Պաղտասար աղբար (պիես)
Appearance
Պաղտասար աղբար | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Հակոբ Պարոնյան |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1886 |
Առաջին ներկայացում | 1896 |
Հրատարակվել է | 1886 |
Վիքիքաղվածք | Պաղտասար աղբար |
Պաղտասար աղբար, Հակոբ Պարոնյանի կատակերգություններից։ Պիեսը գրվել է 1886 թվականին Կ.Պոլսում, սակայն բեմադրվել է միայն տասը տարի անց արևելահայ թատրոնում՝ դառնալով հայ թատրոնում ամենաշատ բեմադրվող պիեսներից մեկը[1]։
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաղտասար աղբարը հարուստ պոլսահայ է։ Նա դիմում է դատարան՝ ցանկանալով ամուսնալուծվել, ինչի պատճառը կնոջ՝ Անույշի դավաճանությունն է։ Սակայն Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից ու դիմում է բազմաթիվ խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ կեղծիք է, սակայն որքան էլ ձգտում է, չի կարողանում ապացուցել իր ճշմարտացիությունը։
Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
ՊԱՂՏԱՍԱՐ ― ....Աս հիմիկվան երիտասարդներն շատ կարևորություն չեն տար կոր ամչնալու... գողություն ալ կընեն կոր և բարեգործություն ընողներեն ավելի ազատ, ուրախ և զվարթ կմտնեն կոր ընկերությանց մեջ... | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ դրամատուրգիա։ Ընտրանի, Երևան, 1985, էջ 5։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Wikiquote-logo-hy.svg/49px-Wikiquote-logo-hy.svg.png)
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պաղտասար աղբար (պիես) հոդվածին