Չարսանջակի գավառակ
Գավառակ | |
---|---|
Չարսանջակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Դերսիմի գավառ |
Այլ անվանումներ | Գառաձոր. Գառաչոր, Գարաճոր, Գարաչոր, Գարաջոր, Խարաչոլ, Խարաչոր. Կարաչոր, Ղարաչոր, Չարշանճագ, Չարսանճակ, Չարսանճաք, Չարսանջագ, Չեհարսանջակ, Չեհարսանճակ, Չեհարսանջագ, Չեհարսանջակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | Չարսանջակցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Չարսանջակ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Դերսիմի հարավային դաշտավայրում։
Կենտրոնը Բերրի գյուղաքաղաքն էր։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարսանջակ բառն առաջացել է չհար և սանջակ բառերից և նշանակում է «չորս գավառ»։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի հարթավայրային տարածք։ Հյուսիսում տարածվում են լեռներ, իսկ հարավային սահմանը եզերվում է Արածանի գետով։
Չարսանջակի տարածքով հոսւոմ են Փերի և Մնձուր գետերը։ Գավառակն ունի բազմաթիվ աղբյուրներ, արգավանդ հող և ճոխ բուսականություն, ընդարձակ արոտավայրեր և անտառներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառակի հայության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի պատճառով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի նախօրեին հայության թիվը կազմում էր 20 000։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը գերազանցածես զբաղվում էր հողագործությամբ։ Մշակում էին ցորեն, գարի, գլգըլ, ոսպ, սիսեռ, բակլա, կտավատ և այլն։ Մշակում էին նաև բանջարա-բոստանային կուլտուրաներ։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարսանջակն ունի կերակրի աղի, բորակի և նավթի հանքավայրեր։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառակն ուներ 4 շրջան, որոնցից յուրաքանչյուրն ուներ 15-20 հայաբնակ և քրդաբնակ գյուղեր[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
|