Պատշգամբ Սենտ-Ադրեսում
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե |
տարի | 1867 |
բարձրություն | 98.1 |
լայնություն | 129.9 |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[2] և European Paintings? |
սեփականատեր | Geoffrey Agnew?[3][1], Theodore Pitcairn?[4][1] և Մետրոպոլիտեն թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Պատշգամբ Սենտ-Ադրեսում (կտավ) (ֆր.՝ Terrasse à Sainte-Adresse), Կլոդ Մոնեի կտավը՝ նկարված 1867 թվականին։ Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը նկարված է այն շրջանում, երբ Մոնեն, կարիքի մեջ լինելով, ստիպված էր լքել Փարիզը և վերադառնալ Սենտ-Ադրեսի հայրական տուն, որը գտնվում է Նորմանդիայում՝ Սենայի գետաբերանին՝ Հավրից 4 կմ հեռավորության վրա։ 1866-1868 թվականներին նկարիչը այնտեղ պարտքով ապրել է իր մորաքույր տիկին Լեկադրի մոտ։ 1867 թվականի հունիսին իր ընկեր Բազիլին ուղղված նամակում նկարիչը գրել է, որ սկսել է մոտ 20 կտավ. «ծովային մի քանի բնապատկեր, այգիների տեսարաններ։ Բացի դրանից՝ ես նկարում եմ առագաստանավերի մրցարշավ Հավրում՝ ափին մեծ բազմությամբ»։ Այդ նույն ժամանակ Մոնեն նկարեց «Լողափ Սենտ-Ադրեսում», «Զբոսանք Սենտ-Ադրեսի բլուրներով», «Առագաստանավերի մրցարշավ Սենտ-Ադրեսում» և ուրիշ նկարներ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավի կոմպոզիցիան ինքնատիպ է. վերին դիտանկյուն և կենտրոնի բացակայություն։ Առաջնային պլանում աջից բազկաթոռին նստած է նկարչի հայրը՝ Ադոլֆը։ Փոքր-ինչ ձախում հանդիսատեսին մեջքով հովանոցի տակ տեղավորվել է մի կին. նա Մոնեի մորաքույր Լեկադրն է կամ Մոնեի քույր Սոֆին։ Նրանց առաջ երիտասարդ մարդու ընկերակցությամբ գտնվում է նկարչի զարմիկ Ժաննա-Մարգարիտան։ Ծովի ընդարձակ մակերևույթը սփռված է ամենատարբեր չափերի առագաստանավերով։ Երկնքի գծի հետ, որը բաժանված է ամպամած և անամպ հատվածների, կոմպոզիցիայի կեսը կազմում է պատշգամբը, որի վրա երևում է վառ թրաշուշանների և հնդկոտեմների խումբը. ընդ որում ամենատարբեր գույներն ընդգծվում են պատշգամբի երկու կողմերում փոքր-ինչ ասիմետրիկ դրված դրոշներով։
Ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս շրջանում Մոնեն դեռ ձգտում էր նկարի խիստ կառուցվածքին. այն հստակ է, բծախնդրորեն մտածված է կոմպոզիցիան և քիչ է հիշեցնում նկարչի՝ ավելի ուշ շրջանի փափուկ, մշուշոտ երանգները։ Մոնեի վրձինն այստեղ այնքան ազատ չէ, ինչպես փարիզյան շրջանի աշխատանքներում. պատշգամբը և ծովը թողնում են սխեմատիզմի, տարօրինակ քարացվածության տպավորություն։ Նկարում երևում են նրա փորձարկումները բազմաթիվ պայծառ գույների հետ։
Այս նկարը փաստում է Մոնեի նկարների վրա արևմտյան արվեստի ազդեցության մասին, որ տարածվել էր Ֆրանսիայում դարի երկրորդ կեսին՝ կապված ճապոնական գրաֆիկական իրեր հավաքել սկսելու հետ։ Նկարիչը ճապոնական արվեստի մեծ երկրպագու էր։
![]() |
Ճապոնացի նկարիչների մեջ ես ամենաշատը գնահատում եմ այն համարձակությունը, որով նրանք գծեր են քաշում նկարների վրա։ - Մոնե
|
![]() |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գեղարվեստի պատկերասրահ» թերթ, 1-ին թողարկում՝ նվիրված Կլոդ Մոնեին (2004)
- «Իմպրեսիոնիզմ», 2004
- Մետրոպոլիտենի թանգարան, Guide — 248. pp. ISBN 0-87099-710-6
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.metmuseum.org/art/collection/search/437133
- ↑ http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
- ↑ https://www.nytimes.com/1986/11/25/obituaries/sir-geoffrey-agnew-78-dies-eminent-london-art-dealer.html
- ↑ https://www.nytimes.com/1973/12/19/archives/rev-theodore-pitcairn-80-dies-art-collector-and-philanthropist.html