Պադերբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պադերբորն
Paderborn
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես179,59 կմ²
ԲԾՄ94±1 մետր
Բնակչություն148 677 մարդ (2016)
Խտություն827,9 մարդ/կմ² մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ05252, 05254, 05251, 05293
Փոստային դասիչ33098–33109
Ավտոմոբիլային կոդPB
Պաշտոնական կայքpaderborn.de(գերմ.)
Պադերբորն (Գերմանիա)##
Պադերբորն (Գերմանիա)

Պադերբորն (գերմ.՝ Paderborn Լսել [ˈpaːdɐˌbɔʁn], ստորին գերմաներեն՝ Patterbuorn, Paterboärn)՝ քաղաք Գերմանիայում, գտնվում է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հյուսիս-արևելքում։ Մինչև 1802 թվականը եղել է Պադերբորնյան եպիկոպոսություն-իշխանության մայրաքաղաքը։ Ներկայումս հանդիսանում է Պադերբորնի արքեպարքիայի մայրաքաղաքը։ Պադերբորն համայնքի կենտրոնն է և ամենախոշոր քաղաքը։ Գտնվում է Արևելյան Վեստֆալիա-Լիպպե (գերմ.՝ Ostwestfalen-Lippe) տարածքի կենտրոնում՝ Դետմոլդ վարչական շրջանում և ունի շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ։ Բնակչությունը կազմում է 143.659 մարդ (2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադերբորնը տեղակայված է Վեսթֆալյան ցածրավայրի հյուսիս-արևելյան մասում, Լիպպե գետի անմիջական հարևանությամբ՝ Պադեր գետի վրա, հյուսիսից հարավ ձգվող Պադերբորնյան սարահարթի և արևելքում գտնվող Էգգե լեռան ստորոտներին։ Քաղաքի անունը ծագել է Պադեր գետից, որը սկիզբ է առնում ավելի քան 200 աղբյուրներից և ունի ընդամենը 4 կմ երկարություն և հանդիսանում է Գերմանիայի ամենակարճ գետը։ Վերոնշյալ գետերից բացի քաղաքի տարածքում կան նաև մի քանի լճեր՝ Ալտենզեններզեե, Լիպպեզեե, Պադերզեե, Նեսթհաուզերզեե,Ռոթեզեե, Հաբիհթզեե, Թալեզեե, Ֆիշթայհե։ Քաղաքի ամենաբարձր կետը գտնվում է Նոյենկաբեն շրջանում՝ 347 մ, իսկ ամենացածր կետը Զանդ շրջանում՝ 94 մ։

Քաղաքից ոչ հեռու գտնվում է Վեվելսբուրգ ամրոցը։

Համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադերբորնին սահմանակից են մի քանի քաղաքներ և համայնքներ։ Հյոֆելհոֆ, Բադ-Լիպշպրինգե, Ալտենբեկեն, Լիխտենաու, Բորխեն, Զալցկոտտեն և Դելբրյուկ համայնքները պատկանում են Պադերբորն շրջանին։ Այդ պատճառով քաղաքի բնակչությունը գերազանցում է 100 000-ը։ Այժմ քաղաքը պատկանում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային հողի միջին մեծության քաղաքների շարքին։ Միաժամանակ Պադերբորնը համարվում է Գերմանիայի շրջանային ենթակայության երկրորդ խոշոր քաղաքը՝ Նոյսից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 777 — գերմանական պառլամենտի նստավայրի հիմնում Կառլոս Մեծի գլխավորությամբ։
  • 799 — Կառլոս Մեծի և Հռոմի պապ Լեվոն III-ի հանդիպում։ Պադերբորն եպիսկոպոսության հիմնում։
  • 836 — սուրբ Լիբորիոսի մասունքների տեղափոխում Լե-Մանից Պադերբորն։
  • 1009—1015 — Պադերբորնյան տաճարի շինարաություն։
  • 1180 — քաղաքային ամրոցի պարիսպների շինարարություն։
  • 1190—Պադերբորնում ծնվեց երանելի Իորդան Սաքսոնացին, առաքյալների օրդենի երկրորդ գլխավոր մագիստրոսը սուրբ Դոմինիկոսից հետո։
  • 1295 — անդամություն Հանզային։
  • 1612 — Թեոդորիանումի հիմնադրում։
  • 1613—1618 — քաղաքային ռատուշայի շինարարություն։
  • 1614 — ճիզվիտների համալսարանի ստեղծում։
  • 1630 —Ֆրիդրիխ ֆոն Շպեեն պադերբորնյան ճիզվիտների դպրոցում գրում է իր «Cautio Criminalis» աշխատությունը։
  • 1803 — Պադերբորնյան իշխանություն-եպիսկոպոսությունը անցնում է Պրուսսիային։
  • 1807—1813 Պադերբորնը անցնում է նապոլեոնյան Վեստֆալիա թագավորությանը։
  • 1816 — 1815 թվականի Վիենյան կոնգրեսից հետո Պադերբորնը վերածվում է շրջանային նստավայրի։
  • 1818 — Պրուսական կառավարության կողմից Պադերբորնյան համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի կազմալուծում։
  • 1850 — Համմ քաղաքին միացնող Վեստֆալյան թագավորական երկաթգծի հիմնադրում։
  • 1853 — Համմ-Պադերբորն-Կասսել երկաթգծի բացում։
  • 1879 — Դյորեն ավանի միացում (Բենհաուզեն համայնք)։
  • 1898 — Բյուրեն քաղաքը միացնող երկաթգծի բացում։
  • 1902 — Բիլեֆելդ քաղաքը միացնող երկաթգծի բացում։
  • 1906 — Լիպպշպրինգե քաղաքը միացնող երկաթգծի բացում։
  • 1945 — հունվարի 17-ին և մարտի 25-ին դաշնակիցների օդային ուժերի ռմբակոծման արդյունքում քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվեց։
  • 1969 — Մարիենլո և Վեվեր համայնքների միացում։
  • 1972 — Պադերբորնյան համալսարանի հիմնադրում։
  • 1975 — Քաղաքի բնակչությունը անցավ 100 000 շեմը։
  • 1996 — Հովհաննես Պողոս II պապի այց։
  • 2001 —Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ երեկույթ՝ մոտ 20 000 մարդ Պադերբորնյան համալսարանի տարածքում, MTV ալիքով ուղիղ եթեր։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադերբորնի քաղաքային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային խորհուրդ և քաղաքապետ ընտրվում է 5 տարին մեկ։

[1] 2009—2014 2004—2009 1999—2004 1994—1999
Կուսակցություն Պատգամ․ թիվը Ձայների բաժինը Պատգամ․ թիվը Ձայների բաժինը Պատգամ․ թիվը Ձայների բաժինը Պատգամ․ թիվը Ձայների բաժինը
Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միություն 29 43 % 30 53 % 32 55 % 31 50 %
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների կուսակցություն 13 19 % 13 22 % 15 25 % 17 28 %
Կանաչների կուսակցություն 10 15 % 6 10 % 5 8 % 7 11 %
Ազատ դեմոկրատների կուսակցություն 8 12 % 4 6 % 2 5 % 0 4 %
Անկուսակցականներ 3 4 % 3 5 % 4 7 % 4 7 %
Պադերբորնի դեմոկրատական նախաձեռնություն 5 7 % 2 4 % - - - -
Ընդամենը 68 100 58 100 58 100 59 100
Մասնակցություն 45 % 48 % 50 % 80 %

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով Պադերբորնի բնակիչների 55 % կաթոլիկներ էին, 20 % բողոքականներ և 25 % այլ դավանանքի հետևորդներ։ Պադերբորնում կա երկու իսլամադավան համայնք և հրեական մեկ համայնք՝ սինագոգով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կաթոլիկ ուսումնարան

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Benteler AG (պողպատ/խողովակներ,ավտոմոբիլային տեխնիկա);
  • Claas (գյուղատնտեսական տեխնիկա);
  • Fujitsu Siemens Computers;
  • Hella (ավտոմոբիլների լուսային սարքավորումներ);
  • Sagem Orga (սմարթ-քարտեզներ);
  • Orga Systems GmbH[2] (ծրագրային ապահովում,համակարգային ինտեգրացիա).
  • Siemens AG (Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկա);
  • Stute (սննդամթերք);
  • Wincor Nixdorf AG (բանկոմատներ);
  • Deutsche Bahn AG (երկաթուղային տրանսպորտ)

Քաղաքի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադերբորնի զինանշանն իրենից ներկայացնում է 4 ուղղահայաց ոսկեգույն սյուներ, որոնք գծված են կարմիր ֆոնի վրա՝ ոսկե խաչով կարմիր վահանի տակ։ Քաղաքի ավանդական գույներն են համարվում կարմիրը և դեղինը։ Զինանշանը հաստատվել է 1931 թվականին՝ Պրուսիայի ներքին գործերի նախարարության կողմից։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Landesbetrieb Information und Technik NRW: Kommunalwahlen». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  2. Orga Systems. — Home

Կայքեր (գերմաներեն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պադերբորն» հոդվածին։