Պյոտր Ֆյոդորով
Պյոտր Ֆյոդորով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (2003) |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Պյոտր Ֆեոդորով |
Պյոտր Պետրովիչ Ֆյոդորով (ռուս.՝ Пётр Петро́вич Фёдоров, ապրիլի 21, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի ու կինոյի ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյոտր Ֆյոդորովը ծնվել է 1982 թվականի ապրիլի 21-ին Մոսկվայում՝ դերասանների ընտանիքում։
Ընտանիքի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Պյոտր Ֆյոդորովը (1959-1999) խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, արվեստաբան, հեռուստահաղորդավար էր (մահացել է քաղցկեղից 39 տարկանում)։
- Պապը՝ Եվգենի Ֆյոդորովը (1924-2020) խորհրդային և ռուսական թատրոնի դերասան, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ էր։
- Քույրը՝ Մարիա[1]
- Քույրը՝ Ելենա
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյոտրը մանկությունն անցկացրել է Ալթայում, Ույմոնյան հովտում։ Տարված լինելով նկարչությամբ, ուզում էր դառնալ նկարիչ։ Ութերորդ դասարանում ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա։ 1997 թվականին, ստանալով թերի միջնակարգ կրթություն, ընդունվում է Մոսկվայի Թատերական գեղարվեստատեխնիկական քոլեջ[1]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին ընդունվել է Բ. Վ. Շուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի դերասանական բաժինը (գեղարվեստական ղեկավար՝ Ռոդիոն Յուրևիչ Օվչիննիկով)։ 2003 թվականին ավարտել է այդ ուսումնարանը, այն ժամանակ վերանվանվել է Բորիս Շչուկինի անվան անվան թատերական ինտիտուտ[2]։ 2003 թվականի սեպտեմբերին «Լավ մարդիկ» ներկայացումը ստացավ «Московский комсомолец» թերթի մրցանակը՝ որպես թատերաշրջանի լավագույն բեմադրություն (Սկսնակներ անվանակարգում)։
Ավարտելով թատերական ինստիտուտը՝ աշխատել է Ստանիսլավսկու էլեկտրոթատրոնում։
Առաջին մեծ դերը Լեոնիդ Մերյագինի «101-րդ կիլոմետր» գեղարվեստական ֆիլմում էր՝ նկարահանված 2001 թվականին։ Դերասանը խաղացել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են ՝ «Պտտիր ձկնորսական կարթերը» (2004), «Տղամարդկանց սեզոն․ Թավշյա հեղափոխություն» (2005), «Անկառավարելի չմուշկ» (2005)։
2008 թվականին նկարահանվում է ռեժիսոր Պավել Բարդինի «Ռուսաստան 88» ֆիլմում։
2008 թվականի ամռանը Պյոտրը մասնակցեց «Ֆոբոս․Վախերի ակումբ» ֆիլմի նկարահանումներին, որը նկարահանել են Էստոնիայում։ Պյոտրի խոքերով, ֆիլմը օգնեց նրան Տալլինում ազգականներ գտնելուն։ 2009 թվականին տեղի ունեցավ ևս մեկ հեղինակային հեռուսաշոուի «Հոպ-Ստոպ»-ի նկարահանումները։
2009 թվականին Պյոտրը խաղացել է հրաշամանուկ Անտոնի դերը «ПираМММида» ֆիլմում։
2010 թվականին Պյոտրը նկարահանվել է ամերիկյան «Ֆանտոմ» ֆիլմում։
2011 թվականի ամռանը Պյոտրը նկարահանվել է «Փախստականները» ֆիլմում, որը հիմնված է սիբիրյան հեղինակ Գլեբ Պակուլովի «Կախարդների բանալին» ֆիլմի պատմության վրա, որտեղ նրա գործընկերը Ելիզավետա Բոյարսկայան էր։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմի անվանում | Կերպար | Ռեժիսոր |
---|---|---|---|
