Շտեֆանիա Մոլդովան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտեֆանիա Մոլդովան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 24, 1929(1929-08-24) կամ օգոստոսի 24, 1931(1931-08-24)[1]
Շիեու-Օդորհեյ, Բիստրիցա Նեսեուդ, Ռումինիա
Երկիր Ռումինիա և  Հունգարիա
Մահացել էապրիլի 12, 2012(2012-04-12)[1]
Բուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
 Stefánia Moldován Վիքիպահեստում

Շտեֆանիա Մոլդովան (իսկական ազգանունը՝ Անգելեսյան, օգոստոսի 24, 1929(1929-08-24) կամ օգոստոսի 24, 1931(1931-08-24)[1], Շիեու-Օդորհեյ, Բիստրիցա Նեսեուդ, Ռումինիա - ապրիլի 12, 2012(2012-04-12)[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարահայ երգչուհի[2] (կոլորատուրային սոպրանո)։ Հունգարիայի վաստակավոր արտիստ (1978)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտեֆանիա Մոլդովանը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 24-ին Ռումինիայի Բիստրիցա-Նեսեուդ օկրուգում (ունի հայկական ծագում)։ 1953 թվականին ավարտել է Հունգարիայի երաժշտական ակադեմիան։ Օպերայում նորամուտը կատարել է Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում։

Երգել է Սեգեդի օպերային թատրոնում, 1961-2012 թվականներին գլխավոր դերերգերով հանդես է եկել Բուդապեշտի օպերային թատրոնում[3][4][5][6][7]։ Համերգներով (երկացանկում ընդգրկված են եղել նաև օպերային դերերգեր) շրջագայել է Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում։

1969 թվականին Կոմիտասի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Բուդապեշտի հայկական ակումբում կազմակերպված երեկոյին Շտեֆանիա Մոլդովանը հանդես է եկել Կոմիտասի երգերով։ Մոսկվայում նրա ելույթները (1959) բարձր է գնահատել ռուսական մամուլը («թավ­շյա սոպրանո», «գեղարվեստական նուրբ ճաշակ», «դրամատիկական տաղանդ», ձայնային մեծ հնարավորություններ և այլն)։

Նկարահանվել է 7 կինո- և հեռուստաֆիլմերում։

Շտեֆանիա Մոլդովանը մահացել է 2012 թվականի հուլիսի 12-ին Բուդապեշտում։

Ընտրյալ դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 – Հունգարիայի «Ֆերենց Լիստ» շքանշան
  • 1978 – Հունգարիայի վաստակավոր արտիստ
  • 1978 – Պրոֆմիությունների մրցանակ
  • 1998 – Բուդապեշտի XIII շրջանի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. Արևելյան Եվրոպայի հայ համայնքի խնդիրները
  3. Gergely, Ortutay (2012 թ․ ապրիլի 12). «Elhunyt Moldován Stefánia». NOL.hu (հունգարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  4. «Díszpolgárok». Budapest13 (հունգարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  5. Biográf ki kicsoda : 2002. Budapest: Enciklopédia. 2001. ISBN 963-8477-64-4.
  6. MTI ki kicsoda 2009 : kortársaink életrajzi lexikona. Budapest: MTI. 2008. ISBN 978-963-1787-283.
  7. Magyar színházművészeti lexikon. Budapest: Akadémiai Kiadó. 1994. ISBN 963-05-6635-4.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театральная энциклопедия. Том 3 / Глав. ред. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1964.
  • Рождественская Н., Ш. Молдован, «Советская музыка», 1959,

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։