Պեդրո Գոնսալես-Գոնսալես
Պեդրո Գոնսալես-Գոնսալես | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1925 |
Ծննդավայր | Aguilares, Ուեբ շրջան, Տեխաս, ԱՄՆ[1] |
Մահացել է | փետրվարի 6, 2006[2][3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Քալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Պեդրո Գոնսալես-Գոնսալես (ծննդյան անունը՝ Ռամիրո Գոնսալես-Գոնսալես (անգլ.՝ Ramiro Gonzalez-Gonzalez, մայիսի 24, 1925, Aguilares, Ուեբ շրջան, Տեխաս, ԱՄՆ[1] - փետրվարի 6, 2006[2][3], Քալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1925 թվականի մայիսի 24-ին։ Հայրը եղել է մեքսիկական ծագմամբ ամերիկացի, շեփորահար, իսկ իսպանուհի մայրը՝ պարուհի։ 7 տարեկանում դպրոցից դուրս գալուց հետո միացել է «Las Perlitas» ընտանեկան խմբին, որը շրջագայություն էր կատարում Արևմտյան Տեխասում։ Այսպիսով, ապագա դերասանը մնացել է առանց կրթության և անգրագետ է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում։
Տասնյոթ տարեկանում ամուսնացել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում։ Պատերազմից հետո հանդես է եկել իսպանալեզու լսարանի համար նախատեսված կոմեդիաներում։
1953 թվականին հայտնվել է Գրաուչո Մարքս «You Bet Your Life» շոուում։ Այդ հաղորդումից հետո նա սկսել է բազմաթիվ առաջարկներ ստանալ ֆիլմերում նկարահանվելու և տարբեր շոուների մասնակցելու համար։ Նկարահանվել է հեռուստասերիալներում։ Հանդես է եկել մեքսիկական կովբոյի ծաղրանկարային կերպարով։
Մահացել է 2006 թվականի փետրվարի 6-ին Քալվեր Սիթիում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Թաղված է Սուրբ Խաչի գերեզմանատանը (Քալվեր Սիթի)։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի նոյեմբերի 14-ին Պեդրոն, որը նկարահանվել էր շուրջ 80 ֆիլմում և հեռուստասերիալում, կինոարտադրության ոլորտում ունեցած ավանդի համար արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։ № 2374 աստղի բացման միջոցառումը վարել են Սեմյուել Լ. Ջեքսոնը և դերասանի թոռը՝ Քլիֆտոն Քոլինզ-կրտսերը (նույնպես դերասան, որը ծնվել է 1970 թվականին և նկարահանվել 70 ֆիլմերում), հուշանշանը տեղադրվել է լեգենդար Ջոն Ուեյնի աստղի կողքին, որի հետ Պեդրոն խաղացել է մի քանի ֆիլմ, ներառյալ հայտնի «Ռիո Բրավո» վեսթերնը։
Դերասանի փոքր եղբայրը եղել է Խոսե Գոնսալես-Գոնսալեսը։
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1953 | ֆ | Բազեի թևեր | Wings of the Hawk | |
1954 | ֆ | Բարձր և հզոր | The High and the Mighty | |
1955 | ֆ | Տարօրինակ լեդին քաղաքում | Strange Lady in Town | |
1958 | ֆ | The Sheepman | ||
1959 | ֆ | Ռիո Բրավո | Rio Bravo | Կարլոս Ռոբանտե |
1969 | ֆ | The Love Bug | ||
1970 | ֆ | Chisum | ||
1971 | ֆ | Support Your Local Gunfighter | ||
1976 | ֆ | Վոն Տոն Տոնը՝ շունը, որը փրկեց Հոլիվուդը | Won Ton Ton: The Dog Who Saved Hollywood | մեքսիկացի կինոմեխանիկ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Գոնսալես-Գոնսալես» հոդվածին։ |
|
- Մայիսի 24 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 2006 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի