Ջեկ Անդրակա
Ջեկ Անդրակա անգլ.՝ Jack Thomas Andraka | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1997 (27 տարեկան) Crownsville, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար և cancer researcher |
Գործունեության ոլորտ | cancer research?, բժշկական հետազոտություն և գյուտ |
Ալմա մատեր | Սթենֆորդի համալսարան և North County High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Կայք | jackandraka.com |
Jack Andraka Վիքիպահեստում |
Ջեկ Թոմաս Անդրակա (անգլ.՝ Jack Thomas Andraka; հունվարի 8, 1997, Crownsville, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար և գիտնական։ 16 տարեկանում ստացել է լայն ճանաչում, որպես նորարարական մեթոդներով ուռուցքաբանության ախտորոշման ստեղծող, ինչպես ենթաստամոքսային գեղձի ուռուցքը։ Հիպոթետիկ մեթոդիկան կարող է մշակել մինչև քաղցկեղի այլ տեսակների համար։
Ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշակերտ Ջեկ Անդրական հետաքրքրվել է քաղցկեղի ախտորոշաբանության մեթոդներով՝ իր ընտանիքի մոտ ընկերներից մեկի մահից հետո։ Ծանոթանալով այդ թեմայի գիտական հրապարակումների հետ, նա ներկայացրել է ճշգրիտ ստեղծման իր նպատակը, որը կարող էր հայտնաբերել ենթաստամոքսային գեղձի ուռուցքը վաղ փուլում։ Դիմելով երկու հարյուր գիտնականների՝ խնդրելով տրամադրել լաբարատորիայի տարածք փորձերի համար, 14-ամյա Անդրական ստանում է միակ դրական պատասխանը Անիրբանա Մաիտրից՝ պաթոլոգիայի պրոֆեսորից, Ջոնս Հոփքինսի ուռուցքաբանության և բիոմոլեկուլային տեխնոլոգիաների համալսարանից։
Երիտասարդ ուսումնասիրողը աշխատել է լաբարատորիայում 7 ամիս, այնտեղ գնալով դպրոցական պարապմունքներից հետո և ազատ օրերին։ Արդյունքը դարձել է գլյումետրի նման փորձառական գործիքների ստեղծումը, որը ածխածնային նանոխողովակների օգնությամբ հայտնաբերում է արյան մեջ մեզոտելին սպիտակուցը՝ հիմնականում մարկեր քաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման համար, ստեղծում է չարորակ բջիջներ։ Հեղինակի գնահատմամբ, թեստը պարզում է մի քանի անգամ արագ և ավելի էժան է նախկինում օգտագործվող համանմաններից։
Հայտնագործությունը առաջացրել է լայն արձագանք ԶԼՄ-ներում և գիտական շրջաններում։ Անդրական արժանացել է «գրան պրի» մրցանակի՝ «Intel International Science and Engineering Fair» միջազգային գիտական տոնավաճառին, և Գորդոն Մուրի մրցանակին[1][2][3][4][5][6][7]։
Կան թյուր կարծիքներ նրա առաջարկած «հեղափոխականության» մեթոդի վերաբերյալ հայտարարության մասին՝ մասնավորապես, ենթադրվում է, որ նա կարող էր ցածրացնել գոյություն ունեցող մեթոդների բնութագիրը՝ համեմատելով նրանց հետ[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրական ծնվել և մեծացել է Մերիլենդում։ Նրա հայրը՝ Ստիվը, ինժիներ է, իսկ մայրը՝ Ջեյնը, բժիշկ-անեստեզիոյլոգ։ Լյուկ Անդրկան՝ Ջեկի ավագ եղբայրը, նույնպես զբաղվել է գիտությամբ և համարվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մրցանակի դափնեկիր։ Ջեկ Անդրական համասեռամոլ է։ Ըստ բուն ճանաչման, նա գիտակցել է իր համասեռականությունը վեցերրորդ դասարանում, իսկ երկու տարի անց, 13 տարեկան հասակում, կատարել է քամինգ աութ՝ ընկերների և ընտանիքի հետ[9][10][11][12][13][14]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թվականին պարգևատրվել է «Intel International Science and Engineering Fair»-ի Գորդոն Մուրի անվան մրցանակով։
- Վատիկանում արժանացել է Ջուզեպպե Շիակկայի մրցանակին, որպես «իր սերնդի ամենափայլուն մտքրից մեկը» և «այսօրվա երիտասարդության համար ընդօրինակության տիպար»[14]։
- Out համասեռականության ամսագիրը՝ 2013 թվականի տվյալներով, Անդրակային ներգրավել է 100 «լավագույններից լավագույնների» մեջ[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Носта, Джон (8 февраля 2013 года). «Как американский школьник придумал инновационный метод диагностики рака». Forbes.
- ↑ «Maryland Teen Jack Thomas Andraka Wins Intel International Science And Engineering Fair». The Huffington Post. 18 мая 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Такер, Эбигейл (декабрь 2012 года). «Jack Andraka, the Teen Prodigy of Pancreatic Cancer». Smithsonian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Гейл, Дэмиен (29 января 2013 года). «Did this 15-year-old just change the course of medicine? Schoolboy invents early test for pancreatic cancer that killed Steve Jobs». Daily Mail.
- ↑ «Boy Invents Cancer Test». ABC News. 21 июня 2012 года.
- ↑ «Jack Andraka's Recipe to Make a Difference in the World: YouTube, Google, Wikipedia, a Laboratory, and an Amazing Mentor». Официальный сайт Американского общества клинической патологии. 23 октября 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «US teen invents advanced cancer test using Google». BBC. 21 августа 2012 года.
- ↑ Мэтью Херпер (16.01.2014). «Джек Андрака: юный гений биотехнологий или медиазвезда?». forbes.
- ↑ Уилбер, Стюарт (23 марта 2013 года). «Standing On The Right Side Of History: 16 Year Old Jack Andraka Is 'The Edison Of Our Times'». The New Civil Rights Movement.
- ↑ Бёррис, Джо (24 мая 2012 года). «North County student wins Intel Science Fair's top prize». The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 20-ին.
- ↑ Носта, Джон (25 февраля 2013 года). «The Genius Of Raising Brilliant Kids: A Conversation With Jack Andraka's Parents». Forbes.
- ↑ Райли, Джон (29 августа 2013 года). «Maryland's Gay Wunderkind». Metro Weekly.
- ↑ Эдвардс, Шарлотта (14 июня 2013 года). «He's 16, still in braces and by the way he's invented a test for cancer». Evening Standard.
- ↑ 14,0 14,1 14,2 Лопата, Александра (20 ноября 2013 года). «Джек Андрака: гений, гей и любит Glee». Gay.ru.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեկ Անդրակա» հոդվածին։ |
|