Jump to content

Ուղեծրային արագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղեծրային արագություն, համակարգի բարիկենտրոնի նկատմամբ մարմնի (մոլորակ, բնական կամ արհեստական արբանյակ, բազմակի աստղ) պտտման արագությունն է, որպես կանոն ավելի մեծ զանգվածով մարմնի շուրջ։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռային կոորդինատներում ուղեծրային արագության հավասարումը () կեպլերյան շարժման ժամանակ կոնական հատույթով (էլիպսով, պարաբոլով կամ հիպերբոլով) ունի հետևյալ տեսքը[1]՝

որտեղ։

  • - ձգողական պարամետր, որը հավասար է G(M+m) ընդհանուր երկու մարմինների խնդրի մեջ, կամ GM - մասնակիի մեջ, որտեղ՝ G - ձգողական հաստատունն է, M - կենտրոնական մարմնի զանգվածը, m - պտտվող մարմնի զանգվածը,
  • - Կոնական հատույթի կիզակետային պարամետրը
  • - էքսցենտրիսիտետը ( էլիպսի համար, պարաբոլի համար, հիպերբոլի համար)
  • - իրական անոմալիան, անկյունը կիզակետում գտնվող կենտրոնից ուղղված դեպի իրեն ամենամոտ ուղեծրի կետը ուղղության և պտտվող մարմնի շառավիղ-վեկտորի միջև

Ուղեծրային արագությունը կարող է հաշվարկվել նաև հետևյալ հավասարումներով՝

  • ընդհանուր դեպքում՝

որտեղ՝

  • - ձգողական պարամետր
  • - պտտվող մարմնի և կենտրոնական մարմնի միջև հեռավորություն
  • - տեսակարար ուղեծրային էներգիա
  • - մեծ կիսաառանցքի երկարություն

Ընդ որում

  • էլիպտիկ արագությունները համապատասխանում են էլիպտիկ հետագծով շարժմանը
  • պարաբոլիկ արագությունը համապատասխանում է պարաբոլիկ հետագծով շարժմանը և նույնպես կոչվում է երկրորդ տիեզերական արագություն
  • հիպերբոլիկ արագությունը համապատասխանում ե հիպերբոլիկ հետագծով շարժմանը

Երկրի ուղեծրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեծիր Ծանրության կենտրոնների
միջև հեռավորություն
Երկրի մակերևույթից
բարձրությունը
Ուղեծրային արագություն Ուղեծրային պարբերություն Ուղեծրային էներգիա
Երկրի մակերևույթը, համեմատության համար 6,400 կմ 0 կմ 7,89 կմ/վ - -62,6 ՄՋ/կգ
Ցածր հիմնական ուղեծիր 6,600 - 8,400 կմ 200 - 2,000 կմ Շրջանաձև ուղեծիր՝ 6,9 - 7,8 կմ/վ
էլիպտիկ ուղեծիր՝ 6,5 - 8,2 կմ/վ
89 - 128 ր -17,0 ՄՋ/կգ
Բարձր էլիպտիկ ուղեծիր Մոլնիա 6,900 - 46,300 կմ 500 - 39,900 կմ 1,5 - 10,0 կմ/վ 11 ժ 58 ր -4,7 ՄՋ/կգ
Գեոհաստատուն ուղեծիր 42,000 կմ 35,786 կմ 3,1 կմ/վ 23 ժ 56 ր -4,6 ՄՋ/կգ
Լուսնի ուղեծիր 363,000 - 406,000 կմ 357,000 - 399,000 կմ 0,97 - 1,08 կմ/վ 27,3 օր -0,5 ՄՋ/կգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Բ. Բալկ (1965). Տիեզերական թռիչքի դինամիկայի էլեմենտները. Մոսկվա: Նաուկա. էջեր 61–62.