Պորտալ:Հին Արևելք/Կրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եգիպտական դիցաբանությունը։ Եգիպտական առասպելների մեջ կենտրոնական տեղ են գրավել հետևյալ հիմնական ցիկլերը՝ աշխարևի ստեղծումը, մեղքերի համար մարդկանց պատժելը, արևի աստված Ռայի պայքարը Ապոպ օձի կերպարով հանդես եկող խավարի ուժերի դեմ, Օսիրիսի մահն ու հարությունը և այլն։ Հին եգիպտացիների կրոնը սկզբնավորվել է նախնադարյան տոհմական համայնքներում և անցել զարգացման երկարատև ուղի՝ վերածվելով արևելյան բռնապետության աստվածաբանական բարդ համակարգի։ Նրա համար բնորոշ է հին հավատալիքների (ֆետիշիզմ, բույսերի աստվածացում և հատկապես՝ կենդանիների պաշտամունք) պահպանումը։ Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում եգիպտացիները իրենց պաշտած գրեթե ամեն մի աստվածություն մարմնավորել են որևէ կենդանու մեջ։ Այսպես, Անուբիսը մեծարվել է գայլի կերպարանքով, Բաստը՝ կատվի, Տորը՝ բազեի և այլն։

Համարվում է, որ սկզբնապես եգիպտացիները պաշտում էին կենդանիներին նրանց ուժի և հզորության համար, որը նրանց մոտ սարսափ ու վախ էր առաջացնում: Հետագայում ծագեց պատկերացում, որ որոշ կենդանիներ հանդիսանում են աստվածային սկզբի կրողը:

Կենդանիների սրբացումը դինաստիական Եգիպտոսում տևել է դարեր՝ ծագելով նախապատմական տոտեմիզմից: Նոմերը և քաղաքները համեմատվում և կապված էին իրենց կենդանի-աստվածների հետ, ինչն արտացոլվել էր նրանց անվանումների մեջ, ինչպես նաև եգիպտական շատ հիերոգլիֆներ իրենցից ներկայացնում էին կենդանիներ, թռչուններ, սողուններ, ձկներ, միջատներ, որոնք հանդիսանում էին որևէ աստվածության նշան։ (մանրամասն...)