Jump to content

Ուշացած ծաղիկներ (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշացած ծաղիկներ
Ժանրվիպակ
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1882
Հրատարակվել է1882

«Ուշացած ծաղիկներ» (ռուս.՝ «Цветы запоздалые»), Անտոն Պավլովիչ Չեխովի վիպակը։ Գրվել է 1882 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1882 թվականին «Мирской толк» № 37 ժողովածուում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Վիպակը նվիրված է Նիկոլայ Իվանովիչ Կորոբովին՝ գրողի ընկերոջը։ Վիպակի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, բեմադրվել է ներկայացում։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Ուշացած ծաղիկներ» վիպակը, որը կազմված է երեք գլուխներից, առաջին անգամ հրատարակվել է 1882 թվականին «Мирской толк» № 37 ժողովածուում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ[1]։

Պատմությունը նվիրված է գրողի ընկերոջը՝ Նիկոլայ Իվանովիչ Կորոբովին։ Ն. Ի. Կորոբովը «...արագ է մտերմացել Անտոնի հետ, և մինչև վերջին օրերը երկուսն էլ մտերիմ ընկերներ են եղել»[2]։ Իր վիպակի մեջ Ա. Պ. Չեխովը զարգացրել է առօրյա մանրուքների մեջ խճճված մարդկանց ճակատագրերի ողբերգության թեման, ինչը, ի վերջո, նրանց տանում է դեպի տխուր ավարտ։

Չեխովի կենդանության օրոք «Ուշացած ծաղիկներ» պատմվածքը թարգմանվել է սերբախորվաթերեն[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի գործողությունները տեղի են ունենում աշնանը Պրիկլոնսկի իշխանների տանը։ Մարուսյա Պրիկլոնսկայա՝ պարկեշտ և դաստիարակված աղջիկ է, որն ամեն ինչում հարգում և լսում է իր մորը (նրա հայրը մահացել է)։ Մարուսյայի սիրում է նաև իր եղբայր Եգորուշկային, որը պարապ կյանք է վարում, իր ամբողջ ժամանակը ծախսում է խմելու և զվարճանքի վրա։ Եգորուշկայի կյանքը կազմում են կռիվներն ու վատ կապերը։ Իշխանուհի Պրիկլոնսկայան որդուն դաստիարակում է իրենց նախկին ճորտ Տոպորկովի օրինակով, որին հաջողվել է մարդամեջ դուրս գալ, դառնալ փայլուն բժիշկ։ Այնուամենայնիվ, Եգորին այս պատմությունները քիչ են հետաքրքրում։

Մարուսյան փորձում է եղբոր նման պահվածքը բացատրել անպատասխան սիրով։ Նա կարծում է, որ նա այդպես է խեղդում սրտի ցավը։ Եգորը ցավում է իր ընտանիքի համար, բայց մոր և քրոջ մշտական դաստիարակչական զրույցները նրան կատաղության են հասցնում։ Եգորը միայն ցանկանում է, որ նրանք անհետանան իր կյանքից. հարբելով՝ իշխանը անիծում է ընտանիքին և ամենևին էլ չի անհանգստանում մոր անքուն գիշերների և քրոջ տառապանքների համար։

Երեխաների հիվանդությունը Պրիկլոնսկայային ստիպում է դիմել բժիշկ Տոպորկովի օգնությանը։ Մարուսյան սիրահարվում է բժշկին՝ նրան վերագրելով այն ազնիվ հատկությունները, որոնց մասին կարդացել է վեպերում։ Աղջիկը նրան համարում է առաքինության խորհրդանիշ և իր արատավոր եղբոր հակապատկեր։ Տոպորկովը խնդրում է Մարուսյայի ձեռքը՝ միևնույն ժամանակ իշխանուհուց պահանջելով համապատասխան օժիտ։ Այս խնդրանքը վիրավորում է Պրիկլոնսկայային, և բժիշկը մերժում է ստանում։ Բայց Տոպորկովը չի վրդովվում և շուտով ամուսնանում է հարուստ վաճառականուհու հետ։

