Պորտալ:Հին Հռոմ/Հին Հռոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմը և նրա տարածքները      Հռոմեական հանրապետություն      Հռոմեական կայսրություն      Արևմտյան Հռոմեական կայսրություն      Արևելյան Հռոմեական կայսրություն

Հին Հռոմ (լատիներեն՝ Roma antiqua), Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումը ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքը իր հերթին անունը ստացել է Հռոմուլից, որը իր եղբայր Հռեմի հետ հիմնադրել է Հռոմը: Հին հռոմեական քաղաքակրթության կանգնեցմանը որոշակի ազդել է հին հույների և էթրուսկների մշակույթները: Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է 2-րդ դարում մ.թ.ա., երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովպիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտք։

Հին Հռմ, համանուն կենտրոնով հնագույն պետություն: Կազմավորվելով Ապենինյան թերակղզում, աստիճանաբար դարձել է խոշոր աշխարհակալություն՝ ընդգրկելով Եվրոպայի արմ. և հվ-արլ. տարածքները, Փոքր Ասիան, Հս. Աֆրիկայի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղեստինը: Պատմությունը բաժանվում է երեք ժամանակաշրջանի. թագավոր., հանրապետ., կայսեր.: Թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 754/753 _ մ.թ.ա. 510/509) ձևավորվել են □հռոմ. ժողովուրդը□, հռոմ. պետ. կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժող. ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետ. խորհուրդը՝ Ծերակույտը: Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 510/509 _ մ.թ.ա. 30 կամ 27) Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժող. ժողովը և Ծերակույտը: Հ. մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիկիլիան, Հս. Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արմ. շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն: Մ.թ.ա. III_II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր: Դասակարգերի և հաս. տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքաց. պատերազմները քայքայել են հանրապետ. կարգը: Մ.թ.ա. 30-ին Օգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմ. պետության միանձնյա ղեկավար, իսկ մ.թ.ա. 27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն:(մանրամասն)