Պավել Յաբլոչկով
Պավել Յաբլոչկով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2 (14), 1847 կամ սեպտեմբերի 14, 1847 Սերդոբսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 19 (31), 1894 (46 տարեկան) Սարատով, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գյուտարար և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա |
Ալմա մատեր | Նիկոլայան ճարտարագիտական ուսումնարան |
Պարգևներ | |
Pavel Yablochkov Վիքիպահեստում |
Պավել Նիկոլաևիչ Յաբլոչկով (ռուս.՝ Павел Николаевич Яблочков, սեպտեմբերի 2 (14), 1847 կամ սեպտեմբերի 14, 1847, Սերդոբսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 19 (31), 1894, Սարատով, Ռուսական կայսրություն[1]), ռուս էլեկտրատեխնիկ, գյուտարար և ձեռնարկատեր։
Ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ուսումնարանը (1866), Պետերբուրգի տեխնիկական գալվանական հաստատությունը (1869)։ 1875 թվականին հայտնագործել է առանց կարգավորիչի աղեղային լամպը՝ էլեկտրական մոմը («Յաբլոչկովի մոմ»), որով սկիզբ է դրել էլեկտրական լուսավորման համակարգի գործնական կիրառմանը։
Յաբլոչկովի լուսավորման համակարգը բացառիկ հաջողությամբ ցուցադրվել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։ 1879 թվականին Յաբլոչկով կազմակերպել է «Կ․ և Պ․ Ն․ Յաբլոչկով-գյուտարար էլեկտրական լուսավորման ընկերություն» և էլեկտրամեխանիկական գործարան Պետերբուրգում։
Աշխատանքներ է կատարել էլեկտրական մեքենաների և հոսանքի քիմիական աղբյուրների ստեղծման ուղղությամբ։ Պարգևատրվել է Ռուսական տեխնիկական ընկերության մեդալով։ 1947 թվականին սահմանվել է Յաբլոչկովի անվան մեդալ, որը երեք տարին մեկ շնորհվում է էլեկտրատեխնիկայի բնագավառի լավագույն աշխատանքին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Яблочков Павел Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Յաբլոչկով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 104)։ |
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 1894 մահեր
- Սարատով քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գյուտարարներ
- Ռուս ճարտարագետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Ռուս գիտնականներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին