Պլայա դել Կարմեն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պլայա դել Կարմեն | |||
իսպ.՝ Playa del Carmen[1] | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Հիմնադրված է | 1937[2] թ. | ||
ԲԾՄ | 8 մետր | ||
Բնակչություն | ▲304 942 մարդ (2020)[3] | ||
Ժամային գոտի | UTC-5 | ||
Հեռախոսային կոդ | 984 | ||
Փոստային դասիչ | 77710–77728[4] | ||
Ավտոմոբիլային կոդ | 23 | ||
Պաշտոնական կայք | gobiernodesolidaridad.gob.mx | ||
| |||
Պլայա դել Կարմեն (իսպ. Playa del Carmen ), մեքսիկական Կինտանա-Ռո նահանգի Սոլիդարիդադ քաղաքի վարչական կենտրոն։ Քաղաքը տեղակայված է Կարիբյան ծովի ափին գտնվող Ռիվյերա-Մայայի զբոսաշրջային գոտում։ Տնտեսության գլխավոր ճյուղը տուրիզմն է։ Նահանգի երրորդ մեծ քաղաքն է Կանկունից և Չետումալյայից հետո։
Քաղաքի առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնական տվյալների համաձայն, չնայած ոչ ճշգրիտ տվյալներով, 2003 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 49,000 մարդ, սակայն 2004 թվականի հունիսին բնակչության թիվն աճեց մինչև 100,000։ Այսպես Պլայա դել Կարմենը համարվում է Մեքսիկայի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը, տարեկան բնակչությունն աճում է 20%-ով։ Այս աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջությունը զարգանում է երկրի մեկ հատվածից այլ հատված բնակչության ներհոսքով։ Բնակչության առնվազն 7%-ը կազմում են օտարերկրացիները, հիմնականում եվրոպացիները, ովքեր այստեղ ձեռք են բերել անշարժ գույք։ Կանկունի խցանումները մեծապես նպաստել են զբոսաշրջիկների` քաղաքի հանդեպ ունեցած հետաքրքրությանը։ 2004 թվականի նոյեմբերին քաղաքի հյուրանոցները կարողանում էին տարածք հատկացնել ավելի քան 23,000 սենյակների համար, ինչը հնարավորություն տվեց տարեկան սպասարկել ավելի քան երկու միլիոն զբոսաշրջիկի՝ հիմնականում Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից։ Հյուրանոցային ենթակառուցվածքի զարգացման առկա ծրագրերի համաձայն՝ ինֆրակառույցը հետագայում չի դադարի։ Քաղաքի սիրտը դարձավ հինգերորդ պողոտան, որն անցանելի էր հետիոտների համար, ծովին զուգահեռ անցնում էր մեկ թաղամաս, որտեղ տեղակայված է խանութների և ռեստորանների մեծ մասը։ Ինչպես Կանկունից հյուսիս գտնվող լողափերը, այնպես էլ Պլայա-դել- Կարմեն լողափերն տարբերվում են նուրբ սպիտակ ավազով և կապույտ թափանցիկ ծովով։
Քաղաքի հին բնակիչներն ու տեղական վարչակազմը փորձում են պահպանել քաղաքի `որպես ձկնորսների և արվեստագետների փոքրիկ բնակավայրի հեղինակությունը։ Մասնավորապես, վարչակազմի հրամանով արգելվում է քաղաքում կառուցել երեք հարկից բարձր շենքեր։ Այնուամենայնիվ, մի քանի չորս հարկանի շենքեր կառուցվեցին նույնիսկ մինչ այս հրամանագիրը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախաիսպանական ժամանակներում ապագա Պլայա-դել-Կարմենի տարածքը կոչվում էր Շաման-Հա։ Դա մայաների Կոսումել կղզի տանող ճանապարհի վրա ոլորապտույտ անցակետ էր։
Տարածքի վրա ժամանակակից բնակեցումը սկսվեց միայն 20-րդ դարի սկզբին, երբ այստեղ հայտնվեց ձկնորսների և կաուչուկ մշակողների ավան։ Մինչև 1980-ականների կեսերը Պլայա-դել-Կարմենը մնաց գյուղ, որի բնակչությունը չէր գերազանցում 1500 մարդը։ Բայց այն բանից հետո, երբ այն լաստանավային ծառայությամբ միացավ Կոսումել կղզուն, զբոսաշրջությունը մեծապես վերափոխեց այն։
2005 թվականի հոկտեմբերին Պլայաա-դել-Կառմենի միջով անցավ Վիլմա փոթորիկը, որը քաղաքին զգալի վնասներ պատճառեց, և որոշ ժամանակ վախ առաջացրեց զբոսաշրջիկների շրջանում։ Մի քանի շաբաթ անց վնասը հիմնականում վերականգնվեց։
Տուրիստական ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլայա դել Կարմենի մոտակայքում են գտնվում զբոսաշրջային մի քանի կենտրոններ.
- Շկառետ, էկոլոգիական թեմատիկ այգի, նվիրված է մայաների մշակույթին;
- Կոսումել, կղզի, գտնվում է Պլայա դել Կարմենին հակառակ, ճանապարհի տևողությունը մեկ րոպե է;
- Կանկուն, զբոսաշրջային հանգիստ քաղաք;
- Թուլում, տեղակայված է մայա ցեղերին վերաբերող հնագիտական պեղումներ իրականացվող վայրում;
- Սիան-Կաան, կենսոլորտային արգելոց;
- Սակ Ակտուն, ստորգետնյա գետային համակարգ,
- Իկսպլոր, ժամանցի այգի[5]։
Պլայա դել Կարմենի սահմանին գտնվում է Playacar զբոսաշրջային հայտնի համալիրը, որը կազմված է հյուրանոցների ցանցից։
Քաղաքը գտնվում է Կոսումել նեղուցի ափին, դայվինգի ամենահայտնի վայրերից մեկի մոտ։ Պլայա դել Կարմենում կա նավահանգիստ։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կա Ինտեր Պլայա-դել-Կարմեն ֆուտբոլային թիմը, որը Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնում խաղում է հարավային գոտում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
- ↑ http://www.e-local.gob.mx/work/templates/enciclo/qroo/Mpios/23008a.htm
- ↑ Censo de Población y Vivienda 2020 — Instituto Nacional de Estadística y Geografía.
- ↑ https://micodigopostal.org/quintana-roo/solidaridad/
- ↑ «Искплор».