2001 | 101-րդ կիլոմետր | Լեոնիդ | Լեոնիդ Մարյագին |
2001 | Երկու ընկեր | Վալերի Պանդրակովսկի | |
2002 | Մերձմոսկովյան էլեգիա | Վիկտոր | Վալերի Ախադով |
2004 | Կոմս Կրոստովսկի | Տիմուր | Ռամիզ Ֆատալիև |
2004 | Դաշա Վասիլևա-2 | Ռոման Վինոգրադով, Կատյայի որդին | Անատոլի Մատեշկո |
2004 | Պտտիր ձկնորսական կարթերը | Մաքս | Օլեգ Ստեպչենկո |
2005 | Տղամարդկային սեզոն։ Թավշյա հեղափոխություն | օպեր | Օլեգ Ստեպչենկո |
2005 | Վերցրնել Տարանտինային | Մաքս Բոգուշև | Ռոման Կաչանով |
2005 | Անկառավարելի կույտ | Օլեգ | Գեորգի Շենգելիա |
2005 | Per rectum | Պյոտր Ֆյոդորով | |
2005 | Զբոսաշրջիկներ | Գերա | Անդրեյ Գրինևիչ |
2006 | Մութ բնազդ | Եգոր Շիպով, Անդրեյի եղբայրը | Միխաիլ Տումանիշվիլի |
2006 | Համեմատում ենք կյանքը (կարճամետրաժ) | Վլադիմիր Կուկովյակին | |
2006 | Robotrip (կարճամետրաժ) | Պյոտր Ֆյոդորով | |
2006 | Ակումբ | Դանիլա Օրլով, ակումբի համասեփականատիրոջ որդին | Պավել Բարդին |
2007 | Անկեղծ խոստովանություն(կարճամետրաժ) | Եվգենի Կուդինով | |
2008 | Բնակելի կղզի | Գայ Գաալ | Ֆյոդոր Բոնդարչուկ |
2009 | Բնակելի կղզի։ Գոտեմարտ | Գայ Գաալ | Ֆյոդոր Բոնդարչուկ |
2009 | Ռուսաստան 88 | Ալեքսանդր, նեոնացիստական խմբի ղեկավար | Պավել Բարդին |
2010 | Ֆոբոս․Վախի ակումբ | Մայք (ճշմարտությունը նրա վախն է) | Օլեգ Ասադուլին |
2010 | Հոպ-ստոպ | Վասյանյա | Պավել Բարդին |
2010 | Առանց սխալվելու իրավունքի | Սալեխ Սերաժետդինով («Թաթար») | Ալեքսանդր Վիսոկովսկի |
2011 | Ադամանդի որսորդներ | Անատոլի Բեսսոնով, կրկնահանցագործ «Բես» մականունով | Ալեքսանդր Կոտտ |
2011 | ПираМММида | Անտոն | Էլդար Սալավատով |
2011 | Տոնածառեր 2 | Նիկոլայ Կրավչուկ, Նաստյայի հայրն ու Օլյայի եղբայրը | Դմիտրի Կիսելյով, Ալեքսանդր Բարանով, Ալեքսանդր Կոտտ, Լևան Գաբրիաձե |
2011 | Ֆանտոմ | Անտոն Բատկին | Կրիս Գորակ |
2011 | Բորիս Գոդունով | Պյոտր Ֆյոդորով Բասմանով , մարզպետ | Վլադիմիր Միրզոև |
2011 | Առանց տղամարդ | Նիկոլայ Վոլկով, մերկապար պարող | Ռեզո Գիգինեիշվիլի, Ալիսա Խմելնիցկայա |
2011 | Փամփուշտներ հավաքող | Սյոմա | Ալեքսանդր Վարտանով |
2012 | Օդեսսա-մարիկ | Իվան Նովիցկի | Մարկ Գորոբեց |
2012 | Մայրիկներ | Անտոն | Ալան Բադոև |
2012 | Երաշխիքով տղամարդ | Վիտալի, առևտրի կենտրոնի մենեջեր | Արտյոմ Ակսենենկո |
2012 | Տեղ չկա շտապելու | պարաշյուտիստ | Պյոտր Բուսլով |
2012 | Պայմանագիր | Մորիս | Վլադիմիր Միրզոև |
2012 | Վերջին մարտ | Անդրեյ | Իվան Շուրխովեցկի |
2013 | Ստալինգրադ | Գրոմով, կապիտան | Ֆյոդոր Բոնդարչուկ, Դմիտրի Գրաչյով |
2013 | Փորձեր | Ֆյոդոր Պետրով, դերասան, Իգոր Գրադսկու ընկերը | Օկսանա Կարաս |
2013 | Տոնածառեր 3 | Նիկոլայ Կրավչուկ, Նաստյայի հայրն ու Օլյայի եղբայրը | Դմիտրի Կիսիլյով, Լևան Գաբրիաձե, Եկատերինա Տելեգինա, Ալեքսանդր Կարպիլովսկի |
2013 | Բաժանվելու սովորություն | Իվան | Եկատերինա Տելեգինա |
2014 | Փախստականներ | Պավել Նեչաև, փոքրիկ հեղափոխական, փախուստի դատապարտված | Ռուստամ Մոսաֆիր, Կոնստանտին Սուխարկով |
2014 | Հրեշտակի սիրտը | Վյաչեսլավ, Իլինսկու որդին | Իլյա Կազանկով |
