Պորսանգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորսանգեր
նորվ.՝ Porsanger
սամ.՝ Porsáŋgu
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՖյուլքե
Մտնում էՖինմարք ֆյուլքե
ՎարչկենտրոնԼակսելվ
Մոնա Սկանե
Հիմնական լեզուԲուկմոլ,
Հյուսիսսաամերեն,
Քվեներեն
Պաշտոնական լեզուներՀյուսիսսաամերեն և նորվեգերեն
Բնակչություն (2012)3946[1]
Ազգային կազմսաամներ, քվեններ, նորվեգացիներ
Տարածք4872.69
Հիմնադրված է1838 թ.
Սահմանակցում էԿվալսուն, Մոսյո, Նորդկապ, Լեբեսյու, Կարասիոկ, Ալտա Ֆլորեստա, Տանա և Համերֆեստ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ2020
porsanger.kommune.no
Պորսանգեր կոմունան Ֆինմարք ֆյուլքեի քարտեզին

Պորսանգեր (նորվ.՝ Porsanger),  կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Վարչական կենտրոնն է Լակսելվ քաղաքը։ Զբաղեցնում է 4872.69 կմ² տարածք։ Ունի 3946 բնակիչ (2012թ.): Պաշտոնական լեզուներն են՝ Բուկմոլը, Հյուսիսսաամերենը և Քվեներենը[2]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի անվան սկզբնամասը՝ pors ամենայն հավանականությամբ առաջացել է տեղանքի ճահիճներում աճող ծաղիկներից մեկի անունից։ Մեկ այլ տեսակետի համաձայն pors բառը սաամերեն borsi բառի ձևափոխված տարբերակն է, որը նշանակում է ջրվեժ։ Անվան երկրորդ մասը՝ angr-ը, նշանակում է ֆյորդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորսանգերը տարածքի մեծության առումով Նորվեգիայի երրորդ մեծ կոմունան է։ Տեղակայված է ֆյուլքեյի կենտրոնական մասում։ Շրջապատված է Պորսանգեր ֆյորդի ափերով, որը հանդիսանում է Նորվեգիայի չորրորդ ամենաերկար ֆյորդը։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Կվալսուն և Մոսյո, հյուսիսում՝ Նորդկապ, արևելքում՝ Լեբեսյու, հարավում՝ Կարասիոկ, արևմուտքում՝ Ալտա կոմունաներին։ Վարչականկենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է Լակսելվը։ Մնացած բոլոր բնակավայրերը տեղակայված են ֆյորդի երկայնքով, որոնցից են՝ Կիստրանդ, Օլդերֆյորդ, Բյորսելվ։ Կոմունայում, ֆյորդից հարավ-արևմուտք, գտնվում է Ստասբուրսդալեն ազգային պարկը, որտեղ գտնվում է ամենահյուսիսային սոճու անտառը։

Կոմունայի տարածքում կարելի է ականատես լինել նաև սպիտակ գիշերների, որոնք լինում են մայիսի 16-ից հուլիսի 27-ը ընկած ժամանակահատվածում։ Բևեռային գիշերները տևում են նոյեմբերի 25-ից հունվարի 16-ը։ Տարածաշրջանը հայտնի է իր ֆաունայով։ Այստեղ հանդիպում են բազմաթիվ անհետացող կենդանատեսակներ։ Ամռանը ափերին ձվադրում են հազարավոր թռչուններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի տվյալներով կոմունայում բնակվում է 3946 մարդ։ Պորսանգերը Նորվեգիայի միակ կոմունան է, որտեղ գործում է միանգամից 3 պաշտոնական լեզու՝ Բուկմոլը, Հյուսիսսաամերենը և Քվեներենը[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորսանգերի տնտեսության մեջ զգալի դեր է կատարում կոմունայում տեղակայված Նորվեգիայի զինված ուժերի ռազմաբազան և օդանավակայանը, որի թռիչքուղին օգտագործվում է նաև քաղաքացիական օդանավերի կողմից։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենահյուսիսային գինեգործական գործարանը։ Որպես հումք ծառայում է ակնաթուփի պտուղները։

Հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայում գործում է սաամերենով հրապարակվող Ságat թերթ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SSB: Befolkningsstatistikk
  2. 2,0 2,1 "Jukvam, Dag. «Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]