Շվաբներ (գերմ.՝ Schwaben, եզակի՝ Schwabe), գերմանացիների մարզային խումբ։ Բնակվում են Բադեն-Վյուրտեմբերգի մեծ մասում և Արևմտյան Բավարիայում (ԳՖՀ)։ Խոսում են ալեմանական բարբառով։ Մեծամասնությունը կաթոլիկ է։ Շվաբների էթնիկական հիմքը կազմել են ալեմանները՝ սվևների (որոնցից էլ առաջացել է «շվաբներ» անվանումը) հետնորդները։ Որոշ երկրներում (օրինակ՝ Հունգարիայում) շվաբներ անվանում են գերմանացիներին։