Չակ-չակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չակ-չակ
Ենթատեսակկոնֆետ և սննդամթերք
 Çäkçäk Վիքիպահեստում

Չակ-չակ (բաշկիրերեն՝ сәк-сәк, ղազ.՝ шәк-шәк, ղրղզ.՝ чак-чак, թաթ.՝ чәкчәк, ուզբ.՝ chak-chak/чак-чак), արևելյան քաղցրավենիք, իրենից ներկայացնում է մեղրով խմոր, պատկանում է թյուրքական ժողովրդի խոհանոցին, հատկապես Բաշկորտոստանի և Թաթարստանի Հանրապետություններին (համարվում է բաշկիրյան և թաթարական[1] ազգային ուտեստ)։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակ-չակը[2] պատրաստում են փափուկ խմորից, բարձր տեսակի ցորենի ալյուրից և հում ձվերից, ձևավորված բարակ, կարճ ձողիկներով, որոնք հիշեցնում են վերմիշել, կամ սոճու ընկույզի չափ գնդիկներ, տապակում են հալած ճարպի մեջ հետո թաթախում են մեղրի հիմքով պատրաստված տաք զանգվածով։ Ուտեստին տալիս են անհրաժեշտ տեսք (հաճախ բլուրի տեսքով)։ Լիովին պատրաստ է սառչելուց հետո։ Երբեմն մինչև մեղրի լցնելը ավելացնում են չրեր։ Այդ նույն մթերքները երբեմն կոնֆետների հետ օգտագործում են որպես չակ-չակի զարդարանք։

Չակ-չակի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաջիկական կամ բուխարական տեսակ, վերմիշելի տեսք ունեցող։
  • Ղազախական տեսականի՝ շեկ-շեկ։
  • Բաշկիրական և թաթարական տեսականին տարբերվում է - թաթարականը մոտ է բարձրացող արիշտայի (2-3 մմ տրամագիծ և 2-3 սմ երկարություն), իսկ բաշկիրականը ավելի մեծ է (1 սմ տրամագիծ և 3-5 սմ երկարություն, երբեմն գնդիկների տեսքով)։ Բաշկորտոստանում և որոշ շրջաններում թաթարական չակ-չակը պատրաստում են ավելի մեծ և երկարավուն, քան կազանյան քաղցրավենիքը։ Բաշկիրյան տարբերակը անպայման հովանում է մեղրում, թաթարականը ևս, սակայն վերջին տասնամյակում հաճախ շաքարի օշարակում։
  • Լակեյական չակ-չակ - իրենից ներկայացնում է մեղրով խմոր, ավելացրած ընկույզ։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չակ-չակ՝ ռեկորդակիր քաշով 1000 կիլոգրամ, տարածքը 13,266 մ²։ Պատրաստվել է ի պատիվ Կազանի 1000-ամյակին 2005 թվականի օգոստոսի 29-ին։
  • Ամենամեծ չակ-չակը պատրաստվել է Բաշկորտոստանում, քաշով 200 կիլոգրամ պատրաստված մեղրով Ուֆայում 2012 թվականի օգոստոսին[3]։ Չակ-Չակը նույն քաշի պատրաստվել է Սաբանտույա Ռուսաստանի Տոմսկի գլխավոր տոնակատարության ժամանակ 2014 թվականի հուլիսին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաշկիրյան խոհանոց։ Չակ-չակ
  2. «Պատրաստման եղանակը։ Չակ-չակ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  3. Ուֆայում ամփոփում են նախօրեին վերջացած մեղրի փառատոնի արդյունքները(չաշխատող հղում)
  4. «Մասնակիցները պատրաստել են չակ-չակ 200 կիլոգրամ զանգվածով». Intertat.ru. 17 հուլիսի 2014. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)