Իշխանուհին կանխազգում է ընտանիքի կործանումը և շուտով մահանում։ Եգորը գնալով անկում է ապրում, հանդիպում է սիրուհու հետ և Մարուսյայից վերցնում է վերջին փողերը։ Մարուսյան, տառապելով հոգեկան տանջանքներից, հիվանդանում է։ Նա գալիս է Տոպորկովի մոտ և խոստովանում իր սերը նրան։ Բժիշկը զղջում է իր պայմանավորված ամուսնության և այն բանի համար, որ հարստացել է մարդկանց վշտերի հաշվին։ Նա մտադիր է Մարուսյային բուժման տանել Փարիզ, բայց դա չի փրկում աղջկան մահից։ Ֆրանսիայի հարավում աղջիկը մահանում է։

Տոպորկովը հիշում է «իր սեմինարական «իդեալները» և համալսարանական երազանքները, և այդ փափուկ թանկարժեք թավիշով ծածկված աթոռներն ու բազմոցը, գորգերով ծածկված հատակը, այս երեք հարյուր ռուբլի արժողությամբ ժամացույցը նրան թվում են սարսափելի, անհաղթահարելի կեղտ»։ Նա վերադառնում է հայրենիք և սկսում ապրել նախկինի պես՝ աշխատելով որպես բժիշկ։ Նա Եգորին տանում է իր մոտ ապրելու, քանի որ նա իրեն հիշեցնում է Մարուսյայի դեմքի առանձնահատկությունները, բայց նա չի մտածում փոխել իր կյանքը՝ շարունակելով փող կորզել նաև բժշկից։

Էկրանավորումներ և թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին թողարկվել է վիպակի մոտիվներով ռեժիսոր Բորիս Սուշկևիչի նկարահանած «Ուշացած ծաղիկներ» ֆիլմը, որը պահպանվել է մասամբ։

Ա.Պ. Չեխովի «Ուշացած ծաղիկներ» վիպակի հիման վրա 1969 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր՝ Աբրամ Ռոոմ)։ Ֆիլմում օգտագործվել է Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան»։

Նույն 1969 թվականին նկարահանվել է «Ուշացած ծաղիկներ» հեռուստատեսային ներկայացումը (ռեժիսոր՝ Անատոլի Նալ, դերերում՝ Մարուսյա Պրիկլոնսկայա - Ելենա Սոլովեյ, իշխանուհի Պրիկլոնսկայա - Կիրա Գոլովկո, բժիշկ Տոպորկով - Միխայիլ Զիմին, Եգորուշկա - Յուրի Պուզիրյով, խնամախոսուհի - Անաստասիա Զուևա, գերմանացի բժիշկ -Միխայիլ Բոլդուման, բժիշկ Տոպորկովի կինը - Լյուդմիլա Կուդրյավցևա, Կալերիա Իվանովնա - Հենրիետա Ռոմոդինա, պաշտոնյա - Վիկտոր Կոլցով)։

  • 1972 Իսպանիա — Ուշացած ծաղիկներ / Flores tardías (սերիալ «Տասնմեկերորդ ժամը»)
  • 1992 Չեխիա — «Oneskorené kvety», դրամատիկ հեռուստատեսային ֆիլմ սլովակերեն լեզվով, ռեժիսոր՝ Դուշան Դավիդով։

Մոսկվայի դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Ուշացած ծաղիկներ» ներկայացումը (բեմադրությունը՝ Յու. Կ. Օլեշայի)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Повесть А. П. Чехова «Цветы запоздалые». Примечания]
  2. Чехов М. П. Вокруг Чехова. М. Московский рабочий, 1964, стр. 88
  3. Доцкан. «Београдске новине», 1901, № 280, 281
  4. «Спектакль «Цветы запоздалые»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.

Литература[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Цветы запоздалые // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]