Չժան Յու Սին
Չժան Յու Սին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Dunhua, Yanbian Korean Autonomous Prefecture, Գիրին, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Չժան Յու Սի ( (Չինարեն) հունվարի 30, 1991, Dunhua, Yanbian Korean Autonomous Prefecture, Գիրին, Չինաստան), չինացի դերասանուհի, առավել հայտնի է որպես Լին Սինգչենգ «Իմ փոքրիկ արքայադուստր» և Լի Շիայում՝ «Չեմ կարող գրկել քեզ» դրամաներում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չժան Յու Սին ծնվել է 1991 թվականի հունվարի 30-ին Չինաստանի Գիրին նահանգի Դունհուա քաղաքում[1]։
Ավարտել է Պեկինի նորաձևության տեխնոլոգիայի ինստիտուտը։
2009 թվականին «Ruili Cover Girl» 7-րդ մրցույթում հաղթելուց հետո ընդգրկվել է զվարճանքի արդյունաբերության ոլորտում և դարձել գովազդային մոդել[2] : Ստաժավորման համար Չժան Յու Սին մեկնել է Տոկիո և մասնակցել նորաձևության իր առաջին ֆոտոսեսիաներից մեկին։
Իր դերասանուհու նորամուտը կայացել է 2013 թվականին «Tang Dynasty Man» ֆանտազիայի ժանրի պատմության դրամայում՝ առցանց վեպի էկրանավորում, որը պատմում է մեր ժամանակակից մի մարդու մասին, որը ընկել է Տանգ դինաստիայի օրոք։
2014 թվականին Չժան Յու Սին նկարահանվել է «Վագրի լեռան գրավումը» մարտաֆիլմում[3][4]։
«Գարդենիան ծաղկում է» ռոմանտիկ կատակերգական-դրաման, որի դերակատարն է դերասանուհին, մեծ էկրան է բարձրցել է 2015 թվականին։ 2017 թվականին նկարահանվում է «Չեմ կարող գրկել քեզ» ֆանտազիայի ռոմանտիկ սերիալի երկու եթերաշրջանում, «Իմ սիրելի արքայազն» կատակերգական ռոմանտիկ դրամայում և «Մեռիր հիմա» ֆանտաստիկ արկածային սերիալում։
«Խնդրում եմ ինձ թևեր տուր» պատմական դրամայում դերասանուհին խաղացել է 2019 թվականին, որի սյուժեն Լին Ձյոիգե անունով մի աղջկա մասին է, որը պետք է ապացուցի, որ ինքը մեղավոր չէ ոստիկանապետ հոր մահվան մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Чжан Юй Си / Zhang Yu Xi». Дорамы с русской озвучкой смотреть онлайн бесплатно и в хорошем качестве - VseDoramy.net (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ «张予曦星梦成真 夺得瑞丽封面女孩大赛总冠军». Sina (չինարեն). 2009 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «《智取威虎山》杀青 张予曦高夏现身片场». Sina (չինարեն). 2014 թ․ ապրիլի 29.
- ↑ «张予曦亮相电影节红毯 《栀子花开》演校园少女». Tencent (չինարեն). 2015 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|