1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 1268 բնակիչ, իսկ գյուղական խորհուրդն ուներ 2516 բնակիչ, հիմնականում հայեր, ռուսներ և աբխազներ[2]։ 1989 թվականին գյուղում ապրում էր 721 մարդ[3][4]` հիմնականում հայեր և աբխազներ, իսկ գյուղական խորհրդի կազմում` 2572 բնակիչ։
2011 թվականի տվյալների համաձայն, գյուղական խորհուրդն ուներ 1384 բնակիչ, որից 828 (58,8%) - հայեր, 416 (30,1%) - աբխազներ, 106 (7,7%) - ռուսներ, 16 (1,2%) - ուկրաինացիներ, 11 (0,8%) - վրացիներ և 7 (0,5%) այլ ազգերի ներկայացուցիչներ[1]։
Մինչ 1925 թվականը, գյուղը կոչվում էր Պետրոպավլովսկոյե (Петропавловское): Հետագայում անվանվել է Պրիմորսկոյե (Приморское, პრიმორსკოე): Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղն այժմ կոչվում է Ցկուարա (Цәкәара):