Չիլիական վարդագույն փաղեժ
Չիլիական վարդագույն փաղեժ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Grammostola rosea Walckenaer, 1837
| ||||||||||||||
|
Չիլիական վարդագույն փաղեժ (լատին․՝ Grammostola rosea), սարդակերպերի դասի հոդվածոտանի սարդի տեսակ։ Տարածված են Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավարևմտյան մասում և Չիլիում[1]։
Բացի այդ ապրում են նաև Չիլիի հյուսիսում գտնվող Ատակամա չորային անապատում։
Չիլիական վարդագույն փաղեժը համարվում է ամենատարածված և ամենավաճառվող ընտանի կենդանին, որոնք վաճառվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չիլիի խանութներում[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլիական վարդագույն փաղեժը միջին չափսերի, մուգ գունավորություն ունեցող սարդի տեսակ է։ Երկարությունը սովորաբար հասնում է 15-16 սմ-ի։ Մեծ թվով նմուշներ արտահանվում են Չիլիից դեպի Լատինական Ամերիկայի այլ երկրներ՝ խանութներում վաճառելու նպատակով։ Բնակիչները սիրում են այս սարդին, քանի որ նա սովորաբար ցուցաբերում է ոչ ագրեսիվ, հանգիստ պահվածք, ինչպես նաև պահանջում է շատ փոքր ծախսեր։
Կյանքի տևողությունը կազմում է 15-20 տարի, սակայն այս ցուցանիշը հարաբերական է։ Կան առանձնյակներ, որոնք ապրում են զգալիորեն ավելի երկար։ Աշխարհի մասշտաբով տարածված առանձնյակների ընդհանուր քանակը անհայտ է[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gurley, Russ; Brough, Clarice. «Rose-haired Tarantula: Chilean Rose-haired Tarantula». Animal World. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Marshall, Samuel D. (2001). Tarantulas and Other Arachnids. Barron's. ISBN 0-7641-1463-8.
- ↑ Schultz, Stanley A.; Schultz, Marguerite J. (2009). The Tarantula Keeper's Guide: Comprehensive Information on Care, Housing, and Feeding. Barron's. ISBN 0-7641-3885-5.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիական վարդագույն փաղեժ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիական վարդագույն փաղեժ» հոդվածին։ |
|