Jump to content

Պատրիկ Կլյուվերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Կլյուվերտ
հոլ.՝ Patrick Kluivert
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պատրիկ Ստեֆան Կլյուվերտ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Մականուն սև հովազ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 1, 1976(1976-07-01)[1][2] (47 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդեռլադներ, Հոլանդիա
Հասակ 189 սմ
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1997

1997-1998
1998-2004
2004-2005
2005-2006
2006-2007

2007-2008

Այաքս
Միլան
Բարսելոնա
Նյուքասլ Յունայթեդ
Վալենսիա
ՊՍՎ Էյնդհովեն

Լիլլ

97(50)
33 (9)
255 (110)
37 (13)
11 (2)
16 (3)

11 (4)
Ազգային հավաքական
1994-2004 Հոլանդիայի ՖԱՀ 79 (40)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պատրիկ Կլյուվերտ (հոլ.՝ Patrick Kluivert, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), Պետրիկ Կլայվերթ, հուլիսի 1, 1976(1976-07-01)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակադեմիայի տնօրեն։ Նախկինում եղել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ՖԱ տնօրենը, Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականը[3], Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վան Գալի օգնականը:։

Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հոլանդական «Այաքս»-ում, իսպանական «Բարսելոնա»-ում, Հոլանդիայի ազգային հավաքականում[4][5][6]։ Եղել է 1990-ական թվականների «Այաքս»-ի այն «ոսկե սերնդի» ներկայացուցիչներից մեկը, որին հաջողվել է 1995 թվականին նվաճել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթը։ Այնուհետև վեց տարի հանդես է եկել իսպանական «Բարսելոնա»-ում, որի կազմում անց է կացրել 249 խաղ, խփել 124 գոլ[4][7], 1998-1999 տարեշրջանում դարձել Լա Լիգայի չեմպիոն։

1994-2004 թվականներին ընդգրկված է եղել Հոլանդիայի ազգային հավաքականում, որի կազմում անց է կացրել 79 հանդիպում, խփել 40 գոլ, դարձել բոլոր ժամանակների լավագույն հոլանդացի հարձակվողներից մեկը[8][9]։ 2004 թվականին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկում, որը կազմվել էր աշխարհահռչակ Պելեի կարծիքների հաշվառմամբ։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է նաև Պատրիկի որդին՝ Ջասթինը. հանդես է եկել «Այաքս»-ի երկրորդ թիմում, իտալական «Ռոմա»-ում, ներկայումս վարձավճարով խաղում է ֆրանսիական OGC Nice ակումբի թիմում[10][11]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Այաքս[12]

  • Նիդերլանդների բարձրագույն խմբի առաջնության (Eredivisie) հաղթող . 1994–95, 1995–96
  • Սուպերգավաթակիր. 1994, 1995
  • ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր. 1994–95
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր. 1995
  • Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող. 1995

Բարսելոնա[12]

PSV[12]

  • Eredivisie. 2006–07

Նիդերլանդների ազգային հավաքական[12]

  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկություն. չորրորդ տեղ՝ 1998
  • Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն. բրոնզե մեդալ՝ 2000[13]

Անհատական նվաճումներ

  • Ոսկե գնդակ։ 5-րդ տեղ (1995)
  • Ոսկե խաղակոշիկ՝ 2000 թ. (5 գոլ)[14]
  • Եվրո-2000 առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ[15]
  • ՖԻՖԱ 100
  • Նիդերլանդների հավաքականի կազմում ռեկորդային թվով գոլերի հեղինակ. 2003–2013[16]
  • Հոլանդական ֆուտբոլի «Տարվա տաղանդ». 1995[17]
  • Բրավո մրցանակ. 1995

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Jong FC Twente[12]

  • Beloften Eredivisie: 2011–12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. Okeleji, Oluwashina (2018 թ․ օգոստոսի 4). «Cameroon appoint Seedorf & Kluivert as deal for Eriksson falls through». BBC Sport. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Patrick Kluivert:Profile». Eurosport.com.
  5. «Patrick Kluivert: 'Als vader ben ik erg trots'». www.ajaxshowtime.com.(չաշխատող հղում)
  6. «Kluivert alaba a Valverde | Barça». Mundo Deportivo. 2017 թ․ դեկտեմբերի 5.
  7. «Kluivert, the nine». FC Barcelona.com.
  8. «Ons Oranje stats». Voetbal.nl.
  9. «Patrick Kluivert and a lesson in scoring goals». These Football Times.
  10. Er komt een nieuwe Kluivert aan: Justin
  11. «Kluivert en Muric strijden voor Ajax in de Aegon Copa Amsterdam». 2015 թ․ մայիսի 22.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Patrick Kluivert – Career Honours». Soccerway.
  13. https://www.uefa.com/uefaeuro/season=2000/matches/round=1460/match=65184/index.html
  14. «Torres receives adidas Golden Boot». UEFA. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  15. «2000 team of the tournament». UEFA. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  16. «Patrick Kluivert». RSSSF.com.
  17. «Dutch Football Talent of the year». RSSSF.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Կլյուվերտ» հոդվածին։