Ջեյմս Գեյկի
Ջեյմս Գեյկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1839[1] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 1, 1915[2] (75 տարեկան) |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | երկրաբան, բնագետ, աշխարհագրագետ, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Էդինբուրգի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Ջեյմս Ստյուարդ Գեյկի |
Զբաղեցրած պաշտոններ | Regius Professor of Geology? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Երեխաներ | William H. C. Geikie?[5] |
James Geikie Վիքիպահեստում |
Ջեյմս Գեյկի (անգլ.՝ James Geikie, օգոստոսի 23, 1839[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 1, 1915[2]), շոտլանդացի երկրաբան։ 1882 - 1914 թվականներին եղել է Էդինբուրգի համալսարանիերկրաբանության պրոֆեսոր[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Գեյկին ծնվել 1839 թվականի օգոստոսի 23-ին, Էդինբուրգ քաղաքում։ Երաժշտագետ Ջեյմս Գեյկիի և Իզաբելլա Թոմի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը եղել է Արչիբալդ Գեյկին։ Նրանց հայրը Էդինբուրգ քաղաքի Հյուսիսային կամրջի 35 հասցեում գործող կեղծամի և օծանելիքի վաճառքով է զբաղվել[7]։ Ջեյմս Գեյկին կրթություն է ստացել Էդինբուրգի Թագավորական ավագ դպրոցում։ Նախքան Էդինբուրգի համալսարանում սովորելը, աշակերտել է որպես տպիչ՝ Արչիբալդ Կոնստաբլիի ընկերությունում։
1861 թվականից Ջեյմս Գեյկին բնակվել է Էդինբուրգ քաղաքում։ 1882 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն՝ ավելի ուշ վերադարձել է Էդինբուրգ[8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1862-1882 թվականներին Գեյկին աշխատել է Երկրաբանական ընկերությունում՝ փոխարինելով իր եղբորը՝ որպես Էդինբուրգի համալսարանի երկրաբանության և հանքագիտության պրոֆեսոր։ Իր հետազոտության համար նա վերցրել էր սառցադաշտերի դերը Երկրի մակերևութային տարրերի ծագման մեջ թեման։ Այդ թեմայի վերաբերյալ նրա տեսակետները մարմնավորվել է 1874 թվականին լույս տեսած «Սառցե մեծ դարաշրջանը և դրա առնչությունը մարդու անցյալի հետ» աշխատությունում։
1871 թվականին Ջեյմս Գեյկինը ընտրվել է Էդինբուրգի Թագավորական ընկերության անդամ և երկու անգամ 1892-1897 թվականներին, 1900-1905 թվականներին զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, իսկ 1913-1915 թվականներին՝ նախագահի։ 1875 թվականին նա դարձել է Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ[9]։ 1888 թվականից Գեյկին շոտլանդական աշխարհագրական ամսագրի պատվավոր խմբագիրն էր։ 1904 թվականից մինչև 1910 թվականը նա ընտրվել է Շոտլանդական աշխարհագրական ընկերության նախագահ[9][10]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1910 թվականին նա պարգևատրվել է Շոտլանդական թագավորական աշխարհագրական ընկերության ոսկե մեդալով[10]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեծ սառցե դարաշրջան» (1874)
- «Նախապատմական Եվրոպա»(1880)
- «Երկրի կառուցվածքը։ Երկրի ծագումը» (1913)
- «Լեռներ։ Նրանց ծագումն ու վերացումը» (1913)
- «Եվրոպայի հնագույն մարդիկ» (1914)
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Գեյկին մահացել է 1915 թվականի մարտի 1-ին Էդինբուրգ քաղաքում և թաղվել է քաղաքի Մորնինգսայդ գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #117530573 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Waterston C. D., Shearer A. M. Former Fellows of The Royal Society of Edinburgh 1783 – 2002, Part 1 — Royal Society of Edinburgh, 2006. — P. 348.
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/awards-grants-and-bursaries/society-awards/murchison-medal
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Biographical Index of Former Fellows of the Royal Society of Edinburgh 1783–2002 (PDF). The Royal Society of Edinburgh. 2006 թ․ հուլիս. ISBN 0 902 198 84 X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Edinburgh and Leith Post Office Directory 1851–52
- ↑ http://www.westblacket.org.uk/rhcontent/people.htm
- ↑ 9,0 9,1 Biographical Index of Former Fellows of the Royal Society of Edinburgh 1783–2002. — The Royal Society of Edinburgh, 2006. — ISBN 0 902 198 84 X
- ↑ 10,0 10,1 «Scottish Geographical Medal». Royal Scottish Geographical Society. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- James Murdoch Geikie
- James Geikieի գործերը Գուտենբերգ նախագծում
- Internet Archive James Murdoch Geikie
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գեյկի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1839 ծնունդներ
- Էդինբուրգ քաղաքում ծնվածներ
- Մարտի 1 մահեր
- 1915 մահեր
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի աշխարհագետներ
- Անգլիացի բնագետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Շոտլանդացի երկրաբաններ
- Շոտլանդացի գրողներ
- Շոտլանդացի գիտնականներ