Պլասիդո Դոմինգո
Պլասիդո Դոմինգո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | José Plácido Domingo Embil |
Ի ծնե անուն | իսպ.՝ José Plácido Domingo Embil |
Ծնվել է | հունվարի 21, 1941[1][2][3][…] (83 տարեկան) Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | օպերա, պոպ |
Մասնագիտություն | Օպերային երգիչ, դաշնակահար, դիրիժոր |
Երգչաձայն | Heldentenor?, բարիտոն և տենոր[4] |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1959 |
Լեյբլ | EMI Classics |
Կրթություն | Մեքսիկայի ազգային կոնսերվատորիա |
Անդամակցություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Academia de las Artes Escénicas de España? և Երեք տենոր |
Ամուսին | Marta Domingo? |
Պարգևներ | |
Կայք | placidodomingo.com |
Plácido Domingo Վիքիպահեստում |
Պլասիդո Դոմինգո (լրիվ անունը՝ Խոսե Պլասիդո Դոմինգո Էմբիլ, իսպ.՝ José Plácido Domingo Embil, հունվարի 21, 1941[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի օպերային (տենոր), երգիչ, դաշնակահար, դիրիժոր։ Ծնվել է Իսպանիայի՝ Մադրիդ քաղաքում 1941 թվականի հունվարի 21-ին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առ այսօր Դոմինգոն կատարել է 128 օպերային դեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով։ Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա) Կավարադոսսին, դը Գրիեն և Ռիկ Ջոնսոնը (Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո» և «Աղջիկը Արևմուտքից» օպերաներ), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Վերտերը (Մասնեի «Վերտեր» օպերա), դոն Խոզեն (Բիզեի «Կարմեն» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ)։
Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ օպերաներ և մյուզիքլներ, նեոպոլիտանական երգեր ու պոպ ստեղծագործություններ։ Դոմինգոն 16 տարեկանում գաղտնի ամուսնանում է իր դաշնակահարուհի ընկերուհու հետ, որը մեկ տարի հետո նրան որդի է պարգևում։ Երկու տարի անց նրանք բաժանվում են։ Պլասիդոն երգչի առաջին քայլերն արել է բարիտոն ձայնով (արական ձայնի տեսակ տենորի և բասի միջև)։ Մեքսիկայի ազգային օպերա ընդունվելիս նրան խնդրում են տենորային արիաներ կատարել, և սա նրա համար դառնում է բախտորոշ։ Պլասիդոն նաև դաշնակահար է և դիրիժոր։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Դոմինգոն հանդիպում է սոպրանո Մարթա Օրնելասին։ Նրանք միասին էին հանդես գալիս շուրջ երեք տարի։ Դոմինգոն 21 տարեկանում ամուսնանում է երկրորդ անգամ և ունենում երկու որդի։
Պլասիդո Դոմինգոն կատարել է Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը՝ «Փարոս» կամերային երգչախմբի, Բարսեղ Թումանյանի, Ռոզի Անուշ Սվազլյանի և Աննա Մարիա Մարտինեսի հետ։ https://www.facebook.com/groups/armeniannationalmusic/posts/2816619085094688/
Գրեմմի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1971 թվականին Ջ. Վերդիի «Աիդա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1983 թվականին Ջ. Վերդիի «Տրավիատա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1974 թվականին Ժ. Պուչչենիի «Բոգեմա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1984 թվականին Ժ. Բիզեի «Կարմեն»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1984 թվականին «Միշտ իմ սրտում»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1988 թվականին Ռ. Վեգների «Լոենգրին»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1992 թվականին Ռ. Շտրաուսի «Կինը առանց ստվերի»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ http://www.rtve.es/noticias/20130724/placido-domingo-inmensamente-feliz-recibir-titulo-hijo-predilecto-madrid/723321.shtml
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/11741
- ↑ 8,0 8,1 Ordens Honoríficas Portuguesas
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
- ↑ http://www.rree.gob.pe/elministerio/Documents/ORDEN%20DEL%20SOL.pdf
- ↑ https://www.um.es/web/universidad/doctores-honoris-causa
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté — Monaco: 1999. — Iss. 7418. — ISSN 1010-8742
- ↑ Lista laureatów medalu Zasłużony Kulturze - Gloria Artis — Ministry of Culture and National Heritage.
- ↑ Plácido Domingo — Hollywood Walk of Fame.
- ↑ https://saladeprensa.usal.es/node/47547
- ↑ https://institutofranklin.net/conocenos/galardon-camino-real
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պլասիդո Դոմինգո Արխիվացված 2019-11-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլասիդո Դոմինգո» հոդվածին։ |
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարիտոններ
- Տենոր
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- 21-րդ դարի օպերային երգիչներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Իսպանացի դիրիժորներ
- Իսպանացի օպերային երգիչներ
- Տենորներ