Որորակտուց ջրածիծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որորակտուց ջրածիծառ
Որորակտուց ջրածիծառ
Որորակտուց ջրածիծառ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Որորներ (Laridae)
Ցեղ Ջրածիծառ (Gelochelidon)
Տեսակ Որորակտուց ջրածիծառ (G. nilotica)
Միջազգային անվանում
Gelochelidon nilotica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Որորակտուց ջրածիծառ (լատին․՝ Sterna nilotica), ջրածիծառների ընտանիքի թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող-չվող և քիչ տարածված տեսակ է։ Մարմնի երկարությունը 35-38 սմ է, թևերի բացվածքը՝ 100-111 սմ, կենդանի զանգվածը՝ 200 գ։ Կտուցը կարճ է, հաստ և սև, ոտքերը՝ սև, թեթևակի մկրատաձև կտրվածքով պոչը՝ կարճ։ Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, մարմնի վերին մասը՝ բաց մոխրագույն, իսկ ներքևից՝ սպիտակ։ Հետբնադրմաև շրջանում գլուխը սպիտակ է, աչքը՝ մուգ բծով։ Երիտասարդի գագաթը, ծոծրակը և մարմինը վերևից թույլ դարչնավուն նախշերով են, աչքը՝ փոքր մուգ բծով։ Չափազանց աղմկոտ է։ Կերը կտցում է գետնից՝ թռիչքի պահին։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում։ Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը և հարսանեկան զույգերի ձևավորումը ապրիլի վերջին-մայիսի սկզբին է։ Բույնը ոչ խորը փոսիկ է։ Բնադրում է գետնին։ Դնում է 49 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն և սև պտերով 1-4 ձու։ Աշնանային չուն մինչև նոյեմբերի վերջ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային և Միջին Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ավստրալիայում և Ամերիկայում։

Հավանաբար, բնադրում է Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի նախկին Գիլլի լճի շրջակայքում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ սահմանափակ արեալով Հայաստանում հազվագյուտ տեսակ է։ Քիչ մտահոգող կարգավիճակով տեսակը ընդգծված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հայաստանում բնադրումները հայտնի չեն։ Տեսակը հանդիպում է զույգերով կամ 4-6 առանձնյակներից կազմված խմբերով։

Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ բնադրավայրերի ոչնչացումը և անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որորակտուց ջրածիծառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որորակտուց ջրածիծառ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։