Jump to content

Պելոպոնես (ծայրամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պելոպոնես

Զինանշան

ԵրկիրՀունաստան Հունաստան
Մասն էՊելոպոնես
ԿարգավիճակՀունաստանի վարչական շրջան
Մտնում էDecentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands?
ՎարչկենտրոնՏրիպոլի
Բնակչություն539 535 մարդ (2021)[1]
Տարածք15 489,96 կմ²
Սահմանակցում էԱրևմտյան Հունաստան, Ատիկա և Կենտրոնական Հունաստան
Ժամային գոտիDAZD?
ISO 3166-2 կոդGR-J
ppel.gov.gr(հուն.)

Պելոպոնես (ծայրամաս) (հուն․՝ Περιφέρεια Πελοποννήσου[2]), ծայրամաս, վարչատարածքային միավոր Հունաստանի հարավում։ Հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմին և վարչական բաժանման մաս։ Զբաղեցնում է Պելեպոննես թերակղզու մեծ մասը՝ բացառությամբ հյուսիսարևմտյան Ախեյա և Էլիդա ծայրամասային միավորների, որոնք պատկանում են Արևմտյան Հունաստան պերիֆերիային։ Հյուսիսում սահմանակից է Արևմտյան Հունաստանի պերիֆերիային, հյուսիս-արևելքում՝ Ատտիկային։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում է 577903 մարդ[2]։ Ծայրամասի մակերեսը 15489,956 կմ² է։ Բնակչության խտությունը՝ 37,31 մարդ կմ² վրա։ Պելեպոնեսի վարչական կենտրոնը գտնվում է Տրիպոլիսում։

Ծայրամասը ստեղծվել է 1987 թվականին տեղական ինքնակառավարաման 1622/86 օրենքի համաձայն։ 2010 թվականին Կալիկրատիսի ծրագրի համաձայն նրա իրավունքները և լիազորությունները վերանայվել են և ընդարձակվել։ Արևմտյան Հունաստանի և Հոնիական կղզիների հետ միասին մտնում է ապակենտրոնացված Պելեպոնես, Արևմտյան Հունաստան, Հոնիական կղզիներ վարչության մեջ, որի վարչական կենտրոնը գտնվում է Պատրասում[3]։

2011 թվականի հունվարի 1-ից ծայրամասի նահանգապետն է Պետրոս Տատուլիսը(Πέτρος Τατούλης), ով վերընտրվել է նաև 2014 թվականին։

Վարչական բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրամասը բաժանված է հինգ ծայրամասային միավորի, որոնք իրնց հերթին բաժանվում են 26 համայնքի (դիմայի)։

Ծայրամասային միավոր Համայնքներ Բնակչություն (2011)[2], մարդ Մակերես[4], կմ² Խտություն[2], մարդ/կմ²
Արգոլիդա Արգոս-Միկենի 42022 1002,508 41,92
Նաֆպլիոն 33356 390,241 85,48
Էպիդավրոս 8115 340,442 23,84
Էրմիոնիդա 13551 421,118 32,18
Արկադիա Վորիյա-Կինուրիյա 10341 576,981 17,92
Գորտինիյա 10109 1050,882 9,62
Մեգալոպալիս 10687 722,629 14,79
Նոտիյա-Կինուրիյա 8294 589,092 14,00
Տրիպոլիս 47254 1475,805 32,02
Կորինֆիա Վելո-Վոխա 19027 164,847 115,42
Կորինթոս 58192 611,291 95,20
Քսիլոկաստրոն-Էվրոստինա 17365 411,667 42,18
Լուտրակիոն-Այի-Թեոդորի 21221 294,900 71,96
Նեմեյա 6483 204,708 31,67
Սիկիոնիյա 22794 602,539 37,83
Լակոնիա Անատոլիկի-Մանի 13005 619,277 21,00
Մոնեմվասիա 21942 949,275 23,11
Սպարտա 35259 1181,78 29,84
Էվրոտաս 17891 865,734 20,67
Էլաֆոնիսոս 1041 19,992 52,07
Դիտիկի-Մանի 6945 402,809 17,24
Իխալիա 11228 415,433 27,03
Կալամատա 69849 440,313 158,63
Մեսինի 23482 562,062 41,78
Պիլոս-Նեստրո 21077 554,265 38,03
Տրիֆիլիյա 27373 616,019 44,44

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.statistics.gr/el/2021-census-res-pop-results
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 28 Δεκεμβρίου 2012. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. Αρ. Φύλλου 1292(հուն.) // Εφημερισ τησ κυβερνησεωσ. — 2010. — С. 17372. Архивировано из первоисточника 27 Ապրիլի 2017.
  4. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 328, 350—370. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհագրական հանրագիտարանային բառարան. — Մ.: «Սովետական հանրագիտարան», 1989.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելոպոնես (ծայրամաս)» հոդվածին։