2014 | Տարածք | քեռի Կոստյա | Ալեքսանդր Մելնիկ |
2014 | Ցնցված տոնածառեր | Նիկոլայ Կրավչուկ, Նաստյայի հայրը | Մաքսիմ Սվեշնիկով |
2014 | Քահանայի աստիճան | Պյոտր Երյոմին | Եգոր Բարանով |
2015 | Մորեխ | Արտյոմ Ցիգանով | Եգոր Բարանով |
2015 | Շեֆ-խոհարարի ազատ կյանքը | Անդրեյ | Ռուստամ Իլյասով |
2016 | Մաքուր արվեստ | Անդրեյ Ստոլսկի, Սաշա Գայդուկովայի փեսացուն, նկարիչ | Ռենատ Դևլետյարով |
2016 | Սառցահատ | Անդրեյ Նիկոլաևիչ Պետրով, սառցադաշտերի կապիտան «Միխայիլ Գրոմով» | Նիկոլայ Խոմերիկի |
2016 | Մենամարտ | Յակովլև/Կոլիչև, կռվարար, պաշտոնաթող սպա, փոխտեղակալ[1] | Ալեքսեյ Միզգիրյով |
2016 | Քաղաք | Ռոդիոն Իլյիչ Ստոցկի, ավագ լեյտենանտ, Ստրունյովո քաղաքի ոստիկանության աշխատակից[3] | Դմիտրի Կոնստանտինով, Յուրի Տրոֆիմով |
2017 | Խելագար պրոֆեսորի արկածները | Մաքսիմ Մինաև, գիտնական | Օլեգ Ասադուլին |
2017 | Դուք բոլորդ ինձ զայրացնում եք | Կիրիլ Վիտալևիչ, քաղաքային «Nowadays» ամսագրի խմբագիր | Օլեգ Ֆոմին |
2018 | Գուրզուֆ | Ռոդիոն Իլիչ Ստոցկի | Դմիտրի Կոնստանտինով |
2018 | Վերջին տոնածառերը | Նիկոլայ Կրավչուկ, Նաստյայի հայրը | Տիմուր Բեկմամբետով,Եգոր Բարանով, Աննա Պարմաս, Ալեքսանդր Կոտտ |
2019 | Պահակակետ | Յուրի | Եգոր Բարանով |
2020 | Արբանյակ | Վլադիմիր Վեշնյակով | Եգոր Աբրամենկո |
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Per rectum
- Blood
- Robotrip
- Siberia - Bottomless Vial of Wishes
- From the Forest by Сlick-Boutique
- Race To Space - Endless Dream
- Race To Space - Is This Home (feat. Виктор Горбачёв)
Հնչունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 - Մարգարե (Un prophète) - Մալիկ Էլ-Ջեբեն, ռեժ. Ժակ Օդիար
- 2010 - Կենդանի թաղված (Buried) - Պոլ Կոնրոյ , ռեժ. Ռոդրիգո Կորտես
- 2010 - Ես սիրում եմ քեզ, Ֆիլիպ Մորիս - Ֆիլլիպ Մորրիս
- 2015 - Ամրոց։ Վահանով և սրով - Միխաիլ Բորիսովիչ Շեին, մարզպետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Марина Кузнецова. Пётр Фёдоров: «Боюсь эффекта родственника — когда твоё лицо становится знакомым каждому». — Актёр рассказал о своём пути в профессии, значении штампа в паспорте и премьере картины «Дуэлянт». // tele.ru (22 сентября 2016 года)
- ↑ Архив. Галерея выпускников. 2000-е годы. Արխիվացված 2020-02-25 Wayback Machine Официальный сайт Театрального института имени Б. В. Щукина // htvs.ru
- ↑ Игорь Карев. Криминал в небольшом городе. — Первый канал покажет сериал «Город» с Петром Фёдоровым. // gazeta.ru (3 июля 2017 года)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пётр Петрович Фёдоров. Биография, фильмография, фотографии актёра. Արխիվացված 2022-08-04 Wayback Machine // ruskino.ru
- Пётр Петрович Фёдоров, актёр. Биография. Сайт «Актёры советского и российского кино» // rusactors.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Ֆյոդորով» հոդվածին։ |
|
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոդերասաններ
- Ռուս հնչյունավորողներ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