Ջորջ Գրեհեմ Ռայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Գրեհեմ Ռայս
անգլ.՝ George Graham Rice
Ծնվել էհունիսի 18, 1870(1870-06-18)
Մահացել էհոկտեմբերի 24, 1943(1943-10-24) (73 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործարար

Ջորջ Գրեհեմ Ռայս (անգլերեն՝ George Graham Rice. հունիսի 18, 1870(1870-06-18) - հոկտեմբերի 24, 1943(1943-10-24)) (նույն ինքը՝ Ջեյքոբ Հերցիգ), բաժնետոմսերի խարդախության համար դատապարտված անձ, որ հայտնի էր «Ուոլ Սթրիթի շնագայլ» մականունով։

Ջորջ Գրեհեմ Ռայսը, նույն ինքը Ջեյքոբ Սայմոն Հերցիգը, ծնվել է Մանհեթենում ՝ Սայմոն և Աննա Հերցիգների ընտանիքում։ Նրա հայրը մորթեգործ էր։ 1890 թվականին Ջորջը դատապարտվեց իր մոլեխաղային սովորությունները ֆինանսավորելու նպատակով հոր բիզնեսից գողություն կատարելու պատճառով և երկու տարի անցկացրեց Էլմիրա ռեֆորմատորիայում։ 1895 թվականին էլ դատապարտվեց նմանատիպ հանցանք ևս մեկ անգամ կատարելու, ինչպես նաև լուրջ հետևանքների հանգեցրած կեղծիք թույլ տալու համար և չորս տարի անցկացրեց Սինգ Սինգ բանտում։ Նա փոխեց իր անունը, դարձրեց Ջորջ Գրեհեմ Ռայս, որը վերցրել էր մեկ այլ բանտարկյալից։ Այնուհետև աշխատանքի անցավ որպես New Orleans Times-Democrat թերթի լրագրող։ Դրանից հետո վերադարձավ Մանհեթեն և նախաձեռնեց Maxim & Gay Co.-ը, որը ձիարշավների հուշումների թերթիկ էր։ Բայց որոշ ժամանակ անց փոստային դեպարտամենտի կողմից այն դուրս բերվեց բիզնեսից[1]։

1904 թվականին Ռայսը տեղափոխվեց Նևադա նահանգի Գոլդֆիլդ քաղաքը, որտեղ հիմնեց Nevada Mining News Bureau-ն՝ մի կազմակերպություն, որը կոչված էր գովազդելու հանքարդյունաբերական այն բաժնետոմսերը, որոնցում նա մասնաբաժին ուներ։ 1906 թվականին Ռայսը Տեքս Ռիկարդի հետ հովանավորեց Գոլդֆիլդում կայացած բռնցքամարտի մրցամարտը Ջո Գանսի և Բատլինգ Նելսոնի միջև, որը պատմության մեջ մտել է որպես ամենաերկարատև բռնցքամարտը. տևել է 42 ռաունդ։ Այնուհետև Լարրի Սալիվանի հետ նա բացեց LM Sullivan Trust ընկերությունը, որը բաժնետոմսեր էր վաճառում։ Ընդ որում՝ արժեզրկված հանքերի բաժնետոմսեր վաճառեց Նևադա նահանգի Ռիոլիտ, Բուլֆրոգ, Ուանդեր, Բրոքեն Հիլզ և Կալիֆոռնիայի Գրինուոթեր քաղաքներում։ 1907 թվականին LM Sullivan Trust Company-ն տապալվեց, և Ռայսը տեղափոխվեց Նևադա նահանգի Ռինո քաղաքը, որտեղ սկսեց հրատարակել Nevada Mining News թերթը։ Այնուհետև դերասան, կատակերգու Նաթանիել Կարլ Գուդվինի հետ նախաձեռնեց Nat C. Goodwin & Co.-ն՝ Նևադայի Ռաուայդ քաղաքը և նրա հանքերը գովազդելու համար։ Նա այցելեց գրող Էլինոր Գլինին, որպեսզի վերջինս աջակցի քաղաքի առաջխաղացումը խթանելու գործին[2][3][4][5]։

BH Scheftels & Company-ի միջոցով Ռայսը զբաղվեցէ Ely Central Copper ընկերության բաժնետոմսերի շահարկմամբ։ 1911 թվականին նա մեղավոր ճանաչվեց փոստային խարդախության մեջ և մեկ տարով նետվեց բանտ, որտեղ գրեց իր ինքնակենսագրությունը։ Այն նախ տպագրվեց Adventure ամսագրում, այնուհետև՝ 1913 թվականին հրատարակվեց առանձին գրքով, «Իմ արկածները քո փողերով» վերնագրով։ Դրանից հետո հրատարակեց Industrial and Mining Age, Mining Financial News, Wall Street Iconoclast և Financial Watchtower տեղեկագրերը՝ հանքարդյունաբերության և նավթի իր բաժնետոմսերի վաճառքը խթանելու նպատակով։ 1920 թվականին դատապարտվեց խոշոր չափերի գողության համար։ 1928 թվականին Ռայսը դատապարտվեց ևս չորս տարվա ազատազրկման պղնձի կեղծ հանքավայրում՝ Այդահո Քափըր Քոմփանիում ներդրումներ կատարած անձանց խաբելու համար[6]։ 1931 թվականին նրան դատեցին հարկերից խուսափելու համար, սակայն արդարացրին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Judiciary, United States Congress House Committee on the (2017 թ․ օգոստոսի 12). «Hearings Before the Committee on the Judiciary, House of Representatives, Sixty-sixth Congress, First[-third] Session». U.S. Government Printing Office – via Google Books.
  2. EX-CONVICT BOOMED RAWHIDE COALITION; "George Graham Rice," Promoter of the Collapsed Mining Stock, Was "B -- 561" in Sing Sing. SERVED IN ELMIRA, TOO He Thinks His Record Ought to be Forgot Now -- Stock Droops Again -- The Public's Loss Heavy. New York Times December 12, 1908
  3. «George Graham Rice». www.miningswindles.com.
  4. Marschall, John P. (2017 թ․ օգոստոսի 12). Jews in Nevada: A History. University of Nevada Press. ISBN 9780874177374 – via Google Books.
  5. Elliott, Russell R. (1966 թ․ օգոստոսի 12). Nevada's Twentieth-century Mining Boom: Tonopah, Goldfield, Ely. University of Nevada Press. ISBN 9780874171334 – via Google Books.
  6. RICE IMPRISONED FOR STOCK FRAUD; Further Hope for Stay of Sentence Seems Doomed, but Counsel Hint at New Move. New York Times November 12, 1929
  7. JURY ACQUITS RICE IN INCOME TAX CASE; Promoter Denied He Took In $17,000,000 in Two Years From Stock Sales. ACTED AS OWN ATTORNEY He Will Be Returned to Atlanta Penitentiary to Finish 4-Year Mail Fraud Term. New York Times October 30, 1931

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]