13-րդ դարի տևտոնական օրդենի կողմից պրուսական տարածքը նվաճելու և պրուսերեն կրողների գերմանացման հետևանքով 18-րդ դարի սկզբներին պրուսերենը մահացել է։
Պրուսական անձնանուններից և տեղանուններից բացի, պահպանվել են նաև պրուսերենի գրավոր հուշարձաններ՝ Էլբինգյան (գերմանական-պրուսական) բառարանը՝ կազմված 14-րդ դարի (պարունակում է 802 բառ, մեծ մասամբ գոյականներ), Սիմոն Գրունաուի ժամանակագրության (16-րդ դարի սկիզբ) մեջ ամփոփված պրուսական բառացանկը (100 բառ) են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 452)։