.
  24. «Judith Butler». McGill Reporter. McGill. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  25. http://nymag.com/thecut/2016/06/judith-butler-c-v-r.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդիթ Բաթլեր» հոդվածին։