Պորտալ:Սլովակիա/Սկիզբ
Appearance
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d2/Coat_of_arms_of_Slovakia.svg/160px-Coat_of_arms_of_Slovakia.svg.png)
Սլովակիան (Սլովակերեն՝ Slovensko), Սլովակյան Հանրապետությունը (Սլովակերեն՝ Slovenská republika) պետություն է Կենտրոնական Եվրոպայում: Մայրաքաղաքը Բրատիսլավան է: Սահմանակցում է հյուսիս-արևմուտքից Չեխիայի, հյուսիսից՝ Լեհաստանի, արևելքից՝ Ուկրաինայի, հարավից՝ Հունգարիայի, իսկ հարավ-արևմուտքից Ավստրիայի հետ: Երկրի անվանումն առաջացել է ազգային էթնիկ խմբի՝ սլովակների անվանումից: Պետական լեզուն սլովակերենն է, որը պատկանում է արևմտասլավոնական լեզվախմբին:
Այժմ Սլովակիան համարվում է բարձրակարգ էկոնոմիկայով երկիր: Սլովակիան անդամակցում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը (2004 թվականից) և ՆԱՏՕ-ին: