Չեզարե Մալդինի
![]() Չեզարե Մալդինին 1969 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Չեզարե Մալդինի | ||
Ազգությունը | իտալացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1932[1][2] | ||
Ծննդավայր |
![]() | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 3, 2016[3][2] (84 տարեկան) | ||
Մահվան վայր |
![]() | ||
Հասակ | 1.83 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1950–1952 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1952–1954 |
![]() | 32 | (0) |
1954–1966 |
![]() | 347 | (3) |
1966–1967 |
![]() | 33 | (0) |
1952–1967 | Ընդհանուր | 412 | (3) |
Ազգային հավաքական | |||
1960–1963 |
![]() | 14 | (3) |
Մարզչական կարիերա | |||
1970–1972 |
![]() | ||
1972–1974 |
![]() | ||
1974–1976 |
![]() | ||
1976–1977 |
![]() | ||
1978–1980 |
![]() | ||
1980–1986 |
![]() | ||
1986–1996 |
![]() | ||
1996–1998 |
![]() | ||
2001 |
![]() | ||
2001–2002 |
![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Չեզարե Մալդինին (իտալ.՝ Cesare Maldini, փետրվարի 5, 1932[1][2], Տրիեստ, Իտալիա - ապրիլի 3, 2016[3][2], Միլան, Իտալիա[3]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մարզիչ և ֆուտբոլիստ է, խաղացել է պաշտպանի դիրքում, Պաոլո Մալդինիի հայրն է։
Չեզարեն իր կարիերան սկսեց իտալական Տրեստինա ակումբում, նախքան Միլան տեղափոխվելը (1954 թ.) , որի հետ նա նվաճել է չորս Սերիա Ա-ի տիտղոս և մեկ Չեմպիոնների լիգայի գավաթ՝ ակումբում անցկացրած տասներկու տարիների ընթացքում։ Մալդինին ևս մեկ մրցաշրջան (1966-1967 թթ.) անցկացրել է Թուրինի Տորինոյում։ 1962 թվականին, Իտալիայի հավաքականի հետ մասնակցել է Աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ, հավաքականում անցկացրել է տասնչորս խաղ։ Ինչպես Միլանում, այնպես էլ հավաքականում կրել է ավագի թևկապը։
Որպես մարզիչ՝ Մալդինին, գլխավորել է իր նախկին ակումբը՝ Միլանը, ինչպես նաև մարզել է իտալական Ֆոջջիա, Տերնանա և Պարմա ֆուտբոլային ակումբները։ Նվաճել է Եվրոպայի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների առաջնությունը՝ Իտալիայի Մ21 տարեկանների հավաքականի հետ, ռեկորդային երեք անգամ անընդմեջ։ Մարզել է նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 1996-1998 թվականներին, և Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2002 թվականի ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեզարեն նավաստի Ալբինո Մալդինիի և Մարիայի որդին է, ծնվել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի Տրիեստե բնակավայրում։ Մայրը սլովենացի էր։ Հոր արմատները Պադուայից են։ Չեզարե Մալդինին ամուսնացել է Մարիա Լուիսայի (Marisa; née Mazzucchelli, 1939–2016 թթ.) հետ 1962 թվականին։ Նրանք ունեն վեց երեխա՝ երեք որդի և երեք դուստր։ Որդիներից մեկը՝ Պաոլո Մալդինին ունեցել է հաջող ֆուտբոլային կարիերա Միլանում և Իտալիայում։ Հինգ անգամ (1989, 1990, 1994, 2003, 2007 թթ) նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ (2003, 2007 թթ) որպես ավագ։ Զբաղեցնում է երրորդ տեղը Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով՝ զիջելով միայն Ջանլուիջի Բուֆֆոնին և Ֆաբիո Կանավառոին։ Չեզարե Մալդինիի թոռներ Քրիստիանը (հունիսի 14, 1996 թ.) և Դանիելը (հոկտեմբերի 12, 2001 թ.) (Պաոլո Մալդինիի որդիները) Միլանի երիտասարդական ակումբի ֆուտբոլիստներ են։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Cesare_Maldini_-_AC_Milan.jpg/220px-Cesare_Maldini_-_AC_Milan.jpg)
Մալդինին իր խաղային կարիերան սկսել է 1952 թվականին Տրեստինա ակումբում։ Դեբյուտային խաղը եղել է Պալերմոյի դեմ՝ 1953 թ. մայիսի 24-ին, որն ավարտվեց 0-0 հաշվով։
Տրեստինայում անցկացրած երկու մրցաշրջանից հետո նա տեղափոխվեց Միլան՝ որտեղ սկսեց հաջողությունների հասնել և դառնալ թիմի կարևորագույն խաղացողներից մեկը։ Մալդինին Միլանի կազմում անցկացրած իր դեբյուտային մրցաշրջանում դարձավ Իտալիայի առաջնության հաղթող։ Այդ ժամանակաշրջանի Միլանի կազմում ընդգրկված էին այնպիսի մեծանուն խաղացողներ ինչպիսիք են՝ Լորենցո Բուֆֆոնը, Ֆրանչեսկո Ձագատտին, Նիլս Լիդհոլմը, Գուննար Նորդալը և Ժուան Ալբերտո Շաֆֆինոն։ 1961 թվականին Մալդինին դարձավ Միլանի ավագը, իսկ նրա հեռանալուց հետո կապիտանի պարտականություններն իր վրա վերցրեց Ջաննի Ռիվերան։ Միլանի կազմում Մալդինին հաղթեց նաև «Կոպա Լատինան»։ 1963 թ. մայիսի 22-ին անգլիական Ուեմբլի մարզադաշտում Գավաթակիրների գավաթի խաղարկության շրջանակներում (Չեմպիոնների լիգա) Ժոզե Ալտաֆինիի դուբլի շնորհիվ Միլանը հաղթեց Բենֆիկային (2-1) և առաջին անգամ իր պատմության ընթացքում դարձավ եվրագավաթային մրցաշարի հաղթող, իսկ Մալդինին դարձավ առաջին իտալացի կապիտանը, ով իր գլխավերևում պահեց այդ գավաթը։ Ընդհանուր առմամբ Մալդինին Միլանի կազմում անցկացրեց 412 խաղ, որից 347 խաղը Սերիա Ա-ում, և դարձավ 3 գոլի հեղինակ` թույլ չտալով գրեթե ոչ մի դիրքային սխալ։
1966 թվականին տեղափոխվեց Տորինո` որտեղ էլ,1967 թվականի մայիսի 28-ին Նապոլիի դեմ խաղում (2-1 հօգուտ Նապոլիի) ավարտեց իր ֆուտբոլիստի կարիերան։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան | Ակումբ | Ազգային առաջնություն | Երկրի գավաթ | Եվրագավաթներ | Այլ մրցաշարեր | Ընդհանուր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրց. | Խաղեր | Գոլեր | Մրց. | Խաղեր | Գոլեր | Մրց. | Խաղեր | Գոլեր | Մրց. | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
1952-1953 | ![]() |
Ա | 1 | 0 | - | - | - | - | - | - | - | - | - | 1 | 0 |
1953-1954 | Ա | 31 | 0 | - | - | - | - | - | - | - | - | - | 31 | 0 | |
Ընդհանուր Տրեստինա | 32 | 0 | - | - | - | - | - | - | 32 | 0 | |||||
1954-1955 | ![]() |
Ա | 27 | 1 | - | - | - | - | - | - | ԿԼ | 1 | 0 | 28 | 1 |
1955-1956 | Ա | 22 | 0 | - | - | - | ԳԳ | 6 | 0 | ԿԼ | 2 | 0 | 30 | 0 | |
1956-1957 | Ա | 21 | 1 | - | - | - | - | - | - | ԿԼ | 2 | 0 | 23 | 1 | |
1957-1958 | Ա | 32 | 0 | ԻԳ | 3 | 0 | ԳԳ | 8 | 0 | - | - | - | 43 | 0 | |
1958-1959 | Ա | 34 | 0 | ԻԳ | 1 | 0 | - | - | - | ԲԳ | 1 | 0 | 36 | 0 | |
1959-1960 | Ա | 29 | 0 | ԻԳ | - | - | ԻԳ | 4 | 0 | ԲԳ | 1 | 0 | 34 | 0 | |
1960-1961 | Ա | 30 | 0 | ԻԳ | 2 | 0 | - | - | - | ԲԳ | 2 | 0 | 34 | 0 | |
1961-1962 | Ա | 34 | 1 | ԻԳ | - | - | ԸՄ | 2 | 0 | ԲԳ | - | - | 36 | 1 | |
1962-1963 | Ա | 31 | 0 | ԻԳ | 1 | 0 | ԳԳ | 9 | 0 | ԲԳ | 2 | 0 | 43 | 0 | |
1963-1964 | Ա | 22 | 0 | ԻԳ | 1 | 0 | ԳԳ | 3 | 0 | ՄԳ | 3 | 0 | 29 | 0 | |
1964-1965 | Ա | 34 | 0 | ԻԳ | - | - | ԸՄ | 2 | 0 | - | - | - | 36 | 0 | |
1965-1966 | Ա | 31 | 0 | ԻԳ | 1 | 0 | ԸՄ | 8 | 0 | - | - | - | 40 | 0 | |
Ընդհանուր Միլան | 347 | 3 | 9 | 0 | 42 | 0 | 14 | 0 | 412 | 3 | |||||
1966-1967 | ![]() |
Ա | 33 | 0 | ԻԳ | 3 | 0 | - | - | - | ԱԳ | 3 | 0 | 39 | 0 |
Ընդհանուր կարիերա | 412 | 3 | 12 | 0 | 42 | 0 | 17 | 0 | 451 | 3 |
Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Քաղաք | Հյուրընկալող երկիր | Արդյունք | Հյուրընկալվող երկիր | Մրցաշար | Գոլեր | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|---|
6-1-1960 | Նեապոլ | ![]() |
3-0 | ![]() |
Միջազգային գավաթ | - | |
25-4-1961 | Բոլոնյա | ![]() |
3-2 | ![]() |
Ընկերական խաղ | - | |
15-10-1961 | Թել Ավիվ | ![]() |
2-4 | ![]() |
Ֆուտբոլի աշխարհի 1962 թ. առաջնության ընտրական փուլ | - | |
4-11-1961 | Թուրին | ![]() |
6-0 | ![]() |
Ֆուտբոլի աշխարհի 1962 թ. առաջնության ընտրական փուլ | - | |
5-5-1962 | Ֆլորենցիա | ![]() |
2-1 | ![]() |
Ընկերական խաղ | - | |
31-5-1962 | Սանտյագո | ![]() |
0-0 | ![]() |
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 | - | |
7-6-1962 | Սանտյագո | ![]() |
3-0 | ![]() |
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 | - | |
11-11-1962 | Վիեննա | ![]() |
1-2 | ![]() |
Ընկերական խաղ | - | Ավագ |
2-12-1962 | Բոլոնյա | ![]() |
6-0 | ![]() |
Ֆուտբոլի Եվրոպայի 1964 թ. առաջնության ընտրական փուլ | - | Ավագ |
27-3-1963 | Ստամբուլ | ![]() |
0-1 | ![]() |
Ֆուտբոլի Եվրոպայի 1964 թ. առաջնության ընտրական փուլ | - | Ավագ |
12-5-1963 | Միլան | ![]() |
3-0 | ![]() |
Ընկերական խաղ | - | Ավագ |
9-6-1963 | Վիեննա | ![]() |
0-1 | ![]() |
Ընկերական խաղ | - | Ավագ |
13-10-1963 | Մոսկվա | ![]() |
2-0 | ![]() |
Ֆուտբոլի Եվրոպայի 1964 թ. առաջնության ընտրական փուլ | - | Ավագ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://www.theguardian.com/football/2016/apr/05/cesare-maldini-obituary
- https://www.acmilan.com/en/news/club/2016-07-28/today-marisa-maldini-passed-away
- https://www.irishtimes.com/sport/italy-place-faith-in-family-values-1.114792
- http://www.uefa.com/memberassociations/association=ita/news/newsid=834649.html
- https://archive.today/20130421171949/http://www.discipline-knowledge.us/Wikipedia-864149-Christian-Maldini.html
- http://www.discipline-knowledge.us/Wikipedia-864149-Christian-Maldini.html
- http://cinquantamila.corriere.it/storyTellerThread.php?threadId=MALDINI+Cesare Արխիվացված 2016-04-14 Wayback Machine
- https://www.ibtimes.co.uk/cesare-maldini-obituary-italy-ac-milan-legend-dies-84-1552886
- https://www.football-italia.net/82363/sheva-maldini-father
- http://www.magliarossonera.it/protagonisti/Gioc-Maldinic.html
- https://www.fourfourtwo.com/news/milan-great-cesare-maldini-dies-aged-84#:Ii8oIsIgSc3i3A
- https://www.acmilan.com/en/news/all-news
- https://www.acmilan.com/en/cesare-maldini
- https://www.theguardian.com/football/2016/apr/03/cesare-maldini-ac-milan-captain-dies-italy-manager
- http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=1623877.html
- https://www.gazzetta.it/Calcio/Serie-A/Milan/03-04-2016/morto-cesare-maldini-aveva-84-anni-15091456118.shtml
- https://www.corriere.it/foto-gallery/sport/16_aprile_03/1963-cesare-maldini-primo-italiano-ad-alzare-coppa-campioni-milan-tetto-d-europa-710e9d76-f968-11e5-91c9-425ed3b43648.shtml
- http://www.figc.it/nazionali/DettaglioConvocato?codiceConvocato=620&squadra=1 Արխիվացված 2016-05-05 Wayback Machine
- https://www.gazzettadiparma.it/news/parma1913/344926/E--morto-Cesare-Maldini-.html Արխիվացված 2018-10-20 Wayback Machine
- https://web.archive.org/web/20160630203237/http://football.sporting99.com/fifa-world-cup-all-star-team.html
- http://www.treccani.it/enciclopedia/cesare-maldini_(Enciclopedia-dello-Sport)/
- http://www.gazzetta.it/premium/plus/Calcio/04-02-2012/difensore-allenatore-papa-80-anni-cesare-maldini--81234138195.shtml
- https://www.ilnapolista.it/2016/04/maldini-cesare-molto-maldinate-allenatore/
- http://storiedicalcio.altervista.org/blog/
- http://www.figc.it/eng/Xml2Pdf/Storia_3233_en.pdf Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- https://www.yahoo.com/?err=404&err_url=http%3a%2f%2fsports.yahoo.com%2fnews%2fac-milan-legend-cesare-maldini-061528025.html
- http://ricerca.repubblica.it/repubblica/archivio/repubblica/1997/05/31/torneo-di-francia-torna-pagliuca-con-debuttanti.html
- https://www.irishtimes.com/sport/french-feast-to-comfort-soccer-starved-1.78634
- http://www2.raisport.rai.it/news/rubriche/quelliche/199712/31/34a97c32074cb/ Արխիվացված 2016-09-15 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեզարե Մալդինի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրիլի 3 մահեր
- 2016 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Տրիեստ քաղաքում ծնվածներ
- Միլան քաղաքում մահացածներ
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով