Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Ջի Չան Ուկն իր կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան։ 2009 թվականին նկարահանվել է «Sons of Sol Pharmacy House» ընտանեկան դորամայում, որտեղ խաղացել է Սոնգ Մի Փունգի դերը, ով «մայրիկի տղա» է և հայր 20 տարեկանում։ Այս հեռուստասերիալում նա խնամում է իր լավագույն ընկերոջ երեխային[2][3]։
Դորաման ստացել է 40% վարկանիշ և դրանով իսկ հանրաճանաչություն բերել դերասանին։ Մեկ տարի անց Չան Ուկը ստացավ իր առաջին գլխավոր դերը «Ժպիտ» դորամայի 159-րդ դրվագում։ Հեռուստասերիալը 15 շաբաթվա ընթացքում պահել է իր բարձր վարկանիշը։ 2011 թվականին Ուկը նկարահանվել է «Ռազմիկ Բեկ Տոն Սուն» պատմական դորամայում[4][5]։ Այս հեռուստասերիալը պատմում է Տոն Սուի՝ 18-րդ դարի Չոնջո Չոսոնի թիկնազորի մասին, ով պաշտպանում է թագավորին սպանությունից։ Այս դորաման ևս ունեցավ բարձր վարկանիշ[6][7]։
Նույն թվականին Ջին ստացել է գլխավոր դեր «Ամուրու բուսական խանութը» դորամայում[8]։ Հեռուստասերիալը հիմնված է երիտասարդ Լի Յան Սոկի իրական կյանքի հիման վրա։ Նա առևտրով սկսել է զբաղվել 1998 թվականին և այժմ ունի ավելի քան 33 խանութ։
Իր առաջին բացասական դերը Չան Ուկը խաղացել է «5 մատներ» դորամայում՝ դաշնակահար Յու Ին Նայի դերով, ով նախանձում է իր ավագ եղբոր տաղանդին և մրցակցում նրա հետ բոլոր և՛ բիզնեսում, և՛ սիրային գործերում[9][10][11]։ Հաջորդ նախագիծը, որին մասնակցել է դերասանը, «Կայսրուհի Կի» դորաման է, որտեղ խաղացել է 5 գլխավոր դերերից մեկը՝ հոգով թույլ Տոգոն-Տեմուր անունով մոնղոլ կայսր, ով սիրահարվում է Կորյոյի հարճին և շուտով ամուսնանում է նրա հետ[12][13][14][15]։
2014 թվականին սկսել է նկարահանվել Հիլեր մարտական ֆիլմում, որտեղ խաղացել է Սո Ջունգ Հուի դերը։ Մարտական հմտությունները նրան դարձնում է լավագույն գործակալը, ով կարող է կատարել ցանկացած առաջադրանք։ Նրա վերջնական նպատակը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կղզին գնելն ու այնտեղ միայնակ ապրելն է։ Սակայն Յոնգ Շինի հետ հանդիպումից հետո նրա կյանքը սկսում է փոխվել։ Նա սկսում է հետաքրքրություն տածել դեպի արտաքին աշխարհը և ի վերջո զգալ այն զգացմունքը, որը մարդիկ սեր են կոչում։ Բայց բացահայտվում են նախկինում կատարված սպանության իրական մանրամասնությունները, և այդ սերը դառնում է վտանգավոր[16][17]։