Պետրոս Մնացականյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | 1867[1] |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1933[1] |
Մահվան վայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Աշխատավայր | Կոմունիստ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պետրոս Մկրտչի Մնացականյան (կուսակցական ծածկանունը՝ Պիեր, 1867[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - 1933[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1905)։
1906 թվականից Բաքվում և Թիֆլիսում աշխատակցել է բոլշևիկյան թերթերին, կատարել կուսակցական հանձնարարություններ։ Բաքվում նրա լուսանկարչատունը եղել է բոլշևիկների ընդհատակյա հավաքատեղի։ Մուսավաթական Ադրբեջանի տարիներին Մնացականյանը Բաքվի ընդհատակյա բոլշևիկյան կոմիտեի ակտիվ անդամներից էր։ Կուսակցական աշխատանք է տարել նաև Լեռնային Ղարաբաղում։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 652)։ |