Չինական ոզնի[1] կամ Հարավչինական ոզնի[2] կամ Հյուգոյի ոզնի[2] (լատին․՝ Mesechinus hughi) տափաստանային ոզնիների ցեղի տեսակ, տարածված է Չինաստանի Դեմոկրատական Հանրապետության կենտրոնական շրջաններում[3]։ Ոզնու այս տեսակը նախընտրում է բաց տարածքներ, բայց երբեմն մտնում է անտառներ՝ գնալով նախալեռների մոտ կամ գետի հովիտների երկայնքով[4]։ Այս տիպի բնորոշ առանձնահատկությունն է գլխի վրա ասեղի ծածկույթի թերզարգացումը։ Նաև, ի տարբերություն ոզնիների այլ տեսակների մեծամասնության, չինական ոզնին վարում է ցերեկային կենսակերպ և ցերեկային ժամերին է փնտրում իր սնունդը[4]։ Իր տեսակաների հեռավորության պատճառով այս տեսակը իրական ոզնիների ամենաանբացատրելի տեսակներից մեկն է[4]։