Ջակոմո Չերուտի
Ջակոմո Չերուտի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1698[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան[4] |
Վախճանվել է | օգոստոսի 28, 1767[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Միլանի դքսություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Carlo Ceresa? |
Ներշնչվել է | Antonio Cifrondi? և Giacomo Francesco Cipper? |
![]() |
Ջակոմո Չերուտի (իտալ.՝ Giacomo Ceruti, հոկտեմբերի 13, 1698[1][2][3][…], Միլան[4] - օգոստոսի 28, 1767[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[1]), իտալացի նկարիչ։ Հայտնի է նաև Յակոբուս Չերուտի Բրիքսեբսիս (Jacobus Ceruti Brixsebsis) անվամբ, որով մի քանի ստեղծագործություններ է ստորագրել։ Նրա մականունը Պիտոկետո (իտալ.՝ Il Pitocchetto) էին կնքել, որը, բառացի, իտալերենից նշանակում է «փոքրիկ չքավոր», քանի որ իր ստեղծագործություններում Ջակոմո Չերուտին շատ հաճախ էր վրձնում իրական սյուժեներ ու հասարակ մարդկանց։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջակոմո Չերուտին ծնվել է 1698 թվականի հոկտեմբերի 13-ին իտալական Միլան քաղաքում[5]։ Երկար ժամանակ հետազոտողները տիրապետում էին շատ աղքատիկ տվյալներ նկարչի կենսագրական տվյալների մասին։ Միայն 20-րդ դարում շնորհիվ իտալացի հետազոտողներ Ռ. Լոնգի և Ջ. Դե Լոգուի հնարավոր եղավ ստանալ Ջակոմոյի կենսագրության մասին որոշ հավաստի տվյալներ։ 1931 թվականին Դե Լոգուն հայտնաբերեց և հրատարակման ներկայացրեց Ջակոմո Չերուտիի 46 ստեղծագործություններ, որոնք հայտնաբերվել էին Պադերնելոյի դղյակում, որը պատկանում էր Սալվադեգո կոմսերին։ Այսօր նկարչի կտավների մեծաքանակ հավաքածուն պահպանվում և ցուցադրվում է իտալական Բրեշիա քաղաքի պատկերասրահում։ Ըստ գտածո նկարների պարզ դարձավ, որ Ջակոմո Չերուտին աշխատել և ստեղծագործել է Իտալիայի մի շարք տարածաշրջաներում ու շարունակել է Կարավաջոյի ավանդույթները։ Լոնգին Ջակոմո Չերուտիին անվանել է «Իրականության գեղանկարիչ» (pittori della realtà)[6]:
Կյանքի վաղ տարիները նկարիչը անցկացրել է Միլանում։ Հետո ապրել և ստեղծագործել է Բրեշիայում (1728 թվական), Վենետիկում (1736 թվական), Պադովայում (1737-1741 թվականներ), Պյաչենցայում (1743 թվական)։
Ջակոմո Չերուտին իր մահկանացուն կնքել է 1767 թվականի օգոստոսի 28-ին Միլանում, վաթսունութ տարեկան հասակում։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջակոմո Չերուտին այսպես կոչված «ստորին յուրաձևության» (maniera piccola) հետևորդներից էր։ Այդ յուրաձևությունը պաշտոնական արվեստի հակոտնյան էր, որը կոչվում էր «մեծ ոճ» (maniera grande): Նկարչի շատ ստեղծագործություններ իրենից ներկայացնում են հասարակ մարդկանց դիմանկարներ՝ գյուղացիների, արհեստավորների, չքավորների։ Այդ նկարները հեղինակը վրձնել է ռեալիստական ոճով։
Նկարիչը նաև շատ նատյուրմորտներ է ստեղծել, որոնք տարբերվում են սյուժեի բնական հորինվածքով և զարմանալի ռեալիզմով։
Չերուտին նաև մի շարք հոգևոր սյուժեներով նկարների հեղինակ է համարվում։ Նկարազարդել է նաև Ստրայի Դե Ձազարա վիլլայի ինտերիերը։
Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երկու չքավորները» (Բրեշիա, Տոզիո Մարտինենգո պատկերասրահ)
- «Ճանապարհորդը» (Անհատական հավաքածու)
- «Լվացարարուհին» (Բրեշիա, Տոզիո Մարտինենգո պատկերասրահ)
- «Զամբյուղ գործող կինը» (Անհատական հավաքածու)
- «Մանածուհին» (Անհատական հավաքածու)
- «Թզուկը» (Բրեշիա, Տոզիո Մարտինենգո պատկերասրահ)
- «Միանձնուհին» (Միլան, Պոլդի Պեցոլի պատկերասրահ)
- «Երիտասարդ մարդը» (Հռոմ, Ժամանակակից արվեստի արզգային պատկերասրահ)
- «Հովհարով աղջիկը» (Բերգամո, Կարրարայի Ակադեմիայի պատկերասրահ)
- «Ձկներով և սոխով նատյուրմորտ» (Միլան, Բրերի պատկերասրահ)
- «Դդումով և տանձով նատյուրմորտ» (Միլան, Բրերի պատկերասրահ)
- «Շնիկով աղջիկը» (Նյու Յորք, Մետրոպոլիտեն թանգարան)
- «Երեկոն հրապարակում» (Թուրին, Հին արվեստի քաղաքային թանգարան)
- «Շնիկով տղան» (Բելֆաստ, Օլսթերի թանգարան)
- «Աղքատների ճաշը» (Անհատական հավաքածու)
- «Երեք չքավորները» (Բարոն Տիսսեն-Բորնեմիսի հավաքածու)
- «Բեռնակիրը՝ նստած զամբյուղի, թռչունի և ձվերի հետ» (Բրերա պատկերասրահ)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Թզուկը
-
Հանգստացող չքավորը
-
Մանածուհին
-
Զամբյուղով տղան
-
Հանդիպում անտառում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://explore.rkd.nl/explore/artists/16162 — Netherlands Institute for Art History.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Giacomo Ceruti (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://explore.rkd.nl/explore/artists/16162 — Italian Baroque Painting (1962).
- ↑ Г.Богеро: Шедевры Западноевропейской живописи XIV—XVIII веков из собрания Тиссен-Борнемиса. Collection Thyssen-Bornemisza Lugano and Electa, S.p.a., Milano
- ↑ Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия. М.: Белый город, 2006. ISBN 5-7793-0920-5
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Spike, John T. (1986). Giuseppe Maria Crespi and the Emergence of Genre Painting in Italy. Fort Worth: Kimball Museum of Art. էջեր 66–67.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Painters of reality: the legacy of Leonardo and Caravaggio in Lombardy, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Ceruti (see index)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Չերուտի» հոդվածին։ |
|