Ջոլի Յուստուս
Ջոլի Յուստուս | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of Missouri–Kansas City School of Law?, Միսսուրի նահանգի համալսարան և Միսսուրիի Կանզաս Սիթիի համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 24, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | joliejustus.com |
Ջոլի Յուստուս (անգլ.՝ Jolie Justus, փետրվարի 24, 1971, Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ Միսսուրի նահանգից։ Դեմոկրատ, նա եղել է Միսսուրի նահանգի սենատի անդամ, վերջին երկու տարում Միսսուրիի Սենատի փոքրամասնության առաջնորդ։
վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա մեծացել է Միսսուրիի Բրենսոն քաղաքում, որտեղ սովորել է Բրենսոնի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև նա շարունակեց ուսումը Միսուրի նահանգի Սփրինգֆիլդի համալսարանում և Կանզաս Սիթիի Միսսուրիի համալսարանի իրավունքի դպրոցում[1]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Ջոլի Յուստուսը ընտրվել է Միսսուրի նահանգի Սենատ[2]։ Նա ներկայացրել է Kansas City և Grandview-ը։ Նրա ղեկավարությամբ ընկերությունը ճանաչվել է երկրում անվճար իրավաբանական ծառայությունների ծրագրեր առաջարկող 100 լավագույն ընկերություններից մեկը։
2015 թվականին Ջոլի Յուստուսը առաջադրվել էր Կանզաս Սիթիի 4-րդ շրջանի խորհրդականի պաշտոնում, որպեսզի փոխարինի պաշտոնաթող Յան Մարկասոնին։ Նա ապրիլի 7-ի ավագանու նախնական ընտրություններում հավաքել է ձայների 72 %-ը[3]։ 2015 թվականի հունիսի 23-ին նա հաղթել է իր հակառակորդ Ջոն Ֆիերոյին Կանզաս Սիթիի համընդհանուր ընտրություններում՝ ձայների 76,4 %-ի առավելությամբ[4]։ Որպես Կանզաս Սիթիի խորհրդի անդամ՝ Յուստուսը օդանավակայանների կոմիտեի նախագահն է, օրենսդրական կոմիտեի համանախագահն ու ֆինանսական կոմիտեի փոխնախագահը։ Նա նաև եղել է տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեի, անշարժ գույքի շուկայի վերահսկողության քաղաքային կոմիտեի անդամ։
Մինչ խորհրդում ընտրվելը Յուստուսը միաժամանակ դեմոկրատական կուսակցության առաջնորդ էր Ջեֆերսոն Սիթիում և Սենատի զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նա նաև Դատական կոմիտեի և Սենատի զբաղվածության, տնտեսական զարգացման և տեղական ինքնակառավարման հարցերով կոմիտեի բարձրաստիճան անդամ էր։ Յուստուսը Սենատ է մտցրել երեխաների խնամքի հաստատություններում դաստիարակության համակարգի բարեփոխման մասին օրինագիծը, որը թույլ կտա երեխաներին, որոնք հրաժարվել են խնամատար դաստիարակությունից[5]։ Նա նաև հանդես է եկել Միսսուրիի նահանգում խտրականություն թույլ չտալու մասին օրենքի օգտին, որը հայտնի է նաև MONA անունով, նա արգելել է խտրականությունը սեռական կողմնորոշման կամ մարդու սեռական պատկանելության պատճառով[6]։ Բացի այդ, Յուստուսը քաղաքական գործիչներից մեկն էր, որը հանդես է եկել 2014 թվականին քրեական օրենսգրքի բարեփոխման օգտին[7]։
Յուստուսը նաև 2010 թվականից UMKC իրավաբանական դպրոցում արտահաստիքային պրոֆեսորի պաշտոն է զբաղեցրել[8]։
2019 թվականի ընտրություններում Յուստուսը առաջադրվել է Կանզաս Սիթիի քաղաքապետի պաշտոնում[9], որտեղ պարտություն է կրել իր մրցակից Լուկաս Կվինտոնից։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուստուսը Միսսուրիի Սենատի առաջին բաց միասեռական անդամն էր և Միսսուրիի Գլխավոր ասամբլեայի միայն երրորդ հրապարակային միասեռական անդամը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Andrea Martin (2014 թ․ սեպտեմբերի 26). «"Sen. Jolie Justus Hopes Her Next Stop in Politics is City Council"». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «"Jolie L. Justus - Meet Our Professionals - Shook, Hardy & Bacon"». www.shb.com. 2019 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «"2015 local election results | The Kansas City Star"». Kansascity.com. 2019 թ․ փետրվարի 27.
- ↑ «"Jolie Justus"». Ballotpedia. February 27, 2019.
- ↑ Cambria, Nancy (2013 թ․ փետրվարի 18). «"A way back for Missouri teens who opt out of foster care? | Education"». stltoday.com.
- ↑ Steve Kraske. «Koster salutes Justus' work on gay-rights bill».
- ↑ Griffin, Marshall. (2019 թ․ փետրվարի 27). «"Missouri Senate Passes 'Fix' To Criminal Code Demanded By Nixon"». news.stlpublicradio.org.
- ↑ «"Jolie Justus » Adjunct Faculty Directory | UMKC School of Law"». Law.umkc.edu. 2019 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «"Jolie Justus trounces other mayoral candidates' fundraising | The Kansas City Star"». Kansascity.com. 2019 թ․ հունվարի 16.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոլի Յուստուս» հոդվածին։ |